Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Անվտանգ ճանապարհներ Սյունիքում. մեկնարկը տրվել է Կապանից Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը Մոսկվան խնդրանքով դիմել է Ղազախստանին՝ նավթամթերքի հնարավոր դեֆիցիտը ծածկելու համար Պուտինն ու Տոկաևը քննարկել են առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության հարցեր Սրբուհի Գալյանը վստահեցնում է՝ IMEI կոդերի միասնական համակարգի ներդրման նպատակը հասարակությանը վերահսկելը չէ Մոուրինյուն շարունակում է թիմի կազմն ուժեղացնելու ծրագրեր կազմել Հայաստանի և Լատվիայի գլխավոր դատախազները քննարկել են համագործակցության ընդլայնման հարցեր Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել ՀՀ վարչապետն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարցեր Դավիթբեկյան խաղերը՝ ազգային ոգու, ուժի և գիտելիքի մրցապայքար Սյունիքում Նիկոլ Փաշինյանը ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

Անվտանգ ճանապարհներ Սյունիքում. մեկնարկը տրվել է ԿապանիցԵրկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըՄոսկվան խնդրանքով դիմել է Ղազախստանին՝ նավթամթերքի հնարավոր դեֆիցիտը ծածկելու համար Պուտինն ու Տոկաևը քննարկել են առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության հարցերՍրբուհի Գալյանը վստահեցնում է՝ IMEI կոդերի միասնական համակարգի ներդրման նպատակը հասարակությանը վերահսկելը չէՄոուրինյուն շարունակում է թիմի կազմն ուժեղացնելու ծրագրեր կազմելՀայաստանի և Լատվիայի գլխավոր դատախազները քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերՎաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտելՀՀ վարչապետն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարցերԴավիթբեկյան խաղերը՝ ազգային ոգու, ուժի և գիտելիքի մրցապայքար ՍյունիքումՆիկոլ Փաշինյանը ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններինԵրևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԱնահիտ Ավանեսյանը Ստամբուլում կմասնակցի ԱՀԿ-ի տարածաշրջանային նախարարական համաժողովինՄարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգը չի կարող լիարժեք գործել անհանդուրժողականության, խտրականության և նախապաշարմունքների պայմաններում. ՄԻՊՄահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն ԻսահակյանըՍուրեն Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման հանդիսավոր արարողությանըԲաքվի նոր նախաձեռնությունը նշանակում է «տեղեկատվության նախարարության» վերադարձ. «Լրագրողներ առանց սահմանների»Ընդհանուր առմամբ 122 հազար 621 հիվանդանոցային ծառայություն է մատուցվել. Անահիտ ԱվանեսյանՌուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումըՈւնենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. ԱվանեսյանԳվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները մայրաքաղաքում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվելՌուսաստանում նախատեսում են ստեղծել հեռախոսների համարների նույնականացման շտեմարանՌոբերտ Լևանդովսկին պաշտոնապես դարձել է ամերիկյան «Չիկագո Ֆայրի» ֆուտբոլիստԳերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է Շտադե քաղաքում հրաձգություն իրականացրած կասկածյալինՈւթ համերգ` ութ մարզերում` նվիրված հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակինՏաղանդավոր երեխաների մեկամյա կրթական մեծ ճամփորդություն․ «Իմ քայլը» հիմնադրամն ու «Ռաֆայել Քոթանջյան» արվեստի ակադեմիան միավորել են ուժերըԱշխարհի առաջնությունը կշարունակվի առանց ԳերմանիայիԻսրայելը մշակում է տիեզերական լազերային հարվածային համակարգերՃապոնիայի հավաքականը հինգերորդ անգամ դուրս մնաց ԱԱ-ների փլեյ-օֆֆի առաջին փուլիցՊայթյուն Մոնակոյում․ տուժածների թվում են ուկրաինացի օլիգարխը, կինն ու երեխանՆիկոլ Փաշինյանը կմեկնի ԻրանՔաղաքացիների գնահատականը՝ ՆԳՆ ոլորտային բարեփոխումների իրականացման կարևոր գործիքՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 30.06.2026Դադարեցվել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագիրըՆիկո Պասը կշարունակի ելույթները իտալական «Կոմոյի» կազմումՊերուն ամփոփել է նախագահի ընտրության արդյունքներըՍիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետոՀայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հնարավոր թաղման վայրերի մասինՇիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունըԱվագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլովՎրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրելՀունվարի 1-ից տաքսու վարորդները և գրանցված աշխատողները կանցնեն 100% սուբսիդավորման համակարգի. ԱվանեսյանՎրաստանի ՆԳ նախարարը գալիս է ՀայաստանԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսը. ուղիղՊայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. հրապարակված լուսանկարները չեն համապատասխանում իրականությանը. ՔԿԷկոնոմիկայի նախարարությունը կոչ է անում արտահանող ընկերություններինՈւիթքոֆն ուղևորվել է Դոհա, որտեղ սպասվում են ամերիկա-իրանական բանակցությունները«Մարդը՝ ափի մեջ» բեմադրությունը` «Արև Արենայի» բացօթյա բեմում
Աշխարհ

Քանդել են Ջիբեյլի հայկական թաղամասը նշող ցուցանակը. ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչությունը նոր լարումների միտում է տեսնում

Ռամկավար ազատական կուսակցության Լիբանանի շրջանային վարչությունը հայտարարությամբ հայտնում է Ջիբեյլ (Բիբլոս) քաղաքի հայկական թաղամասը նշող ցուցանակի անհայտ անձանց կողմից քանդման մասին, ինչը հստակորեն միտված է ամենուրեք ներհամայնքային անվստահություն և նոր լարումներ հրահրելուն։

Հայատարարության մեջ նշված է. «Լիբանան թեւակոխած է իր ճգնաժամին շատ վտանգաւոր հանգրուանը, ուր կենցաղային անտանելի իրավիճակն ու ապահովական դրութիւնը անկասելի արագութեամբ կը թուին ընդանալ դէպի անդունդ:

Դժոխային այս օրերուն, ուր լիբանանեան դրամանիշը հասած է արժեզրկումի աննախադէպ աստիճաններու, քաղաքացին կը տուայտի նաեւ վառելանիւթի, դեղորայքի եւ տարրական այլ պէտքերու չգոյութենէն: Անդամալուծուած են հիւանդանոցները ու քաղաքացիին ծառայող գրեթէ բոլոր հաստատութիւնները: Ելեկտրականութեան բացակայութեամբ մութը համատարած է: Լիբանանի հարաւային սահմանը պայթունավտանգ իրավիճակ մը կը ներկայացնէ: Երկրին տարածքին ապահովական միջադէպերը իրար կը յաջորդեն սանձարձակ իրադրային եղանակով մը, որոնցմէ վերջինը Ժըպէյլի մէջ հայկական թաղամասը նշող ցուցանակին խափանարարական քանդումն է, որ յստակօրէն կը միտի աւելիով եւ ամենուրէք հրահրել ներ-համայնքային անվստահութիւն եւ նոր լարումներ։

Ի տես այս գրեթէ դժուար յետաշրջելի հանգրուանին, Լիբանանի իշխանութեան մասնակից քաղաքական կողմերը անխտիր, իրենք են ամբողջական պատասխանատուները այսօրուայ անտանելի իրավիճակին, որ կրնայ նաեւ սովի առաջնորդել քաղաքացիները: Լիբանան կ՛ապրի օրեր, որոնք յար եւ նման են անցեալ դարասկիզբին թուրքին կազմակերպութեամբ յառաջացած սովին, որուն զոհ գնաց Լիբանանի բնակչութեան մեծ մասը:

Հիմնուելով վերոյիշեալներուն վրայ Ռամկավար Ազատական Կուսակցութեան Լիբանանի Շրջանային Վարչութիւնը խստիւ կը դատապարտէ այս վիճակին պատասխանատու կողմը՝ Լիբանանի իշխանութիւնը, իր անպատասխանատու եւ շատ յաճախ ալ մեղսակից պահուածքին համար: Այս առիթով ՌԱԿ կոչ կ՛ուղղէ անյապաղ կազմել կառավարութիւն մը, որ ատակ է պատասխանատուութիւն վերցնելու, փրկելու համար այն ինչ, որ մնացած է Լիբանանէն: Նախարարաց խորհուրդը կարկանդակ մը չէ, որ իշխող կողմերը իրար մէջ բաժնել միտին, մինչ քաղաքացին ամէն օր աւելի եւս կը կքի անտանելի բեռին տակ: Մեծ զարմանքով ու նաեւ զզուանքով տակաւին կը լսենք չնաշխարհիկ միտքեր աջէն ու ահեակէն, թէ ինչպէս պէտք է բաժնուին եւ որոնց յանձնուին, օրինակ, ուժային նախարարութիւնները: Վերջին, իբր թէ լուծումի առաջարկը, դժբախտաբար կը բխի իշխանութեան մասնակից հայկական կողմի մը պատասխանատուէն, որ նաեւ իր գլխաւորած կողմով իշխանական փտած համակարգին մաս կը կազմէ:

Լիբանանի դիմագրաւած իշխանութեան բացայայտ ձախողութեան ու մարդկային անխուսափելի աղէտին ի տես, Ռամկավար Ազատական Կուսակցութեան Լիբանանի Շրջանային Վարչութիւնը նաեւ կոչ կ՛ուղղէ Միացեալ Ազգերու կազմակերպութեան ու անոր կից գործակալութիւններուն եւ մարմիններուն, Առողջապահութեան Համաշխարհային Կազմակերպութեան (WHO), ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամին (UNICEF), միջազգային ընտանիքի մարդասիրական բոլոր կազմակերպութիւններուն, եւ լիբանանեան լայնածաւալ սփիւռքին, օգնութեան հասնելու իր պետութեան կողմէ լքուած Լիբանանի բնակչութեան, կանխելու համար ամէն օր աւելի եւս սրող մարդկային ողբերգութիւնը ու փրկելու մարդկային արժանապատուութիւնը»: