Լիխտենշետյնի արքայազնը կասկածվել է Եվրոպայի ամենամեծ արջին սպանելու մեջ
Agent Green ռումինական բնապահպանական խումբն ու GT ավստրիական խումբը մեղադրել են Լիխտենշետյնի արքայազն Էմանուել ֆոն ունդ Ցու-ին Ռումինիայի ամենամեծ արջի որսի մեջ, որը, հավանաբար, եղել է ամենամեծը նաեւ Եվրոպայում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Agent Green-ի տվյալներով՝ արքայազնը ստացել է Ռումինիայի շրջակա միջավայրի նախարարությունից թույլտվություն էգ արջի որսի համար, որը վնաս էր հասցրել Օյդուլա բնակավայրի ֆերմերներին:
«Սակայն արքայազնը սպանել է ոչ թե էգ արջին, այր արու կենդանուն, որը բնակվում էր անտառի խորքում եւ չէր մոտեցել տեղաբնակներին»,-ասվում է Agent Green-ի մամուլի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Արտուր մականվամբ արջը սպանվել է մարտին Կարպատներում պահպանվող արգելոցում:
«Արտուրը 17 տարեկան էր, եւ կենդանին Ռումինիայի ամենամեծ արջն է, ու, հավանաբար, ամենամեծն էր նաեւ ամբողջ Եվրոմիությունում... Ըստ էության, արքայազնը ժամանել էր ոչ թե տեղի բնակիչների խնդիրը լուծելու, այլ արջին սպանելու եւ ամենամեծ տեսակը տուն տանելու համար, որպեսզի պատին կախի»,-հայտարարել է Agent Green-ի ղեկավար Գաբրիել Փաունը:
Գորշ արջերը պահպանվող տեսակ են՝ համաձայն ռումինական օրենսդրության, եւ Ռումինիան արգելել է դրանց որսը 2016 թվականին: Սակայն կառավարությունը բացառություն է անում եւ թույլատրում կրակել դրանց ուղղությամբ, եթե կենդանիները սպառնում են բնակչությանը կամ լուրջ վնաս հասցնում:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում