Ռոբերտ Քոչարյանը բացահայտել է գերազանց ֆիզիկական վիճակի գաղտնիքը
Այս թեմայով
- Պաշտոնյաների անձնական էջերից պաշտոնական հաղորդագրությունների հրապարակումն անընդունելի է. Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյան. Հայաստանը տարածաշրջանում ամենազարգացած երկիրը դառնալու ներուժ ունի
- Ռոբերտ Քոչարյան. Զինվորական ծառայությունից խուսափածները տեղ չունեն պետական կառավարման համակարգում
- Ռոբերտ Քոչարյան. Կարեւորն այն զգացողությունն է, որ արել եմ այն, ինչ կարող էի, իսկ բոլորի համար լավը լինել անհնար է
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Հաղթածները» նախաձեռնության շրջանակներում երիտասարդության հետ հանդիպմանը բացահայտել է իր գերազանց ֆիզիկական վիճակի գաղտնիքը: Հանդիպումը տեղի է ունենում Սեւանա լճի ափին:
«Մինչ ընթանում էին հանդիպման նախապատրաստական աշխատանքները, ես եւ որդիս լողում էինք: Այստեղից մինչեւ թերակղզի: Ես` մի անգամ, որդիս` երկու»,- ասաց նախկին նախագահը: Նրա խոսքով` այդպիսի հեռավորություն նա անցնում է արդեն մի քանի տարի: «Զրի ջերմաստիճանը 17 աստիճան է: Ավելի քան 2 ժամ` առանց դադարի: Եվ ամեն ինչում է այդպես: Դա ներքին կարգապահության հարց է: Եթե նպատակ ես դրել, գնա դրան»,- խորհուրդ տվեց նախկին նախագահը` հավելելով, որ իր առավոտը սկսվում է հեծանիվից եւ մարզասարքից, Սեւանում` սերֆինգ: