Ավստրալիայում հեռուստատեսության եթերը հանկարծակի ընդհատվել է սատանային երկրպագելու արարողությամբ
Ավստրալական ABC հեռուստաալիքի եթերում հայտնվել են սատանայի երկրպագության արարողության կադրերը։ Սատանայական արարողությամբ ընդհատված նորությունների թողարկման դրվագը հրապարակվել է Media Watch Twitter-ում:
Սյուժեում հեռուստահաղորդավարուհի Իվոնն Յոնգը պատմում էր Քվինսլենդի խորհրդարանի առաջարկի մասին՝ քրեական պատասխանատվություն սահմանել ոստիկանական շներին ու ձիերին վիրավորելու կամ սպանելու համար, որից հետո Յոնգը լռել է, եւ եթերում ցուցադրել են գործարար հագուստներով տղամարդկանց կադրեր: Այնուհետեւ հեռարձակումն անսպասելիորեն ընդհատվել է, իսկ էկրանին սեւ խալաթով մարդ է հայտնվել, որը կանգնած է շրջված խաչի կողքին եւ արտաբերում է «Ուրախացիր, սատանա» արտահայտությունը:
Դրվագի վերջում հաղորդավարուհին լռել է մի քանի վայրկյան և սկսել է հաջորդ լուրն այնպես պատմել, կարծես ոչինչ տեղի չի ունեցել։
ABC-ում մինչ օրս չեն մեկնաբանել կատարվածը, այդ պատճառով էլ անհայտ է մնում ոստիկանության կենդանիներին վնաս պատճառելու համար քրեական պատասխանատվության մասին սյուժեի շրջանակներում սատանայի երկրպագության արարողության կադրերի հայտնվելու պատճառը:
Twitter -ի օգտատերերից մեկը՝ Alison Courtice մականունով, հայտարարել է, որ այն մարդիկ, ովքեր մասնակցում են արարողությանը, «Նուսայում սատանայի տաճարի» ներկայացուցիչներն են, որոնք մայիսի 1-ին դիմում են ներկայացրել Ավստրալիայի Գերագույն դատարան՝ պահանջելով թույլ տալ սատանիզմը դպրոցներում որպես կրոնական ուսմունք դասավանդել: Քվինսլենդ նահանգի կառավարությունը մերժել է նրանց դիմումը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին