COVID-19-ով վարակվածների թիվն աշխարհում կարող է գերազանցել 300 միլիոնը
Հաջորդ տարվա սկզբին COVID-19-ով վարակվածների թիվն աշխարհում կարող է գերազանցել 300 միլիոնը, եթե չհաջողվի կանգնեցնել վարակի տարածման ներկայիս տեմպը, Ժնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադhանոմ Գեբրեյեսուսը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Համավարակի սկզբից ամբողջ աշխարհում վարակվածների թիվը անցյալ շաբաթ գերազանցել է 200 միլիոնը՝ «100 միլիոնի սահմանն անցնելուց ընդամենը վեց ամիս անց»:
Գեբրեյեսուսը նշել է, որ հիվանդության տարբեր աստիճաններով հիվանդների շրջանում անհրաժեշտ են ավելի շատ հետազոտություններ, եւ նաեւ հիշեցրել է, որ այս պահին միջազգային հանրությունը «բազմաթիվ գործիքներ ունի COVID-19-ի կանխարգելման, թեստավորման եւ բուժման համար»:
Կորոնավիրուսի դեմ երեք նոր դեղամիջոցների փորձարկումներ կիրականացվեն Solidarity PLUS համագործակցության միջազգային հարթակի հիման վրա, որոնց կմասնակցեն 52 երկրների ավելի քան 600 հիվանդանոցներ:
ԱՀԿ-ի տվյալներով՝ օգոստոսի 10-ի դրությամբ համավարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 203.295.170 դեպք, մահվան՝ 4.403.515 դեպք:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները