Գերմանացին տուգանվել է 293 000 դոլար Երկրորդ համաշխարհայինի ժամանակների տանկ պահելու պատճառով
84 տարեկան գերմանացին դատապարտվել է ապօրինի զենք պահելու համար եւ տուգանվել 250 000 եվրո (193 972 դոլար)՝ 14 ամիս պայմանական բանտարկության հետ միասին, տեղեկացնում է Business Insider-ը։
Խուզարկության ժամանակ տղամարդու տանը՝ Հեյկենդորֆում (Հյուսիսային Գերմանիա) 2015թ. հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների «Պանտերա» տանկ, ինչպես նաեւ բավականաչափ զինամթերք։
Դատարանի վճռում, որը կայացվել է օգոստոսի 2-ին, ասվում էր, որ տղամարդը պետք է վաճառեր կամ նվիրեր տանկը եւ զենիթային հրանոթը թանգարանին կամ հավաքորդին հաջորդ երկու տարվա ընթացքում։
20 զինծառայողներին ինը ժամ պահանջվեց, որպեսզի տնից դուրս բերեն ռազմական տեխնիկան։
Դատախազության տվյալներով՝ ռազմական կոլեկտորը խախտել է Գերմանիայի սպառազինության վերահսկողության օրենքը։ Փաստաբանները պնդում էին, որ զենքն այլեւս չէր գործում, ուստի օրենքի խախտում չի եղել, բայց դատախազները դատարանին համոզեցին, որ զենքը դեռեւս կարող էր օգտագործվել։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները