Հայտնի են ամենապատվաստված երկրները
Bloomberg թերթի վերլուծաբանները նշել են այն երկրները, որոնցում բնակչության մեծ մասը պատվաստված է:
Առաջատարներից են Արաբական Միացյալ Էմիրությունները (65.1 տոկոս), Չիլին (64.5 տոկոս), Բելգիան (60.6 տոկոս), Իսրայելը (59.5 տոկոս), Իսպանիան (59 տոկոս):
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրիեսուսը կոչ է արել այն երկրներին, որտեղ բնակչության զգալի մասն արդեն ստացել է պատվաստանյութերի երկու դեղաչափերն էլ, դադարեցնել կրկնակի պատվաստումները եւ դեղաչափերով կիսվել աղքատ երկրների հետ:
Այն երկրներին, որոնք արդեն հայտարարել են կրկնակի պատվաստման մասին, այդ թվում՝ Իսրայելը, Ֆրանսիան, Գերմանիան, Մերձավոր Արեւելքը եը Ռուսաստանը, ԱՀԿ ղեկավարը կոչ է արել «բուստերային» դեղամիջոցներ ուղարկել այն երկրներ, որտեղ պատվաստված է բնակչության տասը տոկոսից պակասը: Դրանց թվում են Ուգանդան (0.1 տոկոսից պակաս), Չադի Հանրապետությունը (0.1 տոկոս), Թուրքմենստանը (0.2 տոկոս), Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը (0.2 տոկոս) եւ Մավրիտանիան (0.2 տոկոս):


















































Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարությո...
Առնոլդ Շվարցենեգերը վերամիավորվել է Մարիա Շրայվերի հետ տոների ժամանակ՝ իրենց սկանդալային ամուսնալուծ...
Մենք հիանալի հանդիպում ունեցանք․ մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ․ Թրամփ
Հայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը
Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. Թրամփ
Հունվարի 1-ի բոլոր կարեւոր լուրերը
Ռուսաստանը 9 միլիարդ դոլար է հատկացրել Թուրքիային