Թուրքիայում տուգանվել են հրդեհները լուսաբանող մի շարք հեռուստաալիքներ
Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) օգոստոսի 11-ին քննարկել է հրդեհները ցուցադրելու արգելքին չենթարկված հեռուստաալիքների դեմ կիրառվելիք պատժամիջոցների հարցը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես «Fox TV» հեռուստաընկերությունը տուգանվել է այն բանի համար, որ հեռուստաընկերության հաղորդավարն ուղիղ եթերում ասել է․ «Կրակի ալիքներն այնքան արագ են մոտենում, կարծես թե դժոխք լինի»։
Տուգանքներ են սահմանվել նաև այն հեռուստաալիքների համար, որոնք անդրադարձել են հրեդեհների լուսաբանման արգելքի վերաբերյալ ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլուի և այլ քաղաքական գործիչների հայտարարություններին ու մեկնաբանություններին։ Փաստորեն, լրատվամիջոցների դեմ կիրառվող գրաքննությունը տարածվել է նաև քաղաքական գործիչների վրա։
Դրան ի պատասխան՝ Թուրքիայի «İyi» կուսակցության նախագահի գլխավոր խորհրդական Այթուն Չըրայը դատական հայց է ներկայացրել RTÜK-ի տնօրեն Էբուբեքիր Շահինի դեմ «Լրատվության և մամուլի ազատության իրավունքի սահմանափակման, շանտաժի և սեփական պաշտոնեական լիազորությունները չարաշահելու» մեղադրանքով։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները