ՊՆ-ում ընդհանրապես ապշած էին, ո՞նց կարելի է աղմուկ անել, ինքնաթիռը բերել ու հրթիռները չբերել. ՊՆ նախկին փոխնախարար
ՊՆ-ում ընդհանրապես ապշած էին, ո՞նց կարելի է համաշխարհային աղմուկ անել, ինքնաթիռը բերել ու հրթիռները չբերել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը` անդրադառնալով երեկ Փաշինյանի արած այն հայտարարությանը, որ ինքանաթիռներ հասցրել էին գնել, սակայն հրթիռներ չէին հասցրել գնել:
«Նիկո՛լ, եթե որևէ նորմալ երկրում, կառավարության ղեկավարի գոնե մեկ սուտ կամ կեղծիք է բացահայտվում՝ կառավարությունն ու վարչապետը հրաժարական են տալիս։ Դա նշանակում է, որ հարգում են իրենց ժողովրդին, ունեն ազգային արժանապատվություն, ունեն քաղաքական պատասխանատվություն, մարդկային նկարագիր վերջապես։
Մեռան քո աշխարհասփյուռ ստերն ու կեղծիքները բացահայտելով։ Ներսում բացահայտում են, դեմդ են դնում։ Դրսում պաշտոնապես բացահայտում են՝ հրապարակային քեզ կեղծ ու ստախոս են դարձնում։ Ազեռբառանները ծաղրուծանակ են անում։ Թուրքիան ջղայնանում է մեր գենշտաբի վրա, որպեսզի քեզ ձեռք չտան։
Էս ի՞նչ ես դարձրել դու մեր ծաղկող երկիրը, ա՛յ որկրամոլ։ Եթե քո ընտրողը ուղեղ չունի, ու մենակ ստամոքսով է ապրում, ուրեմն դու ու քո կառավարություն կոչվածը, գոնե մի փոքր արժանապատվություն չպե՞տք է ունենաք։ Դու ու քո կառավարությունը ո՞նց եք ապրում առանց արժանապատվության։
Մի սուտ էլ բացահայտեմ։ Ինչո՞ւ ես 2020թ հունիսին խաբել խեղճ ժողովրդին, որ ՍՈւ30 ինքնաթիռները մարտական խոցումով վարժական թռիչք են իրականացրել։
Չե՞ս հասկանում, որ դրանով մենակ քո ժողովրդի միամիտ մասին ես խաբել։ Որովհետև զենքի շուկայում՝ հետևաբար նաև հակառակորդը գիտեին։ Բանակում խոսում էին։ ՊՆ-ում ընդհանրապես ապշած էին, ո՞նց կարելի է համաշխարհային աղմուկ անել, ինքնաթիռը բերել ու հրթիռները չբերել։
Չես ամաչու՞մ։ Չես կարո՞ղ սուտ չխոսել, որ հետո էլ չարդարանաս, թե չհասցրինք հրթիռը բերել։
Ինքնաթիռները ափալ-թափալ բերեցիք մարդա մեկի ծննդյան օրվա առթիվ՝ գլուխ գովելու համար։ Այդ օրվանից մինչև պատերազմը սկսվելը 10 ամիս էր անցել։ Չհասցրեցի՞ք 10 ամսում մի քանի հրթիռներ ձեռք բերել, ա՛յ խրոնիկ ստախոս։
Դու հիմա էլ ես ստում ժողովրդին։ Ստում ես, ասելով՝ իբրև չհասցրեցիք։ Ո՛չ չուզեցիք։ Որովհետև ելակից PR կար, հրթիռից՝ PR չկար։ Իսկ ինքնաթիռի PR-ը արդեն արել էիր, էլ չէր աշխատում։ Ստամոքսով ապրող ընտրողներդ ինքնաթիռից ու հրթիռից չէին ոգևորվում։ Նրանց բանակի քյաբաբն ու սալաթն էր հետաքրքիր։ Այնպես, որ մի՜ խաբիր, իբր հրթիռը չհասցրեցիք։ Որ ուզիք, մեկ ամսում կբերեիք։
Թարգի՛ր սուտ խոսելդ, ամո՛թ է, մեծ մարդ ես»։
Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատերերը բացահայտել են Փաշինյանի հերթական սուտը, նրանք տարածել են այն գրառումը, որով Փաշինյանը դեռ 2020 թվականի հուլիսին հայտնել էր, որ ինքնաթիռները մարտական խոցումով թռիչքներ են արել եւ բոլոր թիրախները խոցվել են բարձր ճշգրտությամբ: Այնինչ երեկ էլ Արագածոտնի մարզ իր այցի ժամանակ հայտարարել էր, որ ինքնաթիռներ հասցրել էին գնել, իսկ հրթիռները չէին հասցրել գնել:


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ