Ռոբերտ Քոչարյան. Հայաստանը տարածաշրջանում ամենազարգացած երկիրը դառնալու ներուժ ունի
Այս թեմայով
- Պաշտոնյաների անձնական էջերից պաշտոնական հաղորդագրությունների հրապարակումն անընդունելի է. Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյան. Զինվորական ծառայությունից խուսափածները տեղ չունեն պետական կառավարման համակարգում
- Ռոբերտ Քոչարյան. Կարեւորն այն զգացողությունն է, որ արել եմ այն, ինչ կարող էի, իսկ բոլորի համար լավը լինել անհնար է
- Ռոբերտ Քոչարյանը բացահայտել է գերազանց ֆիզիկական վիճակի գաղտնիքը
Ապագայի մասին պատկերացումը բաղկացած է երկու մասից` ինչպես ես դու ուզում այն տեսնել եւ ինչպիսին այն կարող է լինել: Այս մասին «Հաղթածները» նախաձեռնության շրջանակներում երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Իմ տպավորությունն այն է, որ Հայաստանը կարող է ամենազարգացած եւ կազմակերպված երկիրը լինել տարածաշրջանում: Ներուժ կա, ես դա տեսնում էի»,- հայտարարեց նախկին նախագահը: Ըստ նրա` դա այդպես էր նաեւ 1992-94 թվականներին` չնայած շրջափակմանը եւ բազմաթիվ խնդիրներին:
«Համաշխարհային բանկը մեր փորձը սովորեցնում էր ուրիշներին: Անգամ Արեւելյան Եվրոպայում մեր մասնագետները սեմինարներ էին անցկացնում մեր հաջողությունների մասին: Դա վաղուց արդեն չկա: Այնտեղից են գալիս սովորեցնելու: Այնուամենայնիվ, ես կկրկնեմ` ներուժ կա: Մենք կարող ենք տարածաշրջանում ամենալավը լինել ամեն ինչում: Մենք նավթ ու գազ չունենք: Կարգապահություն եւ գիտելիքների վրա հիմնված տնտեսություն. սա է մեր ապագան»,- եզրափակեց Ռոբերտ Քոչարյանը: