Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը դիզայներ է դարձել
Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը՝ Տատյանա Բրուխունովան, որոշել է նոր մասնագիտություն յուրացնել՝ հագուստի դիզայն։ Տատյանան, ստանալով դիզայներ Աննա Զաբելինայի եւ նկարիչ Նիկիտա Լուկյանովի աջակցությունը, ամառային զգեստների հավաքածու է ներկայացրել։ Այդ մասին հումորիստի սիրելին պատմել է Ինստագրամյան էջում։
«Այսօր ռուսական շուկայում շատ քիչ են հեղինակային, զրոյից ստեղծված, չփոխառված գաղափարները»,- նշել է Տատյանա Բրուխունովան։
Երկրպագուներին զարմացրել է Եվգենի Պետրոսյանի սիրելիի նոր հետաքրքրությունը։ Սակայն շատ երկրպագուներ հետաքրքրվել են, թե Բրուխունովան ինչից է ոգեշնչվել հեղինակային զգեստը ստեղծելիս։ «Լավ տեսք ունի», «Պաշտում եմ նամ իրեր։ Պարզապես կախարդիչ գեղեցկություն»,- գրել են նրանք։
Սակայն որոշ օգտատերերի զայրացրել է բամբակյա հագուստի գինը։ Երկրպագուները հայտարարությամբ՝ Տատյանա Բրուխունովան հեղինակային զգեստը վաճառում է անհավատալի բարձր գումարով՝ 27 հազար ռուբլիով։
Ըստ ստուգված տեղեկատվության՝ հայտնի հումորիստի կնոջ՝ դիզայներ դառնալու ապագայի մասին ենթադրությունները վաղաժամ են։ Տատյանան ցանկացել է ուշադրություն հրավիրել երիտասարդ, տաղանդավոր դիզայներների հավաքածուի վրա։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները