Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Միացյալ Թագավորությունը կմշակի նոր մարտավարական բալիստիկ հրթիռներ, որոնք կբարձրացնեն Ուկրաինայի կրակային հզորությունը Իրանի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան ճանապարհը կրկին փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար «Բարսելոնան» հաղթեց Մադրիդի «Ռեալին»՝ երկրորդ տարին անընդմեջ նվաճելով Իսպանիայի Սուպերգավաթը ՃՏՊ Իսակովի պողոտայում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Չքաղաքականացնե՜լ. Գեղամ Նազարյանի հետ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ չի կարծում, թե Պուտինին «վենեսուելական սցենարով» ձերբակալելու անհրաժեշտությունը կա Անհրաժեշտություն է այս տարին նվիրել հոգևոր կյանքի վերանորոգմանը. Արամ Ա-ն կարևորեց Բարենորգումը Շերեմետևոյում տրանսպորտային կոլապս է․ Shot ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ հարձակման դեպքում ամերիկյան բազաներն ու նավերը կդառնան «օրինական թիրախ»

Միացյալ Թագավորությունը կմշակի նոր մարտավարական բալիստիկ հրթիռներ, որոնք կբարձրացնեն Ուկրաինայի կրակային հզորությունըՈստիկանության կրթահամալիրի մոտ «Honda Elysion»-ը գլխիվայր շրջվել էԻրանի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարելՎերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան ճանապարհը կրկին փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԹրամփն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարԿինը գինովցած երեխա է լույս աշխարհ բերել«Բարսելոնան» հաղթեց Մադրիդի «Ռեալին»՝ երկրորդ տարին անընդմեջ նվաճելով Իսպանիայի ՍուպերգավաթըԻրանի առաջնորդները ցանկանում են բանակցել, սակայն հնարավոր է, որ մենք ստիպված լինենք գործել մինչ հանդիպումը․ ԹրամփՌեզա Փահլավին հայտարարել Է Իրան վերադառնալու պատրաստակամության մասինՃՏՊ Իսակովի պողոտայումՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԳորիսում անչափահասների միջև ծագած վիճաբանությանն ու ծեծկռտուքին միջամտել են նրանց հայրերը․ կա տուժածՉքաղաքականացնե՜լ. Գեղամ Նազարյանի հետԱՄՆ նախագահը հայտարարել է, որ չի կարծում, թե Պուտինին «վենեսուելական սցենարով» ձերբակալելու անհրաժեշտությունը կաԻրանի նախագահ. Թույլ չենք տա օտարերկրացիներին պառակտում սերմանելԻրանի վերջին շահի որդին հայտարարել Է Իրան վերադառնալու պատրաստակամության մասինԴոլինան իր բնակարանի բանալիները հանձնելու փոխարեն մեկնել է Աբու ԴաբիԱնհրաժեշտություն է այս տարին նվիրել հոգևոր կյանքի վերանորոգմանը. Արամ Ա-ն կարևորեց ԲարենորգումըՄոսկվայում ձյան ծածկույթի բարձրությունը հասել է առավելագույն ցուցանիշների՝ գերազանցելով կլիմայական նորմանՇերեմետևոյում տրանսպորտային կոլապս է․ ShotՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԻրանը հայտարարել է, որ ԱՄՆ հարձակման դեպքում ամերիկյան բազաներն ու նավերը կդառնան «օրինական թիրախ»Մեծ Բրիտանիան կարող է զորք ուղարկել Գրենլանդիա. The TelegraphԱյն շահառուները, որոնց աշխատավարձը 200 000 դրամից պակաս է, կշարունակեն սպասարկվել սոցիալական փաթեթի ծառայությունների շրջանակում. ԱՆԴեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ՀՀ վարչապետի կողմից Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանին նվիրաբերված Աստվածաշնչի հանձնման արարողությանըՌուբիոն Նեթանյահուի հետ քննարկել է Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերըInstagram-ի 17,5 միլիոն օգտատերերի անձնական տվյալները արտահոսել են DarkNet. Malwarebytes94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրըԹթուջուր-Նավուր ավտոճանապարհին ձմեռային սպասարկման աշխատանքներ են կատարվումԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀալեպում պետական հաստատությունները վերսկսել են աշխատանքը, դպրոցները դեռ փակ կմնան. Մարիա ԳաբրիելյանԱրարատ Միրզոյանը և Քրիստինա Քվինը անդրադարձ են կատարել «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերինWarner Bros.-ը պատրաստում է լեգենդար «Մատանիների տիրակալը» եռագրության վերագործարկումը Ամերիկացիները կալանավորել են ռուսական ևս մեկ տանկերԱշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնումԱՄՆ-ում ներդրվել են նոր սննդակարգի ուղեցույցներՊապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս․ անդրադարձել է բանակի պաշտպանունակության բարձրացմանըՆախկին արքայազն Էնդրյուն ներգրավված է միջազգային սկանդալի մեջՀռոմի պապ Լեւոն XIV-ը դատապարտել է ուժի վրա հիմնված դիվանագիտությունըՏեր Մկրտիչ քահանա Մուշադյանը ևս միանում է վարչապետի և տասը եպիսկոպոսների հայտարարությանըՌուսական դրոնը վնասել է Կատարի դեսպանատան շենքը ԿիեւումԵՄ-ը Իրանի իշխանություններին ինտերնետ հասանելիությունը վերականգնելու կոչ է արելԿիևի բազմաբնակարան շենքերի կեսն առանց ջեռուցման է մնացելՀարավային Կովկասն ունի խոշոր տրանսպորտային հանգույց դառնալու ներուժ. Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավարԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Մաջիդ Թախթ ՌավանչիինՏեր Մաշտոց քահանա Ստեփանյանը միանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման հայտարարությանըՀունվարի 9-ին ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն էՀայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը անհրաժեշտ է TRIPP նախագծի իրականացման համար. ՓաշինյանՀՀ ԱԽ քարտուղարն ու ՄԹ դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային փոխգործակցության հնարավորությունների շուրջԻրանում ցուցարարները սպանել են դատախազին և անվտանգության աշխատակիցներին
Հայաստան

«Սա ի՞նչ է, եթե ոչ Արցախում էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականության ապացույց». ՄԻՊ

«Հրապարակում ենք միայն փաստեր ու այդ փաստերից բխող հարցեր. սա ի՞նչ է, եթե ոչ ատելություն բարձրագույն իշխանության մակարդակով էթնիկ և կրոնական հիմքով, սա ի՞նչ է, եթե ոչ Արցախում էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականության մասին ապացույց, սա ի՞նչ է, եթե ոչ ֆաշիստական վերաբերմունք:

Ադրբեջանի նախագահի խոսքերը բառացի թարգմանությամբ Արցախի Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի XII-րդ դարի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցի այցի ընթացքում. «Սա ալբանական եկեղեցի է: Հայերը փորձել են այս եկեղեցին ևս հայկականացնել, այստեղ հայերենով գրություններ են գրել, բայց դա նրանց չի հաջողվել: Սա մեր հնագույն տաճարն է, մեր ուդի եղբայրների տաճարն է, և նրանք այստեղ ևս գալու են: Ինչպես որ մեր մզկիթներն են պղծել, այնպես էլ հնագույն ալբանական տաճար են պղծել հայերը: Բայց մենք վերականգնելու ենք, այս բոլոր գրությունները կեղծ են: Դրանք հետո ավելացված գրություններ են: Նրանք իրենց համար կեղծ պատմություն են ստեղծել: Մինչդեռ, դա նրանց չի հաջողվել (…) թուրքական մզկիթ է: Ամբողջը կեղծել են, դարձրել են աղբանոց: Տե՛ս, այս վայրն ինչ օրն են գցել, հետո էլ ասում են հայկական է»:
Ծակուռի գյուղի XII-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին գյուղի նախկին վանքային համալիր «Ծաղկավանքն» է, որից պահպանվել է «Սուրբ Աստվածածին» եկեղեցին։ Ըստ խաչքարերի՝ այն 1198 թվականից է և տարբերվում է իր կլոր դռնով։ Եկեղեցին Արցախի միջնադարյան ճարտարապետական ու մշակույթի գլուխգործոցն է:

Մի քանի օր առաջ նաև հաստատվեց, որ ավերվել է ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող Շուշի քաղաքում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որ հայտնի է «Կանաչ ժամ» ժողովրդական անվանումով։ Ընդ որում, եկեղեցին ավերվել է ոչ թե պատերազմի, ոչ թե զինված հարձակումների ժամանակ, այլ դրանց ավարտից հետո։ Այս փաստը 2021թ. մարտի 18-ի կարևոր հայտարարությամբ հաստատել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այս փաստերի մասին արձանագրումները ևս կուղարկի միջազգային համապատասխան մարմիններին:

Բայց հատուկ արձանագրում ենք, որ տարիներ ի վեր Ադրբեջանում հայաատյացությունն ու թշնամանքը պետական բարձրագույն մակարդակով սերմանվել է հենց այս կերպ ու դա ոչ միայն էթնիկ, այլ նաև կրոնական հիմքերով է:

Սույն հայտարարությամբ հրապարակված փաստերն ակնհայտ վկայում են, որ Արցախում 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական իշխանություններն իրականացրել են էթնիկ զտումներ ու ցեղասպանության քաղաքականություն և այս ամենը շարունակվում է նաև ներկայում:

Ադրբեջանի նախագահի այս նույն ելույթներից ու բառերից ոգեշնչված էին ադրբեջանական զինվորները խոշտանգում, գլխատում, զվարճանքի համար կտրում մարմինների մասեր ու կատարում այլ վայրագություններ հայկական կողմից զինծառայողների ու քաղաքացիական անձանց նկատմամբ 2016թ. ապրիլյան ու 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում»: