Դատավորներն ամեն կերպ ցույց են տալիս, որ չեն կատարելու քաղաքական պատվերներ. Լուսինե Սահակյան
Հեղափոխությունից անմիջապես հետո գործող իշխանության թիրախում է եղել դատական համակարգը և փաստ է՝ նրանց համար ձեռնտու չէ անկախ դատական համակարգը, այլ նրանց պետք է, որ դատավորները ամբողջությամբ ենթարկվեն իրենց: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը:
«Դատարանները և դատավորները սկսել են թիրախավորվել հեղափոխությունից անմիջապես հետո, քանի որ գործող իշխանությունը փորձեց լրիվ իրենց ենթարկեցնել դատավորներին, և վերջին զարգացումները ամենևին էլ նորություն չէին, քանի որ այս իշխանություններին ձեռնտու չէ անկախ դատական համակարգը և նրանք ամեն ինչ անում են, որ դատավորները ամբողջությամբ ենթարկվեն իրենց»,- ասաց Լուսինե Սահակյանը:
Փաստաբանը նաև նշեց, որ դատավորները ամեն կերպ փորձում են ցույց տալ՝ չեն պատրաստվում կատարել քաղաքական պատվերներ և անօրինականություններ անել, բայց հիմա տեղի են ունենում հերթական հետապնդումները դատավորների վրա:
«Դատավորները ցույց տվեցին՝ չեն ցանկանում քաղաքական պատվերներ կատարել, դատավորները պատրաստ չեն այդպիսի բռի խախտումների գնալ հատկապես նրանից հետո, երբ մենք կորցրեցինք մեր երկրի մեծ մասը, իսկ դրանից հետո սկսվեցին քաղաքական հետապնդումները: Հիմա հերթական հարձակումներն են դատական համակարգի նկատմամբ, քանի որ այդ համակարգը գործող իշխանությանը չի ենթարկվում, բայց դատական համակարգը յուրացնելը նրանց մոտ չի ստացվի և դա ցույց տվեց տարիների փորձը»,- նշեց փաստաբանը:
Նրա հավաստմամբ՝ գործող ուժը չի հասկանում դատական համակարգի ուժը, այլ նրանց համար կարևոր է պահել իշխանությունը և հետապնդել անձնական շահը:
«Դատական համակարգի ուժեղ լինելը միշտ պետք է անհրաժեշտ լինի պետությանը, բայց իշխանությունը ոչինչ հաշվի չի առնում, ո՛չ իրավունք, ո՛չ հայրենիք, ո՛չ ժողովրդավարություն, իրենց համար չկա ոչինչ, կա ուղղակի իրենց անձնական շահը և իշխանությունը պահելու մոլուցքը, իսկ դրա համար նրանք ոչնչի առաջ չեն կանգնում»,- մեկնաբանեց նա:
Լուսինե Սահակյանը նաև նշեց՝ ի տարբերություն դատավորների, դատախազությունը և ԱԱԾ-ն հեղափոխությունից անմիջապես հետո կատարում էին իշխանության պահանջները:
«Դատախազությունը հեղափոխությունից հետո ցույց տվեց, որ իրենք պատրաստ չեն իրենց իրական դերակատարումը իրականացնել, հետևաբար ենթարկվեցին իշխանության պահանջներին և կատարեցին այնպիսի գործողություններ, որից հետո այլևս նրանք ի վիճակի չեն լինել անկախ, նույն կերպ նաև աշխատեց ԱԱԾ-ն, նա ենթարկվեց իշխանություններին և չկատարեց իր պարտականությունները, ինչի արդյունքում մենք կորցրեցինք մեր հայրենիքը»,- ասաց Լուսինե Սահակյանը:


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ