Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում կմասնակցի ԱՀԿ-ի տարածաշրջանային նախարարական համաժողովին Մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգը չի կարող լիարժեք գործել անհանդուրժողականության, խտրականության և նախապաշարմունքների պայմաններում. ՄԻՊ Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը Սուրեն Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման հանդիսավոր արարողությանը Բաքվի նոր նախաձեռնությունը նշանակում է «տեղեկատվության նախարարության» վերադարձ. «Լրագրողներ առանց սահմանների» Ընդհանուր առմամբ 122 հազար 621 հիվանդանոցային ծառայություն է մատուցվել. Անահիտ Ավանեսյան Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան Գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները մայրաքաղաքում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել Ռուսաստանում նախատեսում են ստեղծել հեռախոսների համարների նույնականացման շտեմարան Ռոբերտ Լևանդովսկին պաշտոնապես դարձել է ամերիկյան «Չիկագո Ֆայրի» ֆուտբոլիստ

Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԱնահիտ Ավանեսյանը Ստամբուլում կմասնակցի ԱՀԿ-ի տարածաշրջանային նախարարական համաժողովինՄարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգը չի կարող լիարժեք գործել անհանդուրժողականության, խտրականության և նախապաշարմունքների պայմաններում. ՄԻՊՄահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն ԻսահակյանըՍուրեն Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման հանդիսավոր արարողությանըԲաքվի նոր նախաձեռնությունը նշանակում է «տեղեկատվության նախարարության» վերադարձ. «Լրագրողներ առանց սահմանների»Ընդհանուր առմամբ 122 հազար 621 հիվանդանոցային ծառայություն է մատուցվել. Անահիտ ԱվանեսյանՌուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումըՈւնենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. ԱվանեսյանԳվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները մայրաքաղաքում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվելՌուսաստանում նախատեսում են ստեղծել հեռախոսների համարների նույնականացման շտեմարանՌոբերտ Լևանդովսկին պաշտոնապես դարձել է ամերիկյան «Չիկագո Ֆայրի» ֆուտբոլիստԳերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է Շտադե քաղաքում հրաձգություն իրականացրած կասկածյալինՈւթ համերգ` ութ մարզերում` նվիրված հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակինՏաղանդավոր երեխաների մեկամյա կրթական մեծ ճամփորդություն․ «Իմ քայլը» հիմնադրամն ու «Ռաֆայել Քոթանջյան» արվեստի ակադեմիան միավորել են ուժերըԱշխարհի առաջնությունը կշարունակվի առանց ԳերմանիայիԻսրայելը մշակում է տիեզերական լազերային հարվածային համակարգերՃապոնիայի հավաքականը հինգերորդ անգամ դուրս մնաց ԱԱ-ների փլեյ-օֆֆի առաջին փուլիցՊայթյուն Մոնակոյում․ տուժածների թվում են ուկրաինացի օլիգարխը, կինն ու երեխանՆիկոլ Փաշինյանը կմեկնի ԻրանՔաղաքացիների գնահատականը՝ ՆԳՆ ոլորտային բարեփոխումների իրականացման կարևոր գործիքՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 30.06.2026Դադարեցվել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագիրըՆիկո Պասը կշարունակի ելույթները իտալական «Կոմոյի» կազմումՊերուն ամփոփել է նախագահի ընտրության արդյունքներըՍիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետոՀայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հնարավոր թաղման վայրերի մասինՇիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունըԱվագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլովՎրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրելՀունվարի 1-ից տաքսու վարորդները և գրանցված աշխատողները կանցնեն 100% սուբսիդավորման համակարգի. ԱվանեսյանՎրաստանի ՆԳ նախարարը գալիս է ՀայաստանԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսը. ուղիղՊայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. հրապարակված լուսանկարները չեն համապատասխանում իրականությանը. ՔԿԷկոնոմիկայի նախարարությունը կոչ է անում արտահանող ընկերություններինՈւիթքոֆն ուղևորվել է Դոհա, որտեղ սպասվում են ամերիկա-իրանական բանակցությունները«Մարդը՝ ափի մեջ» բեմադրությունը` «Արև Արենայի» բացօթյա բեմումՈստիկանության 2 ծառայողի նկատմամբ կիրառվել է «Ծառայության դադարեցում»Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄԿիևը հրաժարվել է կիսվել անօդաչու թռչող սարքերի արտադրության տեխնոլոգիաներովՏեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանաՅակուտիայում 173 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուցԳերմանիայում Շտադե քաղաքում հինգ մարդ է զոհվել հրաձգության հետեւանքովԵթե Հակակոռուպցիոն կոմիտեն չնշեր ուժի անունը, կթիրախավորվեին բոլորը․ Սրբուհի ԳալյանՀայաստանում դիզվառելիքի դեֆիցիտ չկա․ Գևորգ ՊապոյանՀունիսի 30-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունՀեռախոսների սև շուկայի դեմ պայքա՞ր, թե՞ քաղաքացիներին վերահսկելու մեխանիզմՀայաստանի կողմից ընտրված «Գործելով հանուն բնության» խորագիրը միայն կարգախոս չէ. այն գործողության կոչ է. Ռոբերտ Աբիսողոմոնյան
Աշխարհ

Բայդենի անհաջող հեռանալու շնորհիվ «Թալիբանն» այսօր ավելի լավ է զինված, քան երբեւէ

Տեսանյութերը, որոնցում «Թալիբանի» զինյալները ամերիկյան արտադրության զրահամեքենաների վրա են եւ մտնում են ամերիկյան Black Hawk ուղղաթիռներ՝ ձեռքներին ամերրիկյան զենք աֆղանական կառավարական ուժերի պարտությունից հետո, Սպիտակ տանն անհարմար վիճակի մեջ են դնում, գրում է AFP-ը։

Իսլամական զինյալները, որոնք հեշտությամբ իրենց վերահսկողության տակ վերցրին երկիրը բազմամսյա գործողություններից հետո, զավթել են հսկայական քանակությամբ զենք, սարքավորումներ եւ ռազմամթերք աֆղանական զինված ուժերից, որոնց մեծ մասը վերջին երկու տասնամյակում մատակարարել է Վաշինգտոնը։

Տեսանյութերը սոցցանցերում վկայում են, թե ինչպես են «Թալիբանի» զինյալները՝ զինված M4 եւ M18 ինքնաձիգներով, երթեւեկում ամերիկյան կուլտային Humvee ավտոմեքենաներով։ Մի տեսանյութում նրանք հանդերձավորված են հատուկ նշանակության ջոկատայինների տակտիկական համազգեստով՝ ամերիկյան ոճով։

Սարքավորումների մեծ մասը զավթվել է աֆղանական ուժերից, որոնք, չնայած մարզումների երկու տասնամյակներին եւ ԱՄՆ-ից ուղարկված տասնյակ միլիարդավոր դոլարներին, առանց մարտի զիջեցին մայրաքաղաք Քաբուլը հանգստյան օրերին։

«Հաստատ, այդ նյութերի զգալի մասը հայտնվել է «Թալիբանի» ձեռքում»,- ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը՝ ավելացնելով, որ «մենք համոզված չենք, որ նրանք հաճույքով այն մեզ կտան»։

«Բայդենի անհաջող հեռանալու շնորհիվ «Թալիբանն» այսօր ավելի լավ է զինված, քան երբեւէ»,- ասել է հանրապետական Ռոնա ՄակԴենիելը։

Պաշտոնական տվյալներով՝ վերջին տարիներին ամերիկյան զինվորականները աֆղանական բանակին մատակարարել են ավելի քան 7000 գնդացիր, 4700 Համեր եւ 20 000 նռնակ։ Աֆղանստանցիները Վաշինգտոնից ստացել են նաեւ հրետանային եւ հետախուզական անօդաչուներ, ինչպես նաեւ ավելի քան 200 ինքնաթիռ եւ ուղղաթիռ։

Սակայն նրանց հետագա աշխատանքը հիմնականում կախված էր ԱՄՆ տեխնիկական աջակցությունից եւ պահեստամասերից։

Մոտ 40 աֆղանական զինվորական ինքնաթիռ հասցվել է Ուզբեկստան վերջին մեկ շաբաթում՝ խուսափելու համար թալիբների հարձակումից, այդ թվում հինգ UH-60 Black Hawk եւ 16 ռսուական Ми-17 ուղղաթիռ ու 10 հատ A-29 ուղղաթիռ, ինչպես նաեւ Super Tucano գրոհայիններ։

16 ամսվա ընթացքում Պենտագոնը դուրս է բերել հսկայական քանակությամբ սարքավորումներ Աֆղանստանից եւ դրա մի մասը հանձնել աֆղանական բանակին։ Բայց աֆղանական ուժերին մատակարարված զենքը, որը հիմա գտնվում է «Թալիբանի» ձեռքում, մտահոգիչ է։

Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ դեպարտամենտն ուսումնասիրում է այդ հարցը։

Փորձագետները կարծում են, որ զավթված զենքը եւ տեխնիկան ընդամենը սահմանափակ չափով են ընդլայնում թալիբների հնարավորությունները։

«Ամենավտանգավոր զենքը, որ զավթել են թալիբները, D-30 հաուբիցներն ու աֆղանական ՌՕՈւ միջոցներն են»,- ասել է անվտանգության գծով Վաշինգտոնյան խորհրդատվական ընկերության «Հակազդեցություն սպառնալիքներին եւ մարտահրավերներին» ծրագրի տնօրեն Ջոնաթան Շրոդենը։ «Պարզ չէ, թե նրանք կկարողանան արդյոք օգտագործել իրենց զավթած բոլոր օդային պլատֆորմները, բայց նրանք արդեն ցուցադրել են այդ հաուբիցները կիրառելու կարողությունը»,- ասել է նա։

Մյուս կողմից՝ հրաձգային զենքի եւ ռազմամթերքի հսկայական քանակությունը, որ ժառանգություն են ստացել նրանք, ասել է Շրոդենը, «հավանաբար, կարող էր հայտնվել Երկիր մոլորակի շատ տարբեր մասերում ու ահաբեկչական այլ խմբավորումների ձեռքում»։ «Հավանաբար, լավագույնը, որ ԱՄՆ-ը կարող է անել այս փուլում, աշխատելն է Աֆղանստանի հարեւանների հետ, որպեսզի փորձենք խոչընդոտել այդ սարքավորումներից ցանկացածի տեղափոխմանը երկրի սահմանից դուրս»,- ասել է նա։