Տաջիկստանի հետ սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով Ղրղզստանի 34 քաղաքացի է զոհվել
Ղրղզստանի բնակիչների թիվը, որոնք զոհվել են Տաջիկստանի հետ սահմանին տեղի ունեցած հակամարտության ժամանակ, հասել է 34-ի: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Ղրղզստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախարարությունից:
«Վերջին տվյալների համաձայն՝ տուժածների ընդհանուր թիվը կազմում է 173 մարդ, որից 34-ը մահացել են»,- հայտնել են հաղորդագրության մեջ: Ավելի վաղ գերեսչությունը հայտնել էր 33 զոհի մասին:
Նախարարության տվյալներով՝ 173 տուժածի շրջանում 31-ը զինվորականներ են, մեկը՝ բուժաշխատող, 131-ը՝ քաղաքացիական անձինք, մյուս 10-ի մասով դեռևս ճշտումներ են իրականացվում:
Հիշեցնենք, որ ղրղզ-տաջիկական սահմանին բախումներն սկսվել են ապրիլի 28-ին: Հակամարտության պատճառը ջրաբաշխիչ կետի պատկանելության շուրջ երկու հարևանների միջև վիճաբանությունն է եղել, որը շարունակվում է տասնամյակներ։ Տաջիկստանի և Ղրղըզստանի պետական սահմաններն անցնում են հենց այդ ջրաբաշխիչ կետի կողքով, իսկ 1968 թվականից ի վեր այն օգտագործվում է ինչպես Տաջիկստանի և Ղրղըզստանի, այնպես էլ երրորդ հարևան Ուզբեկստանի սահմանամերձ շրջանների ոռոգման և ջրամատակարարման համար։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար