Ամփոփենք այն հիմնավորված մեղադրանքները, որոնք ուղղված են Փաշինյանին ու նրա խմբոնին
Շարունակենք պարզ արձանագրման եղանակով ամփոփել այն հիմնավորված մեղադրանքները, որոնք ուղղված են Նիկոլ Փաշինյանին ու նրա խմբոնին: Նախորդ անդրադարձում գրման եղանակով ամփոփել այն հիմնավորված մեղադրանքները, որոնք ուղղված են Նիկոլ Փաշինյանին ու նրա խմբոնին: Նախորդ անդրադարձում հիմնականում նշել էինք արտաքին-քաղաքական բնույթի և նախապատերազմական շրջանին առնչվող մեղադրանքները: Այժմ փորձենք կենտրոնանալ ներքին քաղաքական, կառավարման, տնտեսական, հասարակական և մասամ՝ ռազմական ուղղությունների վրա:
Եվ այսպես. Նիկոլ Փաշինյանն ու նրա «քայլաթիմը» ենթակա են ամենախիստ պատասխանատվության, որովհետև...
Հետևողականորեն ու անընդհատ իրականացրել են ներքին թշնամանք, ներհասարակական ատելություն տարածող քարոզչություն, որը նպատակաուղղված է հասարակության պառակտմանը, հասարակական համախմբման հնարավորությունների էական նվազեցմանը: Մի գործոն, որն առանցքային նշանակություն է ստանում արտաքին վտանգի, պատերազմի ժամանակ:
Իրականացվել է թիրախավորված և ակնհայտ քաղաքական հետապնդում ինչպես ՀՀ նախկին ղեկավարների, այնպես էլ 2018-ի մայիսից փաշինյանական իշխանությանն ընդդիմադիր հասարակական, քաղաքական գործիչների, պարզապես ակտիվ քաղաքացիների դեմ:
Շարունակաբար ոտնահարվել են ժողովրդավարության նորմերը, մարդու իրավունքները, ոտնահարվել են Սահմանադրության նորմերը, առհասարակ, խախտվել է պետության սահմանադրական կարգը: Իշխանության բնորոշ վարքագիծ են դարձել իրավական բացարձակ բեսպրեդելը, կամայականությունը, որոնք, ի լրումն, դրսևորվել են ամենացինիկ եղանակներով, առավելապես լկտի ու անհեթեթ ստերով «փաթեթավորված»:
Իշխանությունը ձևավորել և ամենակատաղի ձևով շահագործել է սոցցանցային «ֆեյքաֆաբրիկաներ»:
Միանգամայն կանխամտածված և ծրագրված կազմաքանդել և քաոտիկ վիճակի են մատնել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգը: «Բարեփոխումների» անվան տակ իրականացրել են այնպիսի «կառուցվածքային փոփոխություններ», որոնք նկատելիորեն նվազեցրել են պետական կառավարման համակարգի կազմակերպվածությունը և արդյունավետությունը: Հանգամանք, որ գերկարևոր նշանակություն է ստանում խոշոր մարտահրավերների ժամանակ, կոնկրետ՝ պատերազմական պայմաններում:
Անմիջականորեն Նիկոլ Փաշինյանի քմահաճույքներով պայմանավորված՝ ոչ լրիվ 3 տարվա ընթացքում անընդհատ փոփոխվել են պետական ուժային կառույցների ղեկավարները: Այսպես. 2018-20թթ. ընթացքում շուրջ 5 անգամ փոխվել է ԱԱԾ տնօրենը, մի 3-4 անգամ փոխվել է ոստիկանապետը, 3 անգամ փոխվել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետը: Նույն փաշինյանական կապրիզներով պայմանավորված՝ ընդամենը երկուսուկես տարվա ընթացքում 3 անգամ փոխվել է Արցախի պաշտպանության նախարար-ՊԲ հրամանատարը, փոխվել են բանակային խոշոր ստորաբաժանումների ղեկավարները: Թե ուժային կառույցներում ու հատկապես բանակում ինչ ավերածությունների կարող են հանգեցնել նման հաճախակի, արտաքուստ՝ հիստերիկ-կապրիզային մոտիվներով հրամանատարների փոփոխությունները, կհասկանան բոլորը, բացի անուղեղ-նիկոլականներից: Խնդիրն այն է, որ ուղեղակիր-նիկոլականները և անմիջականորեն Նիկոլ Փաշինյանն այս ամենը արել են ոչ թե հախուռն կամ պահի դրդմամբ (ինչպես թվացել է կոնկրետ վերանշանակումների պահին), այլ միանգամայն կանխամտածված և ծրագրված: Թե դա ինչի հանգեցրեց կամ ինչ ավերիչ ազդեցություն էր թողել կոնկրետ բանակի վրա, բացահայտ երևաց «տարօրինակ պատերազմի» ընթացքում:
Միտումնավոր իրականացվել է այնպիսի «տնտեսական քաղաքականություն», արվել են այնպիսի աբսուրդային հայտարարություններ, որոնք անխուսափելիորեն պետք է Հայաստանից հնարավորինս հեռու վանեին բոլոր հնարավոր ներդրողներին: Լիներ դա «Ամուլսարի պատմությունը», բանկային գաղտնիքի վերացումը, երկրում գործող խոշոր ընկերությունների «ռեյդերական զավթումները», թե ռուսական կապիտալով ընկերությունների դեմ բացահայտ հետապնդումները:
Ըստ էության, նույն Նիկոլ Փաշինյանի կողմից հրահրիչ հայտարարություններով պատերազմի վերսկսման հավանականությունը մեծացնելուն և վերսկսումն արագացնելուն զուգահեռ, արվել է հնարավոր ու անհնար ամեն ինչ՝ այդ «տարօրինակ պատերազմից» առաջ Հայաստանն ու Արցախը տնտեսապես լրջորեն թուլացնելու նպատակով: Դա արվել է կանխամտածված, ծրագրված, այլ ոչ թե այն պատճառով, որ (ինչպես թվում էր շատերին), սրանք անփորձ են, անտեղյակ կամ պարզապես հիմար:
Իրենք միանգամայն հստակ իրականացրել են իրենց պատվիրատուների հանձնարարականները:
Կոնկրետ պատերազմի և հետպատերազմական ընթացքի վերաբերյալ մեղադրանքի կետերն այնքան շատ են, որ թերևս մեկ առանձին անդրադարձով արժե ներկայացնել՝ սկսած անպետք զինատեսակների անհասկանալի գնումներով, վերջացրած՝ կանոնավոր բանակը «ֆիդայական ջոկատների» վերածելուն նպատակաուղղված քայլերով: Այստեղ առայժմ նշենք ընդհանրական ձևակերպումը: Նիկոլ Փաշինյանն ու իր քայլաթիմը ենթակա են ամենախիստ պատասխանատվության, որովհետև միտումնավոր իրականացրել են այնպիսի գործողություններ, որոնք անխուսափելի են դարձրել Հայաստանի ու Արցախի պարտությունը: Պարզ ասած՝ միտումնավոր պարտության են տարել մեր բանակը, մեր երկիրը, մեզ: Շատ հավանական է՝ թշնամու հետ ուղղակիորեն փոխպայմանավորված, բայց դա արդեն թող պարզի ապագայի քննչական խումբը:
yerevan.today


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ