Չեխիայի նախագահը կոչ է արել չանել հապճեպ եզրակացություններ եւ սպասել «Վրբետիցեի գործով» հետաքննության արդյունքներին
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարություն է տարածել «Վրբետիցեի գործի» շուրջ՝ կոչ անելով սպասել հետաքննության արդյունքներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Հայտարարության մեջ Զեմանը չի բացառել, որ Վրբետիցեում 2014 թվականին տեղի ունեցած պայթյունի հնարավոր պատճառներից մեկը, որի հետեւանքով զոհվել էր երկու մարդ, ռազմամթերքի հետ անզգույշ վերաբերմունքն էր: Նա կոչ է արել սպասել պայթյունի մասին հետաքննության արդյունքներին նախքան եզրակացություններ անելը: Զեմանը հրավիրել է ուշադրությունն առ այն, որ հակահետախուզությունը 6 տարվա ընթացքում չի հիշատակել ռուս գործակալներին անգամ զեկույցի փակ մասում: Չեխիայի նախագահը նաեւ հայտարարել է, որ լիովին վստահում է ոստիկանությանն ու գլխավոր դատախազությանը, որոնք աշխատում են Վրբետիցեում պայթյունների հետաքննության շուրջ:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում