Ամերիկացի զինվորականները մի քանի կրակոցներ են արձակել Քաբուլի օդանավակայանում ամբոխի զսպման համար
Քաբուլի օդանավակայանում տարհանման գործողությանը մասնակցող ամերիկյան զինվորականները երեկ երեկոյան մի քանի կրակոց են արձակել` ամբոխին զսպելու համար, հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին՝ հավաստիացնելով, որ զոհեր ու վիրավորներ չկան:
Քիրբին հայտարարել է, որ ամերիկյան զինվորականները չեն կրակել աֆղանցիների կամ որեւէ մեկի վրա: Նրա խոսքով, չորեքշաբթի օրը Քաբուլի միջազգային օդանավակայանում ամերիկյան զինվորականների թիվը հասել է 4500-ի, եւ սպասվում է, որ մոտակա 24 ժամվա ընթացքում այն կավելանա եւս մի քանի հարյուրով, հաղորդում է Reuters-ը:
«Թալիբան»-ի պաշտոնական ներկայացուցիչն ավելի վաղ հայտնել էր, որ չորեքշաբթի օրը թալիբների հրամանատարներն ու զինվորները օդ են կրակել՝ Քաբուլի օդանավակայանում ամբոխին ցրելու համար: «Մենք որեւէ մեկին վիրավորելու մտադրություն չունենք»,- հավաստիացրել է նա:
Նրա խոսքով՝ օդանավակայանից դուրս քաոսը շարունակվում է: Նա արեւմտյան ուժերին մեղադրել է Աֆղանստանից «տարհանման քաոսային ծրագրի» համար:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին