Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Եվրոպային անհրաժեշտ է ուղիղ կապ Ռուսաստանի հետ. Բարո Ջուր չի լինի Դատարանը մերժել է Սամվել Շահրամանյանին ԻՀՊԿ-ն ապահովում է անվտանգությունն ու կայունությունը Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում, և բոլոր կողմերը պետք է հաշվի առնեն սա. Իրանի ԱԳՆ խոսնակ Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Հարկային էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես կարող են անհասանելի լինել. ՊԵԿ Զելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերը Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից Վաշինգտոնը Նյու Դելիին տեղեկացրեցլ է, որ շուտով կարող է վերսկսել վենեսուելական նավթի գնումները Պայթյուն բնակարանում․ տուժածներ չկան

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵվրոպային անհրաժեշտ է ուղիղ կապ Ռուսաստանի հետ. ԲարոՋուր չի լինիԴատարանը մերժել է Սամվել ՇահրամանյանինՈսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարիցԻՀՊԿ-ն ապահովում է անվտանգությունն ու կայունությունը Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում, և բոլոր կողմերը պետք է հաշվի առնեն սա. Իրանի ԱԳՆ խոսնակԹրամփը հայտարարել է, որ կստիպի ՄԱԿ-ի անդամներին վճարել իրենց անդամավճարներըՔաղաքացու մարմնից դուրս է բերվել «Կոկաին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ ընդհանուր 845 գրամ քաշով 50 պատիճԹեհրանում գտնվող ԵՄ բոլոր դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆԷրդողանը կաբինետի հետ կքննարկի ԱՄՆ-ի կողմից Իրանին հնարավոր հարվածի հարցը․ աղբյուր«Արմավիր» ՔԿՀ-ն համալրվել է գերժամանակակից անվտանգության սարքավորումներով (տեսանյութ)Թրամփը խոսել է Գրենլանդիան, Կանադան և Վենեսուելան Միացյալ Նահանգներին միացնելու մասինԳերմանիան ԱՄՆ-ին ավելի մոտ է, քան Չինաստանին․ Գերմանիայի ԱԳ նախարար«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմինՀայ եկեղեցին նշում է Ս. Ատոմյանց հիշատակության օրըԲանգլադեշցիները փորձել են Հայաստանից ապօրինի Իրան մտնել«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումըՊատերազմում երկվորյակ որդիներին կորցրած մայրը Բանակի օրը տղա ունեցավԼարսը փակ է բեռնատարների համարԻրանը հզորացնում է Սպահանի իր օբյեկտը և ընդլայնում Թալեգանի համալիրը․ Վոեննի Օսվեդոմիտել«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ստիպված կլինի բաց թողնել թիմի առաջիկա հանդիպումներըՌուսական ընկերությունները քննարկում են Աֆղանստանում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումըՍպտակ տունը հաստատել է Թրամփի դիրքորոշումը՝ միջուկային զենքի մասինՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնյաները մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. նախաքննությունն ավարտվել էՆախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. ՄեդվեդևՎենեսուելան առաջին անգամ արտերկիր է ուղարկել հեղուկացված գազՄեքսիկան հայտարարել է, որ Կուբա նավթի մատակարարումների հարցը կլուծի դիվանագիտական ուղիներովԿրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդԹրամփն արձագանքել է Իրանի հոգևոր առաջնորդի նախազգուշացմանըԻնչպիսի եղանակ է սպասվում ՀայաստանումՀարկային էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես կարող են անհասանելի լինել. ՊԵԿԶելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերըՔարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից Վաշինգտոնը Նյու Դելիին տեղեկացրեցլ է, որ շուտով կարող է վերսկսել վենեսուելական նավթի գնումներըՊայթյուն բնակարանում․ տուժածներ չկանՌուսաստանը շահագրգռված չէ գլոբալ հակամարտությամբ․ ՄեդվեդևԻսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածումԹրամփը որոշել է ԱՄՆ-ում հսկայական հաղթակամար կառուցելԱնցյալ գիշեր ՌԴ ԶՈՒ-ն խոցել է ուկրաինական 31 անօդաչու թռչող սարքՌուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկ է ուղարկվել ՀայաստանԻրանի գերագույն առաջնորդ․ ԱՄՆ-ի պատերազմ սկսելու փորձը տարածաշրջանային հակամարտություն կհրահրիԵրևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը․ Hetq.amԷրդողանը շահագրգռված չէ Օսմանյան կայսրության վերածնունդով․ Թուրքիայում ԱՄՆ դեսպանԻրանը ԵՄ երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբերի» ցանկումՔարիմ Բենզեման կարող է միանալ «Յուվենտուսին»Բուլղարիան փետրվարի 1-ից վերջնականապես անցել է եվրոյի օգտագործմանԿառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով. Ժիրայր ԱնանյանԵս չեմ անհանգստանում պատերազմի համար․ ԱրաղչիԺամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը
Վերլուծական

1984: Սովետական ամառային արձակուրդ

Լուսինե Հովհաննիսյան

Վոլգան ու Դոնը այն գետերն են, որոնք խավարչտին խորհրդային տարիներին փոխարինում էին միջերկրածովյան կրուիզների մասին երազել համարձակված սովետական մարդու երազների միջի Միջերկրական ծովին, իսկ Յարոսլավլ, Տոլյատի,Կոստրոմա, Ուգլիչ և Չեբոկսարի ու այլ պատմական քաղաքները՝ Ֆրանսիայի, Իտալիայի, Հունաստանի և մյուս մանր-մունր երկրների ծովափնյա քաղաքներին:

Քանի որ անիմանալի են Աստծո ճանապարհները, նա ստեղծել էր «Դնեպր» նավը, որն ամեն ամիս տրամադրվոմ էր տասնհինգ հանրապետություններից մեկին, ու Դոնի վրա գտնվող Ռոստով քաղաքում հավաքվում էր «Դնեպր»-ի ուղեգիր ունեցող տվյալ եղբայրականի հախուռն ու համերաշխ անձնակազմն ու երեկոյան կողմ նստում նավ: Ու հատկապես, երբ գետերից հետո, նավը հայտնվում էր Ցեմլյանսկի ջրմաբարի հատվածում, սովետական մարդն ազատ կարող էր երևակայել, որ սա ծովի կրուիզ է:

Հուլիսյան այդ օրը Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության անձնակազմի օրն էր: Դոնի Ռոստովում մեղմ ամառ էր:

Խորհրդային երկիրը, որն իրենից հետո թողեց ողնուղեղային չհիմնավորված կարոտախտ, երբեք հյուրանոցի ազատ տեղ չէր ունենում: Հյուրանոցի անհասանելիությունը պրոլետար ժողովրդի հանդեպ իր իսկ ստեղծած համակարգի լուռ վրեժներից մեկն էր՝ կենցաղային նվաստացման ճանապարհով: Նախքան նավ նստելը, Ռոստով անուշիկ քաղաքում մի գիշեր էր պետք անցկացնել …. և մեզ տեղավորեցին հյուրանոցի «Կարմիր սենյակում»: Նոր՝ հեշթեգային սերնդի համար պարզաբանեմ, որ «Կարմիր սենյակը» նվիրված էր կոմունիզմին և նրա անթաղ առաջնորդ Լենինի կյանքին ու գործին, և այդպիսի սենյակներ կային բոլոր քիչ, թե շատ ազդեցիկ հիմնարկներում: Սենյակը գիշերելու համար չէր նախատեսված բնականաբար, այլ՝ հասարակական գիտակցությունը բարձրացնելու, բայց սովետական ժողովուրդը նաև հնարամիտ էր և գիտակցությունը բարձրացնելու համայնավարական պահանջմունքի բավարարումը համատեղում էր գիշերելու պարզունակ, բայց ավելի շոշափելի պահանջմունքի հետ, և քանի որ Ռոստովը հարավային Ռուսաստան էր՝ այստեղ մարդիկ համեմատաբար կարեկցող ու տաք էին ու մեզ դրսում չթողեցին:

Չգիտեմ մյուսների համար ինչպես, բայց դա իմ առաջին ու միակ գիշերն էր Վոլոդյա Ուլյանովի հետ: Բոլոր պատերին ինքն էր. վաղ մանկության գեղագանգուր տեսքով, գիմնազիստի աղվամազոտ պատկերով, սկսնակ հեղափոխականի նպատակասլաց ու մտահոգ կերպարով , «Իսկրայի» համարը ձեռքին՝ արդեն որպես առաջնորդ: Ռոստովի լույսերը ընկնում էին մե՛կ Մարիա Ալեքսնադրովնայի գերմանական խստաբարո դեմքին, մե՛կ Նադեժդա Կոնստանտինովնայի հոգնած հայացքին: Գիշերը Լենինի հետ անցավ իրար միացրած չոր աթոռների վրա: Բացի մեզնից՝ երեք տարեց հայ կին էլ կար սենյակում, որոնց պրոֆմիությունը «Վոլգա-Դոնի» ուղեգիր էր տվել: Իրենց համար գիշերը ծանր էր կրկնակի: Կանանց բախտը մի բանով էր բերել՝ որ թիվն ուրիշ էր, որովհետև անեծքների այն տարափը, որ հուլիսյան այդ աստղաշատ գիշեր կանայք թափում էին Լենինի գլխին՝ ոչ վաղ անցյալում կավարտվեր հեռավոր Ամուր կամ Ենիսեյ գետի ափերին քսանամյա «կրուիզով»:

Գիշերն անցավ…

Հաջորդ օրը՝ երեկոյան, հայերը նստում էին նավ: Ռոստովը մնաց առանց մեզ, բայց մեզ էին սպասում Մոսկվան, Կույբիշևը, Յարոսլավլը, Կոստրոման, Ուգլիչը, Գորկին, Ուլյանովսկը, Տոլյատին, Վոլգոգրադը, Չեբոկսարին, Կազանը, Մոսկվան…

Մարդիկ, որոնց վիճակված է միասին քսանչորս օր անցկացնել՝ սկսում են իրար ուսումնասիրել հենց առաջին վայրկյանից: Մեր փոխուսումնասիրությունը սկսվել էր կառամատույցից:

Հայերը օտար օդանավակայաններում, կառամատույցներում, ավտոկայաններում հավաքվում են ոչ թե չվերթի թվի, կառամատույցի համարի, ավտոբուսի ուղերթի, այլ՝ իրար վրա: Մարդիկ որպես ուղեցույց փնտրում են չվերթի համարը, նավի վրա գրված անվանումը, իսկ հայերը փնտրում են իրար՝ «հենա, հայեր են» ասելով:

Երբ նավասանդուղքով, իրար հրելով բարձրանում էինք, հընթացս ծանոթանալով ու ներկայանալով իրար, ոչ ոք չէր մտածում, որ քսանչորս օրվա մեջ դրա համար ահագին ժամանակ կլինի:

Բոլորը կամ խմբով էին, կամ ընտանիքով, կամ զույգով, միայն մի մարդ էր մի քիչ անհավես, մենակ, մի քիչ չսափրված, հոգնած: Նավասենյակի դուռը բացելու պահին տեսանք, որ մարդը մեր հարևանն է լինելու:

Մարդն իրոք մենակ էր ճամփորդելու: Տեղավորվելուց հետո ութերորդ դասարանցու առաջին գործը նավն ուսումնասիրելը պիտի լիներ, իհարկե: Երբ անցնում էի մեր կողքի մարդու նավասենյակի արդեն հետնամասով, տեսա, որ պատուհաններից խնամքով մի բան էր կախում: Նույն պահին անհարմար զգացի մոտենալ, բայց շատ հետաքրքրեց, որովհետև ուրիշ ոչ մեկի մտքով չէր անցել տախտակամած դուրս եկող պատուհաններից բան կախել:

Երեկոյան, երբ գետի երկնագույն երիզից այն կողմ հսկա արևի գունդը պատրաստվոմ էր մայր մտնել՝ հսկա գետի հոսքի հսկողությունը թողնելով նորաստեղծ լուսնին, ես պարզեցի, որ Վոլգա և Դոնի գետերով հպարտ սահող «Դնեպր» նավի մեր ուղեկիցը տախտակամած դուրս եկող նավախցի քառակուսի լուսամուտներից կախել էր հայկական բաստուրմայի պատկառելի կտորներ:

Այլևս նրան չտեսանք: Միայն մի գիշեր, երբ «Դնեպր» նավը սահուն մտել էր Ցեմլյանսկի ջրամբար ու Վոլգայի, սովորականի պես երևացող ափերը անհետացել էին, ու մենք հայտնվել էինք ծովում, նավախցի դուռը ծեծեց մեր հարևանը ու նախ, հորս տեղեկացրեց, որ ինքը Սամոն է, հետո իրոք վախեցած հարցրեց. «Ախպեր ջան, էս ուր ենք, հո բան չի էղե՞լ»: Նավարկության մոտավորապես տասներորդ օրն էր այդ օրը, և Սամոյից տասը օրվա օղու հոտ էր գալիս:

Հաջորդ օրերին նրան նորից ոչ ոք չտեսավ:

Միայն քսաներեքերորդ օրը, երբ հանգստացողների ուժերով հրաժեշտի համերգ էր հայտարարված՝ Սամոն հայտնվեց ճերմակ վերնաշապիկով: Նա մտավ դահլիճ, երբ բոլորն արդեն նստած էին, տեղավորվեց մեզնից մի շարք վերև: Սամոյի պրոլետարական օդեկոլոնի հոտը օդում լողաց, կպավ բոլորիս օձիքներին, իշխեց ամառային դահլիճում նախապատրաստեց անսովոր մի բանի:

Մի ջահել կին էր բեմ բարձրացել ու լուրջ թախիծ սփռելով՝ «Կռունկ» էր երգում: «Կռունկ, ուստի կուգաս»: «Կռունկ, մեր աշխարհեն խաբրիկ մը չունի՞ս»: Այնքան լավ էր երգում, որ ճաշարանի մատուցող Լառան, ով անտանելի զզված էր երևում եղբայրական հանրապետությունների հարավային հատվածի արական սեռից ու միշտ չոր էր, կրակագույն մազերը առանց դիտավորության մինչև գոտկատեղ թափած, ոչ մեկին առանձանապես չնկատող, կրծքերի մեջտեղում բրոշով ամրացրած սպիտակ գոգնոցով խոնավ ձեռքերը մաքրելով՝ մտավ դահլիճ ու նստեց առաջին ազատ աթոռին՝ Սամոյի կողքին: Հուզված էր Լառան, շշմած էր երգից: Ու առանց տեսնելու խոսակցին, կիսամութ դահլիճում թեքվեց դեպի Սամոն ու պովոլժիեյի մելամաղձոտ ձայնով հարցրեց. «Ա չյոմ պեսնյա»:

Սամոն գլուխը թեքեց դեպի ռուս մատուցողուհին ու տեղյակ մարդու խաղաղ վստահութամբ պատասխանեց. «Ա վառաբեյ»:

hetq.am