Հայ հինգ թեկնածուներից չորսը դարձան պատգամավոր
Այս թեմայով
- «Ռոյթերզ». «Մոսկվան լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի»
- Մակրոնն անձամբ է Էրդողանին տեղյակ պահել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին
- Մակրոնի ժողովրդականության վարկանիշը շարունակում է ընկնել
- ԱՄՆ եւ ԿԺԴՀ նախագահների հնարավոր հանդիպումը շատ օգտակար կլինի ամբողջ աշխարհի համար. Մակրոն
Նախագահ Մակրոնի կուսակցության 5 հայազգի թեկնածուներից պատգամավոր են ընտրվել 4-ը: Հայ մասնակիցներից Պասկալ Շամասյանը, հավաքելով 45 տոկոս ձայներ, իր ընտրատարածքում զիջեց «Հանրապետականներ» կուսակցության թեկնածու Վալերի Բուայեին, որը ստացել էր քվեների 55 տոկոսը:
Վալերի Բուայեն հայտնի է Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագծի առաջ մղմանն ուղղված գործունեությամբ: Պատգամավորներ են դարձել ֆրանսահայեր Դանիել Ղազարյանը, Ժակ-Մարի Լուսյանը, Նադյա Եսայանը և Գիյոմ Գասպարյանը:
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի «Առաջ Հանրապետություն» կուսակցությունը բացարձակ մեծամասնություն է ապահովել Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում՝ ընտրությունների երկրորդ փուլի արդյունքով: 577 տեղանոց խորհրդարանում Մակրոնի կուսակցությունը կունենա շուրջ 370 մանդատ, այդ թվում՝ դաշնակից «Դեմոկրատական շարժում» (MoDem) կուսակցության մանդատները: