ՆԳՆ. ԱՊՀ անդամ երկրներից ավելի քան 700 հազար ներգաղթյալ անօրինական է գտնվում Ռուսաստանում
ԱՊՀ անդամ երկրներից ավելի քան 700 հազար ներգաղթյալ գտնվում են Ռուսաստանում անօրինական կերպ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Ռուսաստանի ներքին գործերի նախարարության մամուլի կենտրոնում` օտարերկրյա պետությունների դեսպանների հետ գերատեսչության ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյի հանդիպումից հետո:
Գորովոյը հիշեցրել է, որ այս տարվա ապրիլին ԱՊՀ անդամ երկրների միջկառավարական վեհաժողովի լիագումար նիստին նախանշվել է Ռուսաստանում անօրինական գտնվող օտարերկրյա քաղաքացիների հետ կրթական աշխատանքի անհրաժեշտությունը` նրանց իրավական կարգավիճակը կարգավորելու համար: Ընդ որում, Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը հանդես է եկել ժամանակավոր միջոցառումների գործողության ժամկետը երկարաձգելու նախաձեռնությամբ, ինչը թույլ է տվել օտարերկրացիներին մինչեւ 2021 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ դիմել ներքին գործերի մարմիններին` միգրացիայի գրանցման եւ աշխատանքի ընդունման փաստաթղթերի գրանցման համար` առանց մուտքի նշված նպատակը նշելու:
«Չնայած դրան` ոչ բոլոր օտարերկրյա քաղաքացիներն են շտապում դիմել ներքին գործերի նախարարություն»,- ահավելել են գերատեսչությունից:
Ներքին գործերի նախարարությունում հաղորդել են, որ այս տարի Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիները սկսել են ավելի հաճախ խախտել հասարակական կարգը, զանգվածային կռիվներ կազմակերպել եւ ուժ կիրառել պետական պաշտոնյաների դեմ, բոլոր դեպքերում խախտողների նկատմամբ արձագանքման կոշտ միջոցներ են ձեռնարկվում:
Գորովոյը նշել է, որ 2021 թվականին Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարված հանցագործությունների թիվն աճել է 5 տոկոսով: Բացի այդ, նրանց շրջանում անօրինական գործունեության աճ է նկատվում, որը դրսեւորվում է հասարակական կարգի կոպիտ խախտմամբ, զանգվածային ծեծկռտուքներով, ինչը հաճախ ուղեկցվում է բռնի գործողություններով, որոնք սպառնում են քաղաքացիների կյանքին եւ անվտանգությանը, ուժի կիրառում պետական պաշտոնյաների նկատմամբ:
Ավարտելով հանդիպումը` նախարարի առաջին տեղակալը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին արդյունավետ քննարկման եւ ազգամիջյան ներդաշնակության եւ կարգուկանոնի համատեղ ապահովման պատրաստակամության համար: Նա վստահություն է հայտնել, որ քննարկված հարցերը չեն անտեսվի, եւ օտարերկրյա երկրների ներկայացուցիչները կներդնեն բոլոր ջանքերը` իրենց հայրենակիցների օրինապահ վարքի ձեւավորման համար, կշարունակեն աշխատանքը` դրդելու նրանց կարգավորել իրենց օրինական կարգավիճակը Ռուսաստանում: «Մենք ուղիղ կերպով պատասխանատվություն ենք կրում պետության ներքին անվտանգության ապահովման, ազգամիջյան հանգիստ հարաբերությունների համար, այնուհետեւ մենք կոշտ ենք գործելու` Ռուսաստանի Դաշնության օրենքներին համապատասխան»,- ընդգծել է Գորովոյը:
Ռուսաստանի ՆԳՆ նախարարի առաջին տեղակալի հետ հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, ազախստանի, րղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները:
.


















































Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարությո...
Առնոլդ Շվարցենեգերը վերամիավորվել է Մարիա Շրայվերի հետ տոների ժամանակ՝ իրենց սկանդալային ամուսնալուծ...
Մենք հիանալի հանդիպում ունեցանք․ մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ․ Թրամփ
Հայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը
Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. Թրամփ
Հունվարի 1-ի բոլոր կարեւոր լուրերը
Ռուսաստանը 9 միլիարդ դոլար է հատկացրել Թուրքիային