Պաշտոնյաների անձնական էջերից պաշտոնական հաղորդագրությունների հրապարակումն անընդունելի է. Ռոբերտ Քոչարյան
Այս թեմայով
- Ռոբերտ Քոչարյան. Հայաստանը տարածաշրջանում ամենազարգացած երկիրը դառնալու ներուժ ունի
- Ռոբերտ Քոչարյան. Զինվորական ծառայությունից խուսափածները տեղ չունեն պետական կառավարման համակարգում
- Ռոբերտ Քոչարյան. Կարեւորն այն զգացողությունն է, որ արել եմ այն, ինչ կարող էի, իսկ բոլորի համար լավը լինել անհնար է
- Ռոբերտ Քոչարյանը բացահայտել է գերազանց ֆիզիկական վիճակի գաղտնիքը
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննադատել է պաշտոնյաների կողմից իրենց անձնական էջերից պաշտոնական հաղորդագրությունների հրապարակման սովորությունը:
«Կան նոր տեխնոլոգիաներ, եւ պարզ է, որ դրանք օգտագործվում են նաեւ քաղաքական գործիչների կողմից` վարկանիշը բարձրացնելու համար: Ինձ համար անընդունելի է, երբ որեւէ պաշտոնյա իր անձնական էջի միջոցով պաշտոնական հաղորդագրություն է տարածում: Սա նշանակում է, որ այդ մարդիկ չեն հասկանում, թե ինչ է պետությունն ու պետական կառավարումը: Երկու հասկացությունները չպետք է խառնել: Facebook-ում գրառումը կարող է հեռացվել, բայց պաշտոնական հաղորդագրությունը պետք է մնա: Պաշտոնական հայտարարությունը արտացոլում է պետական քաղաքականությունը որոշակի ոլորտում: Այլ հարցերով դա մարդկանց` իրենց PR-ով զբաղվելու իրավունքն է»,- ասաց Քոչարյանը «Հաղթածները» նախաձեռնության շրջանակներում երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: