Վերակենդանացման բաժանմունքում մահացել է ռուս դերասանը, որին հայտնաբերել էին կոտրվածքներով
Բոտկինսկի հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում մահացել է ռուս դերասան Իգոր Ռեգները, որին հայտնաբերել են բազմաթիվ կոտվածքներով ու տեղափոխել վերակենդանացման բաժանմունք, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։
«Պատժագումարտակ» սերիալի աստղը մեկ շաբաթից ավելի կոմայում է եղել։ Նրա վիճակը գնահատվում էր ծանր, ինչի պատճառով նա միացված էր թոքերի արհեստական օդափոխության սարքին։ 56-ամյա Ռեգները մահացել է՝ գիտակցության չգալով։
Մի քանի օր առաջ հայտնի է դարձել, որ դերասանին գտել են տանը մահամերձ վիճակում։ Նա ծանր վիճակի պատճառով չի կարողացել պատմել վնասվածքների պատճառների մասին, բժիշկներն արտիստի վիճակի մասին հայտնել էին ոստիկանությանը։
Ավելի ուշ Ռեգների մտերիմ ընկերը հայտարարել է, որ վերջինս ընկել է աստիճաններից։ Դերասանին տեղափոխել էին վնասվածքաբանական կետ, ուր բժիշկը, հայտնաբերելով փակ կոտրվածքներ, հայտարարել է, որ հոստիպալացում հարկավոր չէ։ Վեց օր անց արտիստի վիճակը վատացել է։
Իգոր Ռեգները զբաղվում էր ուժային սպոտաձեւերով։ Սկսել է նկարահանվել 90-ականներին՝ «Խուզարկու Դուբրովսկու դոսյեն», «Սերը ռուսական ձեւով», «Զինվորներ», «Ռոմանովներ թագակիր ընտանիքը», «Սառցե դարաշրջան»։


















































Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարությո...
Առնոլդ Շվարցենեգերը վերամիավորվել է Մարիա Շրայվերի հետ տոների ժամանակ՝ իրենց սկանդալային ամուսնալուծ...
Հայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը
Մենք հիանալի հանդիպում ունեցանք․ մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ․ Թրամփ
Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. Թրամփ
Կյանքը 0:5-ից հետո․ Մխիթարյանը բացահայտում է Ինտերի ներսում տեղի ունեցածը
Ռուսաստանը 9 միլիարդ դոլար է հատկացրել Թուրքիային