Լիբանանում վառելիքի պակասի պատճառով ծեծկռտուքը սպանությամբ է ավարտվել
Հյուսիսային Լիբանանի գազալցակայանում ծեծկռտուքը վառելիքի պակասի պատճառով սպանությամբ է ավարտվել, հաղորդում է AP-ն:
Լիբանանը մի քանի ամիս է, ինչ վառելիքի խիստ դեֆիցիտի է բախվում, ինչի արդյունքում բենզալցակայաններում երկար հերթեր են գոյացել: Դեֆիցիտի պատճառը մաքսանենգությունը, պաշարների կուտակումը եւ ներմուծվող վառելիքի մատակարարումներն ապահովելու անկարողությունն է: Ճգնաժամը սրվեց, երբ կառավարությունը կրճատեց վառելիքի սուբսիդիաները ֆինանսական խորացող ճգնաժամի պայմաններում:
Լիբանանյան արժույթը կտրուկ անկում է ապրել եւ այժմ սեւ շուկայում մեկ դոլարի դիմաց վաճառվում է 20.000 լիբանանյան ֆունտ սթերլինգով, մինչդեռ պաշտոնական փոխարժեքը սահմանված է 1 500 ֆունտ ստերլինգ մեկ դոլարի դիմաց: Մեկ գալոն վառելիքի գինը վերջին մեկ տարվա ընթացքում թանկացել է ավելի քան 220 տոկոսով, ինչը խուճապ եւ ծաղկող սեւ շուկա է առաջացրել:
Վառելիքի ճգնաժամը նախկինում եւ կատաղի բնույթ էր ստացել. վարորդները բախվում էին բենզալցակայաններում երկար սպասումից եւ սպառվող վառելիքի պատճառով: Բայց երկուշաբթի ծեծկռտուքը հազվագյուտ դեպք է, երբ լարվածությունը մահացու ելք է ստանում:
Ազգային լրատվական գործակալությունը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել Բահուն քաղաքի գազալցակայանում, որը գտնվում է Դինիե թաղամասի հյուսիսային հատվածում: Ծեծկռտուքի ժամանակ տղամարդու են գնդակահարել, նրան տեղափոխել էին հարեւան Զգարտա քաղաքի հիվանդանոց, որտեղ նա ստացած վերքերից մահացել էր: Կրակողը հանձնվել է իշխանություններին:
Լիբանանի էլեկտրաէներգիայի ազգային ընկերությունը, որը կախված է ներմուծվող վառելիքից, ընդլայնել է էլեկտրաէներգիայի մշտական անջատման համակարգը՝ օրական մեկ ժամով էլեկտրաէներգիա տրամադրելով տներին եւ ձեռնարկություններին:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները