Պատերազմի ավարտից վեց ամիս անց գերիների հարցը դեռ լուծված չէ․ Le Monde-ը անդրադարձել է հայ ռազմագերիներին
Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից վեց ամիս անց, սակայն դեռ հիմնական գայթաքարը շարունակում է մնալ հակամարտության կարգավորման մեջ Հայաստանի խաղաղ բնակիչների եւ ռազմագերիների հարցն է, որոնք գերեվարվել են 44-օրյա պատերազմի ընթացքում։ Նախ եւ առաջ, թե ինչպես են վերաբերվել նրանց հետ։ Human Rights Watch-ը դատապարտել է խոշտանգումները եւ անմարդկային, դաժան եւ ստորացնող վերաբերմունքը նրանց հանդեպ ադրբեջանցի զինվորականների կողմից, որը հանդիսանում է միջազգային հումանիտար իրավունքի խնդիր։
Բաքուն հայտարարում է, որ կատարել է իր պարտավորությունները՝ վերադարձնելով ավելի քան 70 գերի, սակայն հրաժարվում է ազատ արձակել տասնյակների, որոնք դեռեւս գտնվում են նրա ձեռքում։ Նրանց հստակ թիվը հայտնի չէ։ Այն տատանվում է 72-ից, որը Ադրբեջանի պաշտոնական թիվն է, մինչեւ մոտ 200, ըստ Հայաստանի հաշվարկների։
Ադրբեջանը ասում է, որ դրանք ոչ թե ռազմագերիներ են, այլ «ահաբեկիչներ», որոնք իր տարածք են մտել կրակի դադարեցումից երկու շաբաթ անց։ Սակայն, միջազգային ճնշման տակ մայիսի չորսին Բաքուն երեքին ազատ է արձակել, որոնցից ոմանց համարելով «ահաբեկիչներ»։ ԵԱՀԿ ՄԽ-ն ողջունել է այդ քայլը եւ կոչ արել կողմերին ամբողջությամբ եւ արագորեն ավարտել անազատության մեջ պահվող բոլոր անձանց փոխանակությունը եւ պահպանել պահվող անձանց հանդեպ հումանիտար վերաբերմունք ցուցաբերելու առնչությամբ ունեցած պարտավորությունները։
Ապրիլի վերջին գերիները առաջին անգամ կարողացան ԿԽՄԿ միջոցով տեսաուղերձներ ուղարկել իրենց ընտանիքներին։ ԿԽՄԿ-ն փորձում է մշտապես այցելել նրանց, որպեսզի հետեւի պահման պայմաններին։ Սակայն բոլոր պահվող անձանց շուտափույթ ազատ արձակման հեռանկարը դեռ անորոշ է։ Փաստաբան Սիրանուշ Սահակյանը կարծում է, որ հարցը չափազանց քաղաքականացված է։ Նա ներկայացնում է հայ գերիների շահերը ՄԻԵԴ-ում։
«Ադրբեջանը այն օգտագործում է որպես լծակ, որպեսզի ստիպի հայկական կողմին հասնել այն բանին, որ դուրս բերի իր ուժերը Ղարաբաղից, վերադարձնի որոշակի տարածքներ եւ իրավունքներ տրամադրի Սյունիքի հանդեպ։ Այս հարցը կրկին պետք է դառնա քննարկման թեմա՝ մայիսի 5-6 եւ 10-11 Սերգեյ Լավրովի Երեւան եւ Բաքու այցերի ժամանակ»,- ամփոփում է Ֆոստինա Վենսանը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում