ԵՄ վեց անդամներ կոչ են անում չդադարեցնել դեպորտացիան Աֆղանստան
ԵՄ վեց անդամ պետություններ գործադիր մարմնին նամակ են հղել՝ կոչ անելով չդադարեցնել աֆղանստանցի ապաստարան խնդրողների դեպորտացիան, չնայած նրանց երկրում «Թալիբանի» գրոհայինների զգալի հաջողություններին, տեղեկացնում է Reuters-ը։
«Այն, որ Աֆղանստանում անվտանգ չէ, չի նշանակում, թե այդ երկրի ամեն մի քաղաքացի ինքնաբերաբար պաշտպանության իրավունք է ստանում»,- գրել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի անդամ Սեմի Մահդին Թվիթերում։
Նա նշել է, որ նամակը ստորագրել են նաեւ Գերմանիան, Ավստրիան, Նիդեռլանդները, Դանիան եւ Հունաստանը։
Սպասվում է, որ հարցը կբարձրացվի ԵՄ ներքին գործերի նախարարների օնլայն հանդիպման ժամանակ, որը կազմակերպվել է հիմնականում Բելառուսի եւ Լիտվայի միջեւ սահմանի անօրինական հատումների քննարկման համար։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները