«Մեկ պատգամավոր՝ մեկ ռազմագերի». Արմեն Աշոտյանը նոր գաղափար է առաջարկեց
Մեր դիվանագիտությունը սատկած է, ոչ մեկի վեջը չի մեր ռազմագերիների հարցը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Ես առաջարկություն ունեմ, թե ինչպես ներգրավվել միջազգային հանրությանը՝ ճնշելու համար Ադրբեջանին ռազմագերիների հարցում: ԱԳՆ-ն, խորհրդարանական դիվանագիտությունն իմպոտենտ ու դավաճան են, դրա համար մեր ռազմագերիների թեման չի դարձել ճնշման առիթ Ադրբեջանի վրա: Այդ ճնշումը չկա: Իմ առաջարկի, իմ պրոյեկտի աշխատանքային անվանումը ես դրել եմ «մեկ պատգամավոր՝ մեկ ռազմագերի»: Ամեն մի ռազմագերու անունը պետք է կցել մի եվրոպացի կամ ռուս պատգամավորի, որոնք ուզում են օգնել մեզ: Մենք ռազմագերիների մասով ինֆորմացիա ունենք՝ ՄԻՊ-ի և այլնի մոտ: Մենք ամեն ռազմագերու ճակատագիրը պետք է կցենք մեկ պատգամավորի, որ ասենք, եվրոպացի X պատգամավորը պատասխանատու լինի X ռազմագերու համար՝ վերնաշապիկից սկսած մինչև մյուս բոլոր հարցերը»,-ասաց Աշոտյանը:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները