Թալիբները ծանր մարտերից հետո գրավել են Աֆղանստանի 4-րդ նահանգի մայրաքաղաքը՝ բանտերից ազատելով բոլոր կալանավորներին
«Թալիբան» արմատական խմբավորման գրոհայինները օգոստոսի 8-ին գրավել են Թախար նահանգի կենտրոնը՝ Թալուկան քաղաքը: Գրավմանը նախորդել են կառավարական ուժերի հետ ծանր մարտերը, որոնք տևել են գրեթե մեկ օր, գրում է «Սինխուա» գործակալությունը:
Կառավարության բոլոր շենքերը գտնվում են թալիբների վերահսկողության տակ: Բացի այդ, տեղի բանտից «Թալիբան»-ի անդամները ազատ են արձակել բոլոր բանտարկյալներին, ասել է աղբյուրը:
«Թալիբան»-ի խոսնակը հաստատել է Թալուկանի գրավման մասին տեղեկատվությունը: Նա ասել է, որ տեղի բնակիչներն ապահով են, նրանց չեն սպառնում վրեժխնդրությամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ թալիբները վերջին երեք օրվա ընթացքում գրավել էին նահանգի երեք մայրաքաղաք:
Աֆղանստանում ընթանում է կառավարական ուժերի և «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը: Անկայունությունը երկրում աճում է մինչև սեպտեմբերի 11-ը աֆղանական հողից զորքերի դուրսբերումն ավարտելու՝ ԱՄՆ-ի վարչակազմի խոստումների ֆոնին: 2020 թվականին սեպտեմբերի 12-ին Վաշինգտոնը և «Թալիբան»-ի ներկայացուցիչները Քատարի մայրաքաղաք Դոհայում ստորագրել են ավելի քան 18 տարվա ընթացքում առաջին հաշտության համաձայնագիրը: Այն նախատեսում Է 14 ամսվա ընթացքում Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում և միջաֆղանական երկխոսության սկսում գերիների փոխանակումից հետո:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները