Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը Մոսկվան խնդրանքով դիմել է Ղազախստանին՝ նավթամթերքի հնարավոր դեֆիցիտը ծածկելու համար Պուտինն ու Տոկաևը քննարկել են առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության հարցեր Սրբուհի Գալյանը վստահեցնում է՝ IMEI կոդերի միասնական համակարգի ներդրման նպատակը հասարակությանը վերահսկելը չէ Մոուրինյուն շարունակում է թիմի կազմն ուժեղացնելու ծրագրեր կազմել Հայաստանի և Լատվիայի գլխավոր դատախազները քննարկել են համագործակցության ընդլայնման հարցեր Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել ՀՀ վարչապետն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարցեր Դավիթբեկյան խաղերը՝ ազգային ոգու, ուժի և գիտելիքի մրցապայքար Սյունիքում Նիկոլ Փաշինյանը ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում կմասնակցի ԱՀԿ-ի տարածաշրջանային նախարարական համաժողովին

Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըՄոսկվան խնդրանքով դիմել է Ղազախստանին՝ նավթամթերքի հնարավոր դեֆիցիտը ծածկելու համար Պուտինն ու Տոկաևը քննարկել են առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության հարցերՍրբուհի Գալյանը վստահեցնում է՝ IMEI կոդերի միասնական համակարգի ներդրման նպատակը հասարակությանը վերահսկելը չէՄոուրինյուն շարունակում է թիմի կազմն ուժեղացնելու ծրագրեր կազմելՀայաստանի և Լատվիայի գլխավոր դատախազները քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերՎաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտելՀՀ վարչապետն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարցերԴավիթբեկյան խաղերը՝ ազգային ոգու, ուժի և գիտելիքի մրցապայքար ՍյունիքումՆիկոլ Փաշինյանը ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններինԵրևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԱնահիտ Ավանեսյանը Ստամբուլում կմասնակցի ԱՀԿ-ի տարածաշրջանային նախարարական համաժողովինՄարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգը չի կարող լիարժեք գործել անհանդուրժողականության, խտրականության և նախապաշարմունքների պայմաններում. ՄԻՊՄահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն ԻսահակյանըՍուրեն Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման հանդիսավոր արարողությանըԲաքվի նոր նախաձեռնությունը նշանակում է «տեղեկատվության նախարարության» վերադարձ. «Լրագրողներ առանց սահմանների»Ընդհանուր առմամբ 122 հազար 621 հիվանդանոցային ծառայություն է մատուցվել. Անահիտ ԱվանեսյանՌուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումըՈւնենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. ԱվանեսյանԳվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները մայրաքաղաքում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվելՌուսաստանում նախատեսում են ստեղծել հեռախոսների համարների նույնականացման շտեմարանՌոբերտ Լևանդովսկին պաշտոնապես դարձել է ամերիկյան «Չիկագո Ֆայրի» ֆուտբոլիստԳերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է Շտադե քաղաքում հրաձգություն իրականացրած կասկածյալինՈւթ համերգ` ութ մարզերում` նվիրված հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակինՏաղանդավոր երեխաների մեկամյա կրթական մեծ ճամփորդություն․ «Իմ քայլը» հիմնադրամն ու «Ռաֆայել Քոթանջյան» արվեստի ակադեմիան միավորել են ուժերըԱշխարհի առաջնությունը կշարունակվի առանց ԳերմանիայիԻսրայելը մշակում է տիեզերական լազերային հարվածային համակարգերՃապոնիայի հավաքականը հինգերորդ անգամ դուրս մնաց ԱԱ-ների փլեյ-օֆֆի առաջին փուլիցՊայթյուն Մոնակոյում․ տուժածների թվում են ուկրաինացի օլիգարխը, կինն ու երեխանՆիկոլ Փաշինյանը կմեկնի ԻրանՔաղաքացիների գնահատականը՝ ՆԳՆ ոլորտային բարեփոխումների իրականացման կարևոր գործիքՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 30.06.2026Դադարեցվել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագիրըՆիկո Պասը կշարունակի ելույթները իտալական «Կոմոյի» կազմումՊերուն ամփոփել է նախագահի ընտրության արդյունքներըՍիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետոՀայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հնարավոր թաղման վայրերի մասինՇիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունըԱվագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլովՎրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրելՀունվարի 1-ից տաքսու վարորդները և գրանցված աշխատողները կանցնեն 100% սուբսիդավորման համակարգի. ԱվանեսյանՎրաստանի ՆԳ նախարարը գալիս է ՀայաստանԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսը. ուղիղՊայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. հրապարակված լուսանկարները չեն համապատասխանում իրականությանը. ՔԿԷկոնոմիկայի նախարարությունը կոչ է անում արտահանող ընկերություններինՈւիթքոֆն ուղևորվել է Դոհա, որտեղ սպասվում են ամերիկա-իրանական բանակցությունները«Մարդը՝ ափի մեջ» բեմադրությունը` «Արև Արենայի» բացօթյա բեմումՈստիկանության 2 ծառայողի նկատմամբ կիրառվել է «Ծառայության դադարեցում»
Հայաստան

Ո՞վ է ղեկավարում Փաշինյանի նոր խաղը. Regnum

Ռուսական Regnum լրատվական գործակալությունը հրապարակել է հոդված, որում հեղինակը՝ կովկասագետ, պատմական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Տարասովը, անդրադարձ է կատարել Հարավային Կովկասում Արցախյան պատերազմից հետո ստեղծված նոր իրավիճակին և իրադարձությունների զարգացման հեռանկարներին:

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անսպասելի առաջարկ արեց Ադրբեջանի հետ ամենաբարձր մակարդակով բանակցությունները վերսկսելու վերաբերյալ:

Ռուսաստանի Պետդումայի որոշ ներկայացուցիչներ դա լավատեսությամբ ընդունեցին: ԱՊՀ հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, NEWS.ru-ի հետ զրույցում ասաց.«Կարևոր է բանակցել, սկսել եռակողմ համաձայնագրի բոլոր կետերի իրականացումը (նկատի ունի 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագիրը) և աշխատանքային խմբերի օգնությամբ զբաղվել սահմանազատմամբ, ինչպես դա անում են դիվանագիտական հարաբերություններ ունեցող երկրները»: Կալաշնիկովը վստահ է, որ «տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը հսկայական դեր կխաղա «նախաձեռնող» հայ ժողովրդի համար, որը կկարողանա արագ ներթափանցել գործարար միջավայր»:

Իրենց հերթին, Բաքվի որոշ փորձագետներ կարծում են, որ «Փաշինյանը հանդիպում է խնդրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից և հայտարարել է, որ պատրաստ է վերսկսել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների եռակողմ հանձնաժողովի աշխատանքը՝ տարածաշրջանային հաղորդակցություններն արգելափակելու համար»:

Բայց և՛ առաջին, և՛ երկրորդ դատողությունները պարունակում են իրավիճակի կեղծման տարրեր: Փաստն այն է, որ Փաշինյանն իր առաջարկը ամրագրեց մի շարք կարևոր պայմաններով. հայկական կողմը կոնկրետ առաջարկներ է ակնկալում ԵԱՀԿ Մինսկի խմբից և առաջարկում միջազգային մոնիտորինգի մեխանիզմի գործարկում`հիշեցնելով, որ ավելի վաղ այս դերում հանդես գալ էր առաջարկվել ՀԱՊԿ-ին կամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Եվ միայն երրորդ տեղում էր Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների եռակողմ հանձնաժողովի աշխատանքը վերսկսելու հարցը`տարածաշրջանային հաղորդակցություններն ապաշրջափակելու համար: Եթե այն առաջին տեղում լիներ, ապա Ալիևը, անշուշտ, արագ կարձագանքեր Փաշինյանի քայլին: Բայց նույնիսկ ամենամակերեսային վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի վարչապետի գործողությունները լուրջ ինտրիգի տարրեր են պարունակում: Եկեք նշենք դրա հիմնական բաղադրիչները:

Առաջին՝ Փաշինյանն Ադրբեջանի նախագահի հետ իր անձնական հանդիպման նախապատրաստումը տեղափոխում է Մինսկի խմբի ուսերին: Այսպիսով, վարչապետը ձգտում է ստեղծել երկրորդ բանակցային հարթակ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով սահմանվածին զուգահեռ: Ավելին, ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ երկրորդ հարթակը, որոշակի հանգամանքներում, կարող է ճնշել առաջինին կամ չեզոքացնել նրա աշխատանքը:

Երկրորդ. Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահող երկրներ, ԼՂ հակամարտությունը ավարտված չեն համարում և կոչ են անում հակամարտող կողմերին «հնարավորինս շուտ վերադառնալ բովանդակային քննարկումներին ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո` հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար»: Խոսքն առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման մասին է: Բաքուն հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն այլևս քննարկման ենթակա չէ, քանի որ այն «Ադրբեջանի մաս է»: Երևանը սրա հետ համաձայն չէ: Միևնույն ժամանակ, Մոսկվան այս խնդրի լուծումը չի համարում գերակա նշանակություն կոնկրետ պայմաններում, ինչը կարող է ճգնաժամային իրավիճակ ստեղծել Մինսկի խմբի ներսում: Բայց Ռուսաստանը տանում են մի իրավիճակի, երբ այն ստիպված է լինելու ընտրություն կատարել, և դժվար է ասել, թե այս անգամ որ կողմն է ընտրելու՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն:

Երրորդ. Ադրբեջանը ելնում է նրանից, որ Հայաստանը շարունակում է մնալ ռազմական առումով շատ ավելի թույլ, և փորձում է օգտագործել իրավիճակը՝ սահմանները բարենպաստ պայմաններով սահմանելու համար, դրանով իսկ լրջորեն բարելավելով իր ռազմավարական դիրքերը առճակատման հաջորդ փուլի դեպքում: Բաքուն բաց է թողել Երևանի նկատմամբ դիվանագիտական «փափուկ» ուժ կիրառելու հնարավորությունը, և այժմ նրան առաջարկվում է վերադառնալ բովանդակային բանակցություններին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, որտեղ Ռուսաստանի դերը դեռ որոշված չէ:

Ի վերջո, չորրորդը. Ադրբեջանը դեմ կլինի Մինսկի խմբի դիտորդական առաքելությանը, որի մասին խոսում է Փաշինյանը, քանի որ դա նշանակում է Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի գործնական ներգրավում այդ գործընթացում:

Իսկ ընդհանուր առմամբ, պատասխանելով այն հարցին, թե որ ուղին կընտրի Հայաստանը՝ Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք, Փաշինյանն ասաց, որ Երևանը «կշարունակի զարգացնել հարաբերությունները բոլոր կողմերի հետ», որ «Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է բոլոր ոլորտներում, մասնավորապես ՝ տնտեսության և անվտանգության ոլորտում, իսկ Եվրոպական միության հետ Հայաստանը ստորագրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, ուստի երկիրը կշարունակի զարգացնել հարաբերությունները բոլոր կողմերի հետ»: Այսպիսով, Երևանը շարունակում է առաջ վազել բազմավեկտոր ձիու վրա ՝ հավատալով, որ ինչ-որ մեկը դրա համար կրակից շագանակներ է հանելու: Փաստորեն, նա իր խաղը խաղում է բանակցային գործընթացներում նախաձեռնությունը գրավելու արտաքին ցուցադրական ցանկությամբ: Դժվար թե դա դուր գա Կրեմլին: Հետևաբար, ներկայում Երևանի առաջարկներին որևէ արձագանք չկա:

Մոսկվան տագնապած է, որ անցյալ տարվա նոյեմբերին պաշտոնապես ավարտված պատերազմը դեռ շարունակվում է այլ տեսքով: Ռուսաստանը, որը հանդես է եկել որպես երկու երկրների միջև հրադադարի երաշխավոր, կարող է հայտնվել ծանր վիճակում:

Աղբյուրը՝ tert.am