Ավելի լավ է՝ Էներգետիկ հարցերում Հայաստանը չապավինի Բաքվին. Լեպեխինն այլընտրանք նշեց
Ավելի լավ է՝ Էներգետիկ հարցերում Հայաստանը չապավինի Բաքվին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՏՄ ինստիտուտի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի համահիմնադիր, քաղաքագետ Վլադիմիր Լեպեխինը:
«Դրա համար կա Իրանը: Պետք է քննարկել Իրանի հետ փոխգործակցության հնարավորությունները»,-նշեց նա:
Փորձագետը խորհուրդ տվեց չապավինել ադրբեջանական կողմին, քանի որ ցանկացած պահի դա կարող է շանտաժի առարկա դառնալ:
Հիշեցնենք` «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն մարտի 17-ին հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ ռուսական գազը ժամանակավորապես Հայաստան կհասնի Ադրբեջանի տարածքով: Ըստ այդ հաղորդագրության` «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի ռուսական հատվածում պլանային կանխարգելիչ աշխատանքների ավարտից հետո գազը կմատակարարվի նախկին երթուղով։
Ինչպես հայտնում է Սպուտնիկ Արմենիան՝ հղում անելով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մամուլի ծառայությանը, ռուսական գազը երեկվանից Հայաստան է հասնում Ադրբեջանի տարածքով, այդ երթուղին կգործի մարտի 18-ից մինչեւ ապրիլի 15-ը:


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ