ԱՄՆ-ն շարունակում է աջակցել աֆղանական ուժերին «պաշտպանական օդային հարվածներով»
ԱՄՆ-ի առաքելությունն Աֆղանստանում շարունակում է կայանալ ամերիկյան զորքերի անվտանգ եւ կանոնավոր դուրսբերման մեջ, ինչպես հրահանգել էր նախագահ Ջո Բայդենը: Ընդ որում, ԱՄՆ-ն շարունակում է աջակցել աֆղանական ուժերին ֆինանսավորման եւ տեխնիկական սպասարկման, իսկ հնարավորության դեպքում՝ «պաշտպանական օդային հարվածների» միջոցով: Այս մասին ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ:
«Թալիբանների կողմից շարունակվող արյունահեղությունը միայն նոր արյունահեղության, հակամարտության երկարաձգման է հանգեցնում եւ վանում է աֆղան ժողովրդին նրանցից (թալիբներին)»,- ասվում է փաստաթղթում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Մենք ցնցված ենք թալիբների կողմից մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ բազմաթիվ հաղորդումներից, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունների շենքեր բռնի ներխուժման եւ քաղաքացիական անձանց որպես կենդանի վահան օգտագործման վերաբերյալ»,-ասվում է հայտարարության մեջ:
«Մենք շարունակում ենք հորդորել թալիբներին դադարեցնել իրենց հարձակողական գործողությունները եւ բարեխիղճ երկխոսության մեջ մտնել հակամարտությունը բանակցությունների միջոցով լուծելու համար», - ասվում է ամերիկյան բանակի հայտարարության մեջ:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները