ՌԴ-ում հայտարարում են «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի նկատմամբ բարձր հետաքրքրվածության մասին
Ընդամենը մայիսի 6-ին գրանցված «Սպուտնիկ լայթ» դեղամիջոցի նկատմամբ մի շարք երկրներ մեծ հետաքրքրություն են ցուցաբերել: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն: Նա նշել է, որ դա մեկ բաղադրիչ ունեցող դեղամիջոց է, որի արդյունավետությունը կազմում է 79,4 տոկոս, գրում է Կոմերսանտ-ը:
«Այն վերջերս է գրանցվել: Այո, հետաքրքրությունը մեծ է»,-հայտարարել է Մուրաշկոն՝ մեկնաբանելով հարցը՝ արդյո՞ք կան հայտադիմումներ նոր պատվաստանյութի մատակարարման մասին ուրիշ երկրներից:
«Սպուտնիկ լայթը» կորոնավիրուսի դեմ Ռուսաստանում գրանցված չորրորդ պատվաստանյութն է: Անցած տարի օգոստոսին գրանցվել էր դրա հիմնական տարբերակը՝ երկու բաղադրիչ ունեցող «Սպուտնիկ V» դեղամիջոցը:
Բացի դրանք Ռուսաստանում հաստատվել են նաեւ «Վեկտոր» եւ «Կովիվակ» դեղամիջոցները: Փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի խոսքով՝ «Սպուտնիկ Լայթը» կկիրառվի 18-60 տարեկան մարդկանց շրջանում: Արտերկում ներարկման արժեքը, ինչպես ակնկալվում է, չի գերազանցի 10 դոլարը:


















































Մադուրոյի արկածները տանը եւ դրսում
Հունվարի 1-ի բոլոր կարեւոր լուրերը
Հունվարի 2-ի կարեւոր լուրերը
Շնորհավոր Ամանոր: Մաղթում ենք առողջություն, խաղաղություն, հաջողություն և բարեկեցություն
Մեղրի․Մեծ նախագծերի կիզակետում
Նիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին քաղաքացիներին հրավիրում է ուխտերթի
Հունվարի 3-ի կարեւոր լուրերը
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Ձեզ և մեզ մեծ ավետիս
Մեզ վենեսուելական նավթ պետք չէ, բայց ինչու է այն անհրաժեշտ Չինաստանին, Ռուսաստանին, Իրանին․ Ռուբիո
Ի՞նչ անել, որն է ելքը