Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թեհրանը զրկված է ինտերնետից Միացյալ Թագավորությունը կմշակի նոր մարտավարական բալիստիկ հրթիռներ, որոնք կբարձրացնեն Ուկրաինայի կրակային հզորությունը Իրանի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան ճանապարհը կրկին փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար «Բարսելոնան» հաղթեց Մադրիդի «Ռեալին»՝ երկրորդ տարին անընդմեջ նվաճելով Իսպանիայի Սուպերգավաթը ՃՏՊ Իսակովի պողոտայում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Չքաղաքականացնե՜լ. Գեղամ Նազարյանի հետ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ չի կարծում, թե Պուտինին «վենեսուելական սցենարով» ձերբակալելու անհրաժեշտությունը կա Անհրաժեշտություն է այս տարին նվիրել հոգևոր կյանքի վերանորոգմանը. Արամ Ա-ն կարևորեց Բարենորգումը Շերեմետևոյում տրանսպորտային կոլապս է․ Shot ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Թեհրանը զրկված է ինտերնետից Միացյալ Թագավորությունը կմշակի նոր մարտավարական բալիստիկ հրթիռներ, որոնք կբարձրացնեն Ուկրաինայի կրակային հզորությունըՈստիկանության կրթահամալիրի մոտ «Honda Elysion»-ը գլխիվայր շրջվել էԻրանի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարելՎերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան ճանապարհը կրկին փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԹրամփն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարԿինը գինովցած երեխա է լույս աշխարհ բերել«Բարսելոնան» հաղթեց Մադրիդի «Ռեալին»՝ երկրորդ տարին անընդմեջ նվաճելով Իսպանիայի ՍուպերգավաթըԻրանի առաջնորդները ցանկանում են բանակցել, սակայն հնարավոր է, որ մենք ստիպված լինենք գործել մինչ հանդիպումը․ ԹրամփՌեզա Փահլավին հայտարարել Է Իրան վերադառնալու պատրաստակամության մասինՃՏՊ Իսակովի պողոտայումՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԳորիսում անչափահասների միջև ծագած վիճաբանությանն ու ծեծկռտուքին միջամտել են նրանց հայրերը․ կա տուժածՉքաղաքականացնե՜լ. Գեղամ Նազարյանի հետԱՄՆ նախագահը հայտարարել է, որ չի կարծում, թե Պուտինին «վենեսուելական սցենարով» ձերբակալելու անհրաժեշտությունը կաԻրանի նախագահ. Թույլ չենք տա օտարերկրացիներին պառակտում սերմանելԻրանի վերջին շահի որդին հայտարարել Է Իրան վերադառնալու պատրաստակամության մասինԴոլինան իր բնակարանի բանալիները հանձնելու փոխարեն մեկնել է Աբու ԴաբիԱնհրաժեշտություն է այս տարին նվիրել հոգևոր կյանքի վերանորոգմանը. Արամ Ա-ն կարևորեց ԲարենորգումըՄոսկվայում ձյան ծածկույթի բարձրությունը հասել է առավելագույն ցուցանիշների՝ գերազանցելով կլիմայական նորմանՇերեմետևոյում տրանսպորտային կոլապս է․ ShotՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԻրանը հայտարարել է, որ ԱՄՆ հարձակման դեպքում ամերիկյան բազաներն ու նավերը կդառնան «օրինական թիրախ»Մեծ Բրիտանիան կարող է զորք ուղարկել Գրենլանդիա. The TelegraphԱյն շահառուները, որոնց աշխատավարձը 200 000 դրամից պակաս է, կշարունակեն սպասարկվել սոցիալական փաթեթի ծառայությունների շրջանակում. ԱՆԴեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ՀՀ վարչապետի կողմից Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանին նվիրաբերված Աստվածաշնչի հանձնման արարողությանըՌուբիոն Նեթանյահուի հետ քննարկել է Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերըInstagram-ի 17,5 միլիոն օգտատերերի անձնական տվյալները արտահոսել են DarkNet. Malwarebytes94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրըԹթուջուր-Նավուր ավտոճանապարհին ձմեռային սպասարկման աշխատանքներ են կատարվումԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀալեպում պետական հաստատությունները վերսկսել են աշխատանքը, դպրոցները դեռ փակ կմնան. Մարիա ԳաբրիելյանԱրարատ Միրզոյանը և Քրիստինա Քվինը անդրադարձ են կատարել «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերինWarner Bros.-ը պատրաստում է լեգենդար «Մատանիների տիրակալը» եռագրության վերագործարկումը Ամերիկացիները կալանավորել են ռուսական ևս մեկ տանկերԱշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնումԱՄՆ-ում ներդրվել են նոր սննդակարգի ուղեցույցներՊապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս․ անդրադարձել է բանակի պաշտպանունակության բարձրացմանըՆախկին արքայազն Էնդրյուն ներգրավված է միջազգային սկանդալի մեջՀռոմի պապ Լեւոն XIV-ը դատապարտել է ուժի վրա հիմնված դիվանագիտությունըՏեր Մկրտիչ քահանա Մուշադյանը ևս միանում է վարչապետի և տասը եպիսկոպոսների հայտարարությանըՌուսական դրոնը վնասել է Կատարի դեսպանատան շենքը ԿիեւումԵՄ-ը Իրանի իշխանություններին ինտերնետ հասանելիությունը վերականգնելու կոչ է արելԿիևի բազմաբնակարան շենքերի կեսն առանց ջեռուցման է մնացելՀարավային Կովկասն ունի խոշոր տրանսպորտային հանգույց դառնալու ներուժ. Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավարԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Մաջիդ Թախթ ՌավանչիինՏեր Մաշտոց քահանա Ստեփանյանը միանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման հայտարարությանըՀունվարի 9-ին ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն էՀայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը անհրաժեշտ է TRIPP նախագծի իրականացման համար. ՓաշինյանՀՀ ԱԽ քարտուղարն ու ՄԹ դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային փոխգործակցության հնարավորությունների շուրջ
Հայաստան

Փաշինյանը բազմակի անգամներ տապալել է սահմանադրական կարգը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախօրեին վարչական դատարանն Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը չեղարկեց: Կառավարությունը հայտնեց, որ չի պատրաստվում կատարել դատարանի որոշումը։ Զրուցել ենք ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի հետ։

- Հիմա ո՞վ է ԶՈւ ԳՇ պետը։ Իշխանությունը կարծում է, որ Վարչական դատարանն իրավասություն չուներ կասեցնել ազատման հրամանը։

- Ի տարբերություն մնացած իրավական ակտերի՝ Սահմանադրությունը բարձրագույն իրավական ակտն է, սահմանադրական նորմը գերակայություն ունի մնացած բոլոր օրենքների նկատմամբ․․․ եթե Սահմանադրությունը չի նախատեսել ԳՇ պետի ազատումը, մնացած բոլոր օրենքները, որոշումները պետք է բխեն այդ կետից։

- Ուզում եք ասել, որ Գասպարյանի ազատման որոշումը հակասահմանադրական է, թեպետ կառավարությունը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը փոխել էր, և այդ հիմքով կայացվեց որոշումը։

- Հենց դրա պատճառով ՀՀ նախագահն այդ կետով չդիմեց ՍԴ, այլ օրենքի կետով, այսինքն՝ նա նորից տեղ թողեց նոր վեճ ստեղծելու՝ անտեսելով, որ սահմանադրական նորմն իմպերատիվ է և այլ մեկնաբանությունների տեղիք չի տալիս։

- Խնդրեմ, Վարչական դատարանի որոշումը մեկնաբանեք։

- Նույն Սահմանադրության մեջ կան նորմեր, որ ԶՈւ հրամանատարական կազմին նշանակում և ազատում է վարչապետի առաջարկությամբ հանրապետության նախագահը, բայց կա հատուկ նորմ, որն ասում է՝ նշանակում է 5 տարի ժամկետով և որևիցե այլընտրանքային ելք չի տեսնում, հետևապես, գերակայություն ունեցողը մնում է դա։ Մնացածը բխում են դրանից։

- Բայց իշխանությունը չի համարում, որ հակասահմանադրական որոշում է կայացրել։

- Ակնհայտ չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը բազմակի անգամներ տապալել է սահմանադրական կարգը․ սկսած դատարանների շրջափակումից, դուրս եկած միջազգային նորմերի կանոններին համապատասխան հայտարարություն ստորագրելը, նման իրավասություն նա չուներ, որովհետև Սահմանադրությամբ այլ կարգ էր նախատեսված։ Եթե մենք լինեինք իրավական երկիր, ապա վաղուց Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ հարուցված կլիներ, և նա կլիներ նախնական կալանքի վայրում։ Բայց խնդիրն այն է, որ օրենքը չի գործում, ՀՀ գլխավոր դատախազը հանցավոր անգործություն է դրսևորում, ԱԱԾ պետը, ՀՔԾ պետը։ Օնիկ Գասպարյանին իրավունք չունեին անգամ ազատել, վերջ, սա է ամբողջը։

- Իսկ ռազմական դրության պայմաններում Օնիկ Գասպարյանն ունի՞ սահմանադրական լիազորություններ՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու։ Մի կողմից՝ ԳՇ-ն հայտարարեց, թե Փաշինյանը սպառնում է մեր անվտանգությանը, ուստի պետք է հեռանա, մյուս կողմից, չէ՞ որ Սահմանադրությունը ԶՈւ-ին է վերապահում անվտանգության պահպանումը՝ քայլեր չպիտի՞ արվեն։

- Ռազմական դրության ժամանակ ԳՇ պետի լիազորություններն ավելի լայն են, քան սովորական ժամանակ, երբ նա ենթարկվում է պաշտպանության նախարարին, իսկ ռազմական դրության ժամանակ զորքերն են ենթարկվում ԳՇ պետին։

- Կոչ էին անում, որ Օնիկ Գասպարյանը Փաշինյանին ձերբակալի․ ունի՞ նա նման լիազորություն։

- Դա լրիվ ուրշ հարց է, Օնիկ Գասպարյանին ուզում են բերել մտցնել քաղաքականություն։ Ինքն ընդամենն ասաց, որ վարչապետն ազգակործան քաղաքականություն է վարում, և հնարավոր չէ այդ պայմաններում մեր ֆունկցիաներն իրականացնել՝ կոչ ենք անում, որ հրաժարական տա։

- Եթե իրոք ազգակործան քաղաքականություն է վարում Փաշինյանը, պիտի թողնել այդ քաղաքականությունը մինչև վե՞րջ իրականացնի, թե՞ կան կանխելու գործիքներ։

- Գիտեք, չենք կարող սահմանադրական մի նորմը վերցնել և ամբողջը կառուցել դրա շուրջը, բա մյուս ինստիտուտները գոյություն չունե՞ն, ես խոսեցի գլխավոր դատախազի, մյուսների, ՀՀ նախագահի մասին։ Եթե թիվ մեկ պաշտոնատար անձն իր դերում չէ, ազգադավ գործունեություն է իրականացնում, և ՀՀ նախագահն էլ հանցավոր անգործության է մատնված, ի վերջո, ՀՀ նախագահը պետության գլուխն է, և Սահմանադրության պահպանմանն ուղղված քայլեր ինքը պետք է անի։

- Գուցե Ձեր նշած անձինք Փաշինյանի կամակատարներն են, բայց ԶՈւ-ն․․․

- Դա շատ ծավալուն թեմա է, այո, որովհետև պաշտպանել հայրենիքը, դա չի նշանակում միայն արտաքին թշնամուց պաշտպանել։ Բայց չեն կարող օրենքներն ու Սահմանադրությունը բոլոր իշխանականները ոտնատակ տան, միայն ընդդիմությունն ու ՊՆ-ն օրենքով շարժվեն։ Այսօրվա իշխանությունները պետք է հասկանան, որ յուրաքանչյուր ազդեցություն հակազդեցության է արժանանում, եթե օրինական ճանապարհով կոնֆլիկտին լուծում չտան և անօրինական քայլերի են դիմում, դա նշանակում է, որ ժողովրդին էլ են դրդում անօրինական քայլերի»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: