Վարչապետ. Սինգապուրը պետք է ճշգրտի իր արտաքին քաղաքականությունը
Սինգապուրի կառավարությունը ճշգրտի իր քաղաքականությունը՝ «օտարերկրացիների որակը, քանակը եւ կենտրոնացումը երկրում կառավարելու» համար, ասել է վարչապետ Լի Սյեն Լունը:
«Եթե մենք դա լավ անենք, կարող ենք շարունակել ընդունել օտարերկրյա աշխատողներին եւ նոր ներգաղթյալներին, ինչպես եւ պետք է անենք»,- ասել է նա, հայտնում է Yahoo News-ը:
Նրա խոսքով՝ աշխատանքային քարտեր ունեցողներն օգնել են խթանել Սինգապուրի տնտեսությունը եւ նոր հնարավորություններ են ստեղծել դրա քաղաքացիների համար: Նա հավելել է, որ սինգապուրցիները հասկանում են նման «բարենպաստ ցիկլի» օգուտները: «Սակայն, երբ աշխատանքի թույլտվություն ունեցողների թիվը մեծ է, մեր մարդիկ, բնականաբար, սկսում են անհանգստանալ աշխատատեղերի համար մրցակցության կապակցությամբ... Երբեմն տեղացիները զգում են, որ իրենց հետ անարդար են վարվում, օրինակ, երբ նրանք բաց ենք թողնում աշխատանք ստանալու կամ առաջխաղացման հնարավորությունը»:
«Աշխատանքից դուրս ժամանակ առ ժամանակ սոցիալական վեճեր նույնպես առաջանում են, քանի որ աշխատանքի թույլտվություն ունեցող որոշ անձինք եւ նրանց ընտանիքները լիովին չեն հարմարվել մեր սոցիալական նորմերին եւ լիովին չեն ինտեգրվել մեր հասարակությանը»,- հավելել է նա:
Չնայած նման շփումներին՝ կտրուկ շրջադարձը կհակասեր Սինգապուրի «հիմնարար շահերին» եւ կվնասեր դրա՝ որպես համաշխարհային եւ տարածաշրջանային կենտրոնի հեղինակությանը: «Դա մեզ աշխատատեղեր եւ հնարավորություններ կարժենա: Ամենակարեւորը՝ դա հակասում է մեզանից տարբերվողների ընդունման եւ բացության արժեքներին»,- հավելել է նա:


















































Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարությո...
Առնոլդ Շվարցենեգերը վերամիավորվել է Մարիա Շրայվերի հետ տոների ժամանակ՝ իրենց սկանդալային ամուսնալուծ...
Մենք հիանալի հանդիպում ունեցանք․ մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ․ Թրամփ
Հայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը
Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. Թրամփ
Հունվարի 1-ի բոլոր կարեւոր լուրերը
Ռուսաստանը 9 միլիարդ դոլար է հատկացրել Թուրքիային