2021-ին երկու ամսում Հայաստանից օդային ճանապարհով մեկնածների թիվն ավելի շատ է, քան ժամանածների թիվը
2021 թվականի առաջին երկու ամիսներին Հայաստանի երկու օդանավակայաններում («Զվարթնոց» եւ «Շիրակ») ուղեւորահոսքը կազմել է 154 494 մարդ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:
Հունվարին ուղեւորահոսքը կազմել է 64 296 մարդ (ժամանել է 31 052, մեկնել 33 244 մարդ):
Փետրվարին այդ ցուցանիշը կազմել է 90 198 մարդ (ժամանել է 31 901, մեկնել 58 297 մարդ):
2021 թվականի հունվարին եւ փետրվարին ժամանած քաղաքացիների թիվը կազմում է 62953 մարդ:
2021 թվականի հունվարին եւ փետրվարին մեկնած քաղաքացիների թիվը կազմում է 91541 մարդ:
Ստացվում է, որ Հայաստանի օդային ճանապարհով մեկնածների թիվը 28 588-ով ավելի շատ է, քան ժամանածների թիվը:
Հիշեցնենք, որ 2021 թվականի փետրվարի 1-ից Հայաստանի քաղաքացիները հնարավորություն ունեն այցելել Ռուսաստան օդային ճանապարհով՝ կորոնավիրուսի բացասական թեստ ներկայացնելով:


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ