Փորձագետները Եվրոպայում աննախադեպ շոգ են կանխատեսում
Ջերմության ալիքները դառնում են ավելի ու ավելի հաճախակի եւ ինտենսիվ աշխարհի շատ մասերում։ Խնդիրը խորանում է Երկրի վրա հետագա ջերմացման ֆոնին, «Իզվեստիա»-ին ասել է Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների եվրոպական կենտրոնին (ECMWF) կից կլիմայի փոփոխության վերահսկման «Կոպեռնիկոս» ծառայության ավագ գիտաշխատող Ֆրեյա Վամբորգը։
Փորձագետները աննախադեպ շոգ են կանխատեսում, մասնավորապես, Եվրոպայում։ Եվրոպացիները պետք է պատրաստվեն այն բանին, որ ապագայում օդի ջերմաստիճանը կարող է գերազանցել 50-ը, պարբերականին տեղեկացրել են Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունում (ՀՕԿ)։
Եվրահանձնաժողովում, իրենց հերթին, նշել են, որ Կլիմայի փոփոխության գծով Միջկառավարական խմբի փորձագետների վերջերս տրված հաշվետվությունը հաստատել է Երկրի սրընթաց ջերմացումը մարդկային ազդեցության պատճառով։ «Անհրաժեշտ է կրճատել CO2-ի եւ այլ ջերմոցային գազերի (ինչպիսին է մեթանը) արտանետումները, ինչպես նաեւ ակտիվացնել անտառների եւ օվկիանոսների պաշտպանությանն ուղղված գործողությունները։ Միայն այդպիսի միջոցներ ձեռնարկելով կարելի կլինի կանգնեցնել գլոբալ ջերմացումը»,- ընդգծել են կազմակերպության մամուլի ծառայությունում։ Այնտեղ ավելացրել են, որ 2021թ. նոյեմբերին Գլազգոյում տեղի կունենա ՄԱԿ շրջանակային կոնվենցիայի 26-րդ գիտաժողովը կլիմայի փոփոխության մասին։ Ավելի քան 50 երկրների, այդ թվում Ռուսաստանի ներկայացուցիչները կքննարկեն կլիմայի փոփոխությունների հետեւանքների դեմ պայքարի միջոցները։
Ավելի վաղ օգոստոսին Եվրոպայում ջերմաստիճանը գերազանցել էր 44-ամյա վաղեմության ռեկորդը՝ հասնելով մոտ 49 աստիճանի։ Օգոստոսի 11-ին Սիցիլիայի Սիրակուզա քաղաքում գրանցվել է 48,8 աստիճան ջերմություն։ Այդ օրվա համար նախորդ ռեկորդը՝ 48 աստիճան, գրանցվել էր Աթենքում 1977թ.։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել