Սոբչակը և «Իջևանի մոլագարը»
ՔՊ-ական շրջանակներում շշուկով ասում են, թե Քսենիա Սոբչակը Նիկոլ Փաշինյանի մասին ֆիլմ է նկարում։ Սա գնահատվում է՝ որպես ռուսների աջակցություն Փաշինյանին։
Սոբչակի նախորդ ֆիլմը Սկոպինի մանյակի մասին էր, որն առևանգել ու տարիներ շարունակ սեքսուալ ստրկության մեջ էր պահել անչափահաս աղջիկների։ Ֆիլմը Ռուսաստանում խիստ հակասական է ընկալվել. Սոբչակին մեղադրում են աներևակայելի տառապանքների պատճառ դարձած հրեշից հարցազրույց վերցնելու և նրա հետ հանգիստ զրուցելու համար։
Ստացվել է այնպես, որ սկանդալային Սոբչակը սկսել է ֆիլմեր նկարել ողբերգությունների հեղինակների հետ։ Նրան հետաքրքրում են մարդկային տառապանքների, ողբերգությունների պատմություններ, դրանց հեղինակները։ Եվ այս համատեքստում բնական է, որ նրան կհետաքրքրի Փաշինյանը. 5 հազար զոհ, 12 հազարվիրավոր, հարյուրավոր անհետկորածներ, գերիներ։ Ավելի թարմ ու ավելի արյունալի աղետ դժվար է գտնել։ Խաղաղ պետության վերածում բզկտված, ռուսական զորքի օգնությամբ պահվող անորոշ կարգավիճակով ու անորոշ հեռանկարով բնակավայրի։
Ռուսաստանյան հասարակությանը վրդովեցրել է, որ Սկոպինի մանյակը շատ հանգիստ է պատմում իր ոճրագործությունների մասին, կարծես՝ չի խեղել ճակատագրեր, չի բերել տառապանքներ։ Հայ հասարակությունը դեռ հանդուրժում է «Իջևանի մոլագարին» որը պատճառ դարձավ արյունալի պատերազմի, 18-20 տարեկան մի ողջ սերնդի կործանման ու շարունակում է հանգիստ խոսել, ելույթներ ունենալ, պլաններ մշակել, պատրաստվել ընտրությունների ու իր շուրջը պահել ուսապարկերին, ձևավորել համախոհների թիմ։ Սա անհավանական է։
Երեկ համացանցում հրապարակվեց մի մոլի Նիկոլականի ձայնագրությունը, որտեղ նա դժվար պահին փորձում էր տարանջատվել նրանից՝ ամենառադիկալ հարցադրումներով։ Հետո, իհարկե, պաշտոն ստանալով, վերանայել է իր տեսակետները և շարունակում է մոլի «Նիկոլ արածելը»։
Գոնե մեկը Նիկոլին պետք է ասի, որ իր թիմակիցների 90 տոկոսն իր մասին այդպես են խոսում ու մտածում։ Այդպես են խոսում բոլոր հարմար միջավայրերում ու իրենց փախուստի կամուրջներ ապահովում։ Քեզ Լ. Տեր-Պետրոսյանը լավ տարբերակ էր առաջարկել, խելքդ չկտրեց՝ բռնվես դրանից, փոխարենը թիմակիցներիդ հանձնարարեցիր հարձակվել առաջին նախագահի վրա։ Այն նույն թիմակիցներիդ, ովքեր, տարբեր տեղերում քեզ վրա բարդելով բոլոր մեղքերը, փորձում են տարանջատվել քեզնից։ Իսկ դու՝ ֆիլմ, ընտրություններ...
Մարինե Սուքիասյան
Այլընտրանքային նախագծեր խումբ


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների ժամանակացույց
ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր
Ուիթքոֆ․ Թրամփը Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը վերածել է խաղաղության հաստատման օրինակել...
Պրոբացիայի ծառայության նախկին ծառայողը մեղադրվում է 9 մլն դրամի հափշտակության մեջ
ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը