Թրամփի հարկային հայտարարագրերը Կոնգրես չեն կարող փոխանցվել մինչեւ նոյեմբեր
Ֆինանսների նախարարությունը չի կարողանա Կոնգրես փոխանցել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հարկային հայտարարագրերը մինչեւ նոյեմբերի 8-ը, հայտնում է CNN- ը:
Դաշնային դատարանն այդ օրը նախատեսում է լսել նախկին նախագահի փաստաբանների առարկությունները նրա հայտարարագրերն ԱՄՆ օրենսդիր մարմնին փոխանցելու դեմ: Մինչ այդ ժամանակ գործի վերաբերյալ կարեւոր որոշումներ չեն սպասվում:
Ավելի վաղ ԱՄՆ գլխավոր դատախազությունը որոշում էր կայացրել Թրամփի հարկային հայտարարագրերը փոխանցել Ներկայացուցիչների պալատի եկամուտների եւ ծախսերի հանձնաժողովին, սակայն նախկին նախագահի փաստաբան Ռոնալդ Ֆիսկետին դեմ է արտահայտվել՝ պնդելով, որ «գործում որեւէ խախտման ապացույց չկա»:
Չնայած քաղաքական հակառակորդները Թրամփից պահանջում էին հրապարակել իր հարկային հայտարարագրերը 2016 թվականից, նախկին նախագահը տարբեր պատրվակներով հրաժարվում էր դա անել:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները