Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քննարկվում է ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Սիսակ Գաբրիելյանի թեկնածության հարցը Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավարն արտաքսվել է ՌԴ-ից Պակիստանի վարչապետը ողջունել է Մեքքայի պաշտպանության համաձայնագրին Թրամփի աջակցությունը Լոռու մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Տարիներ շարունակ Հայաստանում գործել է «արենդատորների» համակարգը Գրադարաններում ավարտին է մոտենում «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը ՀՀ-ում տվյալների կենտրոնը կարող է դառնալ ԱՄՆ գլոբալ ենթակառուցվածքի մաս․ Զուլֆուգարով Թերլիցքավորում՝ «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում Քաղաքական և կուսակցական տեսանկյունները պետք է մի կողմ դրվեն՝ հանուն ազգային շահի. Ռեզա Արեֆ Sotheby's-ի աճուրդում 40 միլիոն դոլարով վաճառվել է Ferrari Luce մոդելի առաջին սերիական օրինակը ՊԵԿ-ը բացահայտել է 3,4 մլրդ դրամի կեղծ հարկային հաշիվների դուրսգրման դեպք Վարչապետը և Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը ծանոթացել են Կիևյան կամրջի հիմնանորոգման արդյունքներին

Քննարկվում է ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Սիսակ Գաբրիելյանի թեկնածության հարցըՄոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավարն արտաքսվել է ՌԴ-իցՊակիստանի վարչապետը ողջունել է Մեքքայի պաշտպանության համաձայնագրին Թրամփի աջակցությունըԼոռու մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինիՏարիներ շարունակ Հայաստանում գործել է «արենդատորների» համակարգըԳրադարաններում ավարտին է մոտենում «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրըՀՀ-ում տվյալների կենտրոնը կարող է դառնալ ԱՄՆ գլոբալ ենթակառուցվածքի մաս․ ԶուլֆուգարովԹերլիցքավորում՝ «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանումՔաղաքական և կուսակցական տեսանկյունները պետք է մի կողմ դրվեն՝ հանուն ազգային շահի. Ռեզա ԱրեֆSotheby's-ի աճուրդում 40 միլիոն դոլարով վաճառվել է Ferrari Luce մոդելի առաջին սերիական օրինակըՊԵԿ-ը բացահայտել է 3,4 մլրդ դրամի կեղծ հարկային հաշիվների դուրսգրման դեպքՎարչապետը և Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը ծանոթացել են Կիևյան կամրջի հիմնանորոգման արդյունքներինԴավիթ Խուդաթյանը ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ ղեկավար Դավիդ Թավադյանին20 երաժշտախումբ կպայքարի «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակի համարԿամչատկայում սկսվել է ամենաբարձր գործող Սոպկա հրաբխի ժայթքումըՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումըԹրամփը հանձնարարել է զգալիորեն կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժություններըՔուշները հանդիպել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ Գազայի խաղաղության ծրագիրը քննարկելու համարՀունաստանում և Իսպանիայում անտառային հրդեհները երեք մարդու կյանք են խլել ԵՄ-ն մեկ երրորդով կընդլայնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը․ ԿալասՄ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել Տերտերյանը կիսաեզրափակչում առավելության է հասել վրացի մրցակցի նկատմամբ ու կգոտեմարտի ոսկե մեդալի համարՄամուլի ասուլիս․ կներկայացվեն ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքներըԿայծակը հարվածել է եկեղեցուն․ այրվել է 41 մետրանոց զանգակատունը (տեսանյութ)Բնակարանային գողության փորձ կատարած տղամարդիկ ձերբակալվեցին․ երկուսն էլ կալանավորվել ենՎարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 17.08.2026ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵրեք բռնցքամարտիկ` երեք հաղթանակ Եվրոպայի առաջնության 4-րդ մրցումային օրըՀովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանը վերածվել էր յուրահատուկ «Կենդանի գրադարանի»Գլոբալ տաքացման հետևանքով Կովկասի սառցադաշտերը արագորեն փոքրանում ենՍպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատՄ-20 ԱԱ. ըմբիշ Յուրիկ Պետրոսյանը կիսաեզրափակչում 8-1 հաշվով հաղթել է ավստրիացի մրցակցինՔարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարությունը ևս բազմաթիվ ահազանգեր է ստացելՀայ շախմատիստների արդյունքները 2026 թ. շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումՀամաշխարհային օվկիանոսի մակերևույթի միջին ջերմաստիճանը բարձրացել է մինչև +21,08 °CՀորդառատ անձրևը հեղեղել է Գյումրին․ փրկարարները մոտ 85 խմ ջուր են հեռացրելՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՉինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդելՄոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է ԹուրքիանԿուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպանՉնախատեսված այցեր Արագածոտնի մարզի շինհրապարակներԼեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներովՊապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին առաջին անգամ բնակարանների գնման հավաստագրեր է հանձնել496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿԿուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱռաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»Լուիս Սուարեսը հայտնվել է իսպանական «Բարսելոնայի» դիտակետումԽոշոր հափշտակություն բանկային համակարգի սխալի միջոցով46 համայնք՝ ընտրական նոր փուլում․ որտեղ է սպասվում ամենաթեժ պայքարըԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ինչ է հայտնաբերվել ՔԿՀ-ներում

«Ռոբերտ Քոչարյանը ևս ունի պատշաճ, հրապարակային քննության իրավունք». Արևիկ Պետրոսյան

Սահմանադրական դատարանում այսօր նախատեսված էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի Սահմանադրության հետ համապատասխանության հարցը քննելու նիստը:

Գործի քննության համար ընտրվել էր գրավոր ընթացակարգը: Այսօրվա նիստում մինչև գրավոր ընթացակարգով գործի դատաքննությանն անցնելը, այլ կերպ ասած՝ մինևչ դռնփակ խորհրդակցության գնալը, ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը մեջբերեց ՍԴ աշխատակարգի 66-րդ կետը, որով սահմանված է, որ ՍԴ-ն գործի դատաքննության ցանկացած փուլում «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում կարող է աշխատակարգային որոշում ընդունել՝ բանավոր դատաքննության անցնելու մասին, ապա միջնորդեց քննել հարցը բանավոր ընթացակարգով:

Արևիկ Պետրոսյանը նշեց, որ ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի դիմումը բանավոր ընթացակարգով դատաքննության անցնելու վերաբերյալ կրկին միջնորդություն է ներկայացնում, քանի որ սույն թվականի մարտի 16-ին քննության է առնվել Հրայր Թովմասյանի և իր ներկայացրած միջնորդությունը՝ անցնել բանավոր դատաքննության, բայց մերժման մասին որոշում չի ընդունվել: Այս գործն ունի հասարակական մեծ հնչեղությունը, ինչպես նաև կա գործի հանգամանքների առավել արդյունավետ բացահայտման անհրաժեշտություն:


«Հասարակական մեծ հնչեղություն ունեցող սույն գործով բանավոր դատաքննությունը մեծապես կնպաստի գործի հանգամանքների, այդ թվում՝ դատաքննության կողմերի հակադրվող դիրքորոշումների հիմնավորվածությանը, հրապարակային, բազմակողմանի և օբյեկտիվ բացահայտմանը, դրանով կբացառվի նաև ՍԴ անկախության և անաչառության վերաբերյալ հանրային վստահությունը նվազեցնող, ՍԴ գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ առնող, ինչպես նաև ՍԴ դատավորի՝ արդարադատության իրականացմանը միջամտելուն, նրա քաղաքական զսպվածությունը, չեզոքությունը, մասնագիտական և անձնական որակները կասկածի տակ առնելուն վերաբերող մեկնաբանություններին: Այլ կերպ հասարակական մեծ հնչեղություն ունեցող սույն գործով բանավոր դատաքննությունը կնպաստի ինչպես գործի հանգամանքների առավել արդյունավետ բացահայտմանը, այնպես էլ ՍԴ-ի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը…

Այդ գործն ունի հասարակական մեծ հնչեղություն, այս գործով պայմանավորված ՍԴ հետ կապված զարգացումները, շատ մանրամասնություններին չեմ ուզում անդրադառնալ, որովհետև կարծում եմ՝ հանրությանը խիստ հայտնի է այդ ամեն ինչը, գործի հասարակական հնչեղությունը պայմանավորված է՝ ինչպես Ռոբերտ Քոչարյանի անձով, գործի հանգամանքներով, այնպես էլ՝ հանրային իշխանության կողմից այդ գործի նկատմամբ ցուցաբերած, այսպես ընդգծված, հետաքրքրություններով:

Կուզենամ մեկ հանգամանքի վրա ևս ուշադրություն հրավիրել՝ և՛ ներկաների, և՛ մեր բոլորի, որ սահմանադրական արդարադատության զարգացումների մեջ ՍԴ-ի համար էական նշանակություն է ունեցել անհատական դիմումների քննության ինստիտուտի ներդրումը Սահմանադրական դատարանում, որը մեր պետության ժողովրդավարության, իրավական պետության ճանապարհով անցնելու համար և գնահատականին արժանանալու համար ունեցել է հսկայական նշանակություն: Եվ այդ փոփոխությունը՝ անհատական դիմումներով քննությունը իրականացնելու, իրականացվել է 2005թ.-ի Սահմանադրական փոփոխությունների արդյունքում, որի նախաձեռնությունը իրականացրել է հանրապետության եԵրկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Եվ ինչպես ցանկացած ոք, այնպես էլ սույն դիմողը՝ Ռոբերտ Քոչարյանը, իրավունք ուներ և ներկայացրել է իր դիմումները Սահմանադրական դատարան, և պատշաճ, հրապարակային քննության իրավունք ևս նա ունի, ինչպեսև դա ընձեռվել է մեր հանրապետության և բոլոր քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց և օտարերկրյա քաղաքացիներին»,- միջնորդության հիմքում դրված պատճառաբանությունները ներկայացնելով՝ ասաց Արևիկ Պետրոսյանը: