Հայիթիում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը մոտեցել է 2000-ի
Հայիթիում շաբաթ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը վերջին տվյալների համաձայն հասել է 1941-ի: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ հղում անելով տեղի պաշտոնյաներին:
Շուրջ 10 000 մարդ վնասվածքներ է ստացել, շատերը դեռ անհետ կորած են համարվում օրեր առաջ տեղի ունեցած 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո:
Փրկարարական աշխատանքները բարդացել են հորդառատ անձրևների պատճառով: ՄԱԿ-ի տվյալներով՝ մոտ 500 000 երեխա ներկա պահին կացարանի, անվտանգ խմելու ջրի և սննդի հասանելիություն չունեն: Բազմաթիվ ընտանիքներ երկրաշարժի հետևանքով կորցրել են ամեն ինչ, և այժմ հայտնվել են հեղեղատներում:
Տասնյակ հազարավոր մարդիկ անօթևան են մնացել և չեն կարող վերադառնալ անգամ երկրաշարժի հետևանքով կիսաավեր դարձած իրենց տներ: Հիվանդանոցներից շատերը նույնպես ծանրաբեռնված են և սարքավորումների կարիք ունեն, մինչ բժիշկները փորձում են օգնություն ցույց տալ վիրավորներին:
Աղբյուրը՝ tert.am


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել