Չինաստանը շատ կոպիտ դեմարշ է արել, հանդիպելով Սերժ Սարգսյանի հետ, ով վարչապետին կապիտուլյանտ է համարում. քաղաքագետ
Չինաստանը շատ կոպիտ դեմարշ է արել, հանդիպելով Սերժ Սարգսյանի հետ, ով գործող վարչապետին կապիտուլյանտ է համարում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Չինաստանը շատ կոպիտ դեմարշ է արել, հանդիպելով Սերժ Սարգսյանի հետ, ով գործող վարչապետին կապիտուլյանտ է համարում: Հանդիպման ժամանակ խոսել են Հայաստանի ու Չինաստանի հարաբերությունների մասին` մի ուժի ղեկավարի հետ, ով անգամ ԱԺ-ում ներկայացված չէ:
Առհասարակ Չինաստանը շատ զգույշ եւ զուսպ քաղաքականություն է վարում ու մեծ նշանակություն է տալիս սիմվոլիկ ժեստերին: Սա ոչ թե սիմվոլիկ ժեստ, այլ "քարով հարված", սա շատ կոպիտ ապտակ էր ու հետաքրքիր է, որ համընկավ Մեղրու մաքսատան դեպքերի հետ:
Ֆիքսենք նաեւ, որ այս պահին, երբ մեզ համար կարեւոր է հյուսիս-հարավ միջանցքի բացումը, որը պետք է առաջ մղենք, ի հակակշիռ արեւելք-արեւմուտքի, ինչում շահագչգռված են Թուրքիան ու Ադրբեջանը, նման քայլը վատ հետեւանքներ ունի երկու պատճառով:
1. Նախ, Իրանում Չինաստանը կես միլիարդի ներդնումներ է անելու, որի մի զգալի մասը հենց լոգիստիկ նախագծերին է վերաբերվում, բնականաբար, նկատի է առնվում նաեւ Հայաստանը,
2. հյուսիս-հարավ ճանապարհի բացումը մեզ համար ունի նաեւ անվտանգային նշանակություն, որովհետեւ ցանկացած պահ Թուրքիան կարող է զորք մտցնել Մեղրի, պատճառաբանելով, որ ունի շահեր եւ իր կոմունիկացիոն համակարգին ինչ-որ վտանգ է սպառնում, ապա այս դեպքում Իրանն ու Չինաստանը կարող են հավասարակշռել Թուրքիային, որովհետեւ նույն տեղում իրենք եւս շահեր ունեն, ինչի մասին Իրանն արդեն պաշտոնապես հայտարարում է»,- գրել է նա։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար