Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ազգային ժողովը շարունակում է իր հերթական նիստերի աշխատանքը (տեսանյութ) Կանադայի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով 10 մարդ է զոհվել Որոշ իրական և կեղծ օգտատերեր անհիմն մեկնաբանություններ են զետեղում Մենք չենք գործելու Ռուսաստանի դեմ, բայց մենք միշտ գործելու ենք հանուն ՀՀ շահերի Խաղաղությունն է այն միջավայրը, որ հնարավոր է լուծել անազատության մեջ պահվող հայերի խնդիրը Մենք կարող ենք շատ լավ գործարք կնքել Իրանի հետ․ Թրամփ Թրամփը, Փաշինյանը և Ալիևը վերջ դրեցին տարիների պատերազմին․ Վենս Ադրբեջանը և ԱՄՆ-ն ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրել․ հիմնական կետեր ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը ԱՄՆ-ն, շրջելով էջը, նոր գլուխ է բացում Ադրբեջանի հետ հարաբերություններում Ալիևն ու Վենսը Բաքվում սկսել են նեղ կազմով հանդիպումը 21-րդ դարի լավագույն դարպասապահները՝ ըստ Canal+-ի

ԱԺ-ն ընդունեց զինծառայությունից խուսափած 27-37 տարեկան քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից ազատելու մասին օրենքի նախագիծըԻրանը հիմարություն կաներ, եթե գործարք չկնքեր ԱՄՆ-ի հետ․ ԹրամփԿայացել է լեգենդների «Էլ Կլասիկո»-նԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը նախատեսում է սկսել պայքարել թմրանյութերի մաքսանենգության դեմ ցամաքումՀայկ Սարգսյանը՝ իր խոսափողն անջատելու, ՔՊ-ից դուրս գալու եւ թիմակիցների մեղադրանքների մասինԱվելի շատ երկրներ պետք է զենք գնեն Ուկրաինայի զինված ուժերի համար. ՆԱՏՕ-ում Ուկրաինայի դեսպանՈւկրաինան սկսել է պատրաստվել նախագահական ընտրությունների. ԱՄՆ-ն ճնշումներ է գործադրումՌուսաստանը շահագրգռված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանով․ Սերգեյ ԿոպիրկինԱզգային ժողովը շարունակում է իր հերթական նիստերի աշխատանքը (տեսանյութ)Չբացակայելու արգելքի տակ գտնվող հոգևորականները Եպիսկոպոսաց ժողովին կմասնակցեն հեռավարԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ գործարքից հետո Իրանը պետք է հրաժարվի միջուկային և հրթիռային ծրագրերիցԻրանն աշխատում է ատոմի խաղաղ օգտագործման երաշխիքով գործարք կնքելու առաջարկի ուղղությամբ70-ամյա միլիարդատերը և վարչապետի 27-ամյա դուստրը. Google-ի նախկին գործադիր տնօրենի գաղտնի սիրավեպը  ՀՀ-ն մտադիր է ՌԴ-ի հետ բարեկամաբար քննարկել ՀԿԵ-ի կառավարման հարցը. Նիկոլ ՓաշինյանՍաակաշվիլին դատարանում բացատրել է իր բոլոր դժբախտությունների պատճառները. «Չորս տարեկանում շնաձուկը կծել է իմ ոտքը»Կանադայի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով 10 մարդ է զոհվելՈղբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Opel»-ն ու «JAC» բեռնատարը. կա 1 զոհ, 1 վիրավորԿկայանա ՆԳ նախարարի տարեկան ամփոփիչ ասուլիսըՊետությանը և համայնքներին վերադարձված են 60 միլիարդ 867 միլիոն դրամ արժեքով հողամասեր. դատախազությունԳնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՓաշինյանն անընդունելի է համարում Հայ առաքելական եկեղեցու` քաղաքականությամբ զբաղվելըՈրոշ իրական և կեղծ օգտատերեր անհիմն մեկնաբանություններ են զետեղումՄենք չենք գործելու Ռուսաստանի դեմ, բայց մենք միշտ գործելու ենք հանուն ՀՀ շահերիԽաղաղությունն է այն միջավայրը, որ հնարավոր է լուծել անազատության մեջ պահվող հայերի խնդիրըՄենք կարող ենք շատ լավ գործարք կնքել Իրանի հետ․ ԹրամփՀայաստանում արդեն 3-րդ բուժկենտրոնն է նորարար վիրաբուժության մեթոդի անցնումՀՀ պետական սահմանի ողջ երկայնքով պետք է ունենանք ամրաշինական կառույցներ (տեսանյութ)․ Սուրեն ՊապիկյանԴավիթաշենի կամրջի վրա եղած փոսերի պատճառով 8 ավտոմեքենա վնաuվել էՌուսաստանը սահմանափակում է Telegram-ին հասանելիությունըԹրամփը, Փաշինյանը և Ալիևը վերջ դրեցին տարիների պատերազմին․ ՎենսԱդրբեջանը և ԱՄՆ-ն ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրել․ հիմնական կետերԿանխվել է ողբերգություն․ 48-ամյա օտարերկրացին ձերբակալվել է (տեսանյութ)․ ՀՀ ՆԳՆՋեյ Դի Վենս. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պահպանելու համար կարևոր է տնտեսական փոխկախվածությունը (տեսանյութ)ԵՄ խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներինԱռանձին շրջաններում սպասվում են տեղումներՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանըLufthansa-ի օդաչուները հայտարարել են 24-ժամյա գործադուլի մասինԱՄՆ-ն, շրջելով էջը, նոր գլուխ է բացում Ադրբեջանի հետ հարաբերություններումԱլիևն ու Վենսը Բաքվում սկսել են նեղ կազմով հանդիպումը21-րդ դարի լավագույն դարպասապահները՝ ըստ Canal+-իՎենսը Բաքվում էԿգումարվի ԱԺ արտահերթ նիստՉեղարկվել է Մոսկվա-Երևան ուղղությամբ 2 չվերթՆեյմարը կարող է հայտարարել պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հետ և պարգևատրել նրան Երախտագիտության մեդալովՋեյ Դի Վենսը Բաքվում իր հանդիպումների ժամանակ կբարձրացնի հայ գերիների ազատ արձակման հարցըՔննարկվել է բժշկական բոլոր ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին ՀԴՄ կտրոն տրամադրելու նախաձեռնությունըՎարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև ԼեբարեդյանինՍիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի կառուցմամբ հետաքրքրված ընկերությունների ներկայացուցիչներն այցելել են Սյունիք

Նախագահ Քոչարյանի հաղթանակը լինելու է ոչ թե իր հաղթանակը, այլ ժողովրդի․ Արա Վարդանյան

Միակ մարդը, որը կարող է այս իրավիճակում փորձել հետ բերել մեր զարգացման տեմպերը, Ռոբերտ Քոչարյանն է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայաստան» հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վանդանյանը:

«Ես ընտրությունների ժամանակ միանշանակ աջակցելու եմ Ռոբերտ Քոչարյանին, քանի որ կարծում եմ, որ այսօր Հայաստանի և Արցախի ապագան վտանգված է, և միակ մարդը, որը կարող է այս իրավիճակում փորձել ետ բերել մեր զարգացման տեմպերը, Ռոբերտ Քոչարյանն է։ Դաշտում այլ ուժեր չեմ տեսնում, որոնք կարող են դա անել։ Միանձնյա, իհարկե, նա դա չի անելու։ Մի բան ակնհայտ է՝ եթե նախագահ Քոչարյանը տալիս է որևէ խոստում, ուրեմն՝ նա դա իրականացնում է։ Անցյալում նախագահ Քոչարյանն արել է այն ամենը, ինչ ասել է, և չունեմ որևէ կասկած, որ կանի այս անգամ ևս։ Նախագահ Քոչարյանի հաղթանակը լինելու է ոչ թե իր հաղթանակը, այլ ժողովրդի։ Այստեղ է լինելու իշխանության վերադարձը ժողովրդին։ Ակնհայտ է, որ նախընտրական պայքարը նախագահ Քոչարյանի կողմում լինելու է հստակ ծրագրային, մյուս կողմում՝ ցեխ շպրտոցի»,-նշեց Վարդանյանը։

Արա Վարդանյանի խոսքով՝ Ռուսաստանը քաջ գիտակցում է, թե ով է լինելու Հայաստանի ապագա ղեկավարը։

«Այլ կերպ ես չեմ կարող մեկնաբանել այն, որ Հայաստանի գործող վարչապետի այցից առաջ երկու- երեք օր առաջ Ռուսաստանի Դաշնության պետական, ամենատարածված հեռուսատաընկերության եթերում հարցազրույց է ունենում երկրորդ նախագահը, ընդորում՝ ելույթ է ունենում Ռուսաստանում ամենամեծ տարածումն ունեցողն թոք շոուի ընթացքում»,-ասաց Արա Վարդանյանը։

Արա Վարդանյանի կարծիքով՝ մենք կարող ենք ենթադրել, որ Վլադիմիր Պուտինի և Ռոբերտ Քոչարյանի հեռախոսազրույցի թեմաներից մեկը եղել է է բանակցային գործընթացների արդյունքում ԼՂԻՄ տարածքների վերականգնումը։

«Այդ հեռախոսազրույցից հետո Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցում՝ անդրադառնալով Արցախյան հիմնահարցին ասել է, որ հավատում է, որ հնարավոր է ԼՂԻՄ տարածքների վերականգնում բանակցային գործընթացների արդյունքում։ Խոսքը, ըստ ինձ, Հադրութի և Շուշիի վերադարձի մասին է»,-ընդգծեց Արա Վարդանյանը ։

Ըստ Արա Վարդանյանի այսօր շատերն են ասում, որ չպետք է ունենանք Ռուսասատանին կամակատար ղեկավար, մինչդեռ Հայաստանում գործող իշխանությունից ավելի շատ Ռուսաստանի կամակատար չի եղել․ «Այսօր Հայաստանի իշխանությունը կամակատար է աշխարհի բոլոր գերտերությունների մոտ։ Նիկոլը, և իր ուսապարկները կատարում են աշխարհի գերտերությունների բոլոր խնդրանքները, որովհետև իրենց մտքում կա միայն մեկ հարց՝ պահպանել իշխանությունը»։