Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քննարկվում է ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Սիսակ Գաբրիելյանի թեկնածության հարցը Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավարն արտաքսվել է ՌԴ-ից Պակիստանի վարչապետը ողջունել է Մեքքայի պաշտպանության համաձայնագրին Թրամփի աջակցությունը Լոռու մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Տարիներ շարունակ Հայաստանում գործել է «արենդատորների» համակարգը Գրադարաններում ավարտին է մոտենում «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը ՀՀ-ում տվյալների կենտրոնը կարող է դառնալ ԱՄՆ գլոբալ ենթակառուցվածքի մաս․ Զուլֆուգարով Թերլիցքավորում՝ «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում Քաղաքական և կուսակցական տեսանկյունները պետք է մի կողմ դրվեն՝ հանուն ազգային շահի. Ռեզա Արեֆ Sotheby's-ի աճուրդում 40 միլիոն դոլարով վաճառվել է Ferrari Luce մոդելի առաջին սերիական օրինակը ՊԵԿ-ը բացահայտել է 3,4 մլրդ դրամի կեղծ հարկային հաշիվների դուրսգրման դեպք Վարչապետը և Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը ծանոթացել են Կիևյան կամրջի հիմնանորոգման արդյունքներին

Քննարկվում է ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Սիսակ Գաբրիելյանի թեկնածության հարցըՄոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավարն արտաքսվել է ՌԴ-իցՊակիստանի վարչապետը ողջունել է Մեքքայի պաշտպանության համաձայնագրին Թրամփի աջակցությունըԼոռու մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինիՏարիներ շարունակ Հայաստանում գործել է «արենդատորների» համակարգըԳրադարաններում ավարտին է մոտենում «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրըՀՀ-ում տվյալների կենտրոնը կարող է դառնալ ԱՄՆ գլոբալ ենթակառուցվածքի մաս․ ԶուլֆուգարովԹերլիցքավորում՝ «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանումՔաղաքական և կուսակցական տեսանկյունները պետք է մի կողմ դրվեն՝ հանուն ազգային շահի. Ռեզա ԱրեֆSotheby's-ի աճուրդում 40 միլիոն դոլարով վաճառվել է Ferrari Luce մոդելի առաջին սերիական օրինակըՊԵԿ-ը բացահայտել է 3,4 մլրդ դրամի կեղծ հարկային հաշիվների դուրսգրման դեպքՎարչապետը և Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը ծանոթացել են Կիևյան կամրջի հիմնանորոգման արդյունքներինԴավիթ Խուդաթյանը ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ ղեկավար Դավիդ Թավադյանին20 երաժշտախումբ կպայքարի «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակի համարԿամչատկայում սկսվել է ամենաբարձր գործող Սոպկա հրաբխի ժայթքումըՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումըԹրամփը հանձնարարել է զգալիորեն կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժություններըՔուշները հանդիպել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ Գազայի խաղաղության ծրագիրը քննարկելու համարՀունաստանում և Իսպանիայում անտառային հրդեհները երեք մարդու կյանք են խլել ԵՄ-ն մեկ երրորդով կընդլայնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը․ ԿալասՄ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել Տերտերյանը կիսաեզրափակչում առավելության է հասել վրացի մրցակցի նկատմամբ ու կգոտեմարտի ոսկե մեդալի համարՄամուլի ասուլիս․ կներկայացվեն ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքներըԿայծակը հարվածել է եկեղեցուն․ այրվել է 41 մետրանոց զանգակատունը (տեսանյութ)Բնակարանային գողության փորձ կատարած տղամարդիկ ձերբակալվեցին․ երկուսն էլ կալանավորվել ենՎարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 17.08.2026ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵրեք բռնցքամարտիկ` երեք հաղթանակ Եվրոպայի առաջնության 4-րդ մրցումային օրըՀովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանը վերածվել էր յուրահատուկ «Կենդանի գրադարանի»Գլոբալ տաքացման հետևանքով Կովկասի սառցադաշտերը արագորեն փոքրանում ենՍպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատՄ-20 ԱԱ. ըմբիշ Յուրիկ Պետրոսյանը կիսաեզրափակչում 8-1 հաշվով հաղթել է ավստրիացի մրցակցինՔարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարությունը ևս բազմաթիվ ահազանգեր է ստացելՀայ շախմատիստների արդյունքները 2026 թ. շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումՀամաշխարհային օվկիանոսի մակերևույթի միջին ջերմաստիճանը բարձրացել է մինչև +21,08 °CՀորդառատ անձրևը հեղեղել է Գյումրին․ փրկարարները մոտ 85 խմ ջուր են հեռացրելՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՉինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդելՄոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է ԹուրքիանԿուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպանՉնախատեսված այցեր Արագածոտնի մարզի շինհրապարակներԼեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներովՊապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին առաջին անգամ բնակարանների գնման հավաստագրեր է հանձնել496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿԿուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱռաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»Լուիս Սուարեսը հայտնվել է իսպանական «Բարսելոնայի» դիտակետումԽոշոր հափշտակություն բանկային համակարգի սխալի միջոցով46 համայնք՝ ընտրական նոր փուլում․ որտեղ է սպասվում ամենաթեժ պայքարըԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ինչ է հայտնաբերվել ՔԿՀ-ներում

Սկսվելու են առեղծվածային սպանությունները. Փաշինյանն իրականացնելու է իր քաղաքական կնքահոր ծրագրերը. Արա Սահակյան

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ չկա որևէ պաշտոնական հայտարարություն, իսկ Նիկոլ Փաշինյանը, եթե ցանկանում է արտահերթ ընտրություն անցկացնել, պետք է հրաժարական ներկայացնի. թող հրաժարականը տա, հետո կխոսենք։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը՝ ընդգծելով, որ եթե իշխանությունը որոշի ընտրությունների գնալ նոր Ընտրական օրենսգրքով՝ համամասնական ընտրակարգով, ապա իրենց կուսակցությունը կարող է քննարկել դրանք բոյկոտելու հարցը։

Հիշեցնենք որ «Հայրենիք» կուսակցությունից հայտնել էին, որ իրենք մասնակցելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, և, ինչպես փոխանցել էր կուսակցության խոսնակը՝ «Արթուր Վանեցյանն էլ հայտարարել էր, որ եթե կայանան արտահերթ ընտրություններ, «Հայրենիք» կուսակցությունը մասնակցելու է՝ հաղթելու նպատակով և Հայաստանում վերջապես կայունություն մտցնելու ու վաղվա օրակարգի մասին խոսելու նպատակով»:

Իսկ «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Արա Սահակյանն ասաց. «Փաշինյանը պետք է հեռանա, ես կոչ եմ անում նրան ու նրա շրջապատին հեռանալ, որպեսզի հնարավորություն տրվի Հայաստանին շտկվելու և զարգացման ճանապարհ ընտրելու։ Այնքան, որքան այդ մարդը կկարողանա մնալ Հայաստանում իշխող, տեսեք, ես զգուշանում եմ, եթե այդ վստահության ընտրություններն անցկացրեց իր ուզած ձևով՝փողերը թափելով, ամեն ինչ անելու է ու կեղծի։ Ընտրությունները կեղծելու հնարավորություն ունի միայն իշխանությունը, և հետևաբար՝ իշխանությունը կեղծելու է։ Այն, որ հայտարարում է՝ ամսի 20-ին ընտրություն կանենք, և մարդկանց զբաղեցնում է՝ հրաժարական չտալով, դա կեղծիք է, այն, որ նստած Ընտրական օրենսգիրք են փոխում, դա կեղծիք է։ Ես ասում եմ՝ այդ մարդը Հայաստանում հաստատելու է դիկտատուրա, սկսվելու են այլախոհների հետապնդումները, առեղծվածային սպանությունները, այն, ինչ եղել է 1990-ականների կեսերին, նա՝ Փաշինյանը, իրականացնելու է իր իսկական, ճշմարիտ քաղաքական կնքահոր ծրագրերը. Հայաստանին դժբախտություններ են սպասվում» ։

Հարցին՝ իսկ արդյո՞ք Փաշինյանի ծրագրերի մեջ է մտնելու Հայաստանը թուրքական վիլայեթ դարձնելը, Արա Սահակյանը պատասխանեց.

«Ղալաթ կանի, չի կարողանա։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նրան այսպես ջարդված, կոտրված վիլայեթն ինչի՞ն է պետք, Կարսի վիլայեթը Հայաստանի տնտեսությունից հզոր տնտեսություն ունի»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում