Հենց հերթը ՍԴ դատավոր նշանակելուն է հասնում, հիշում ենք, որ էս երկրում Սահմանադրություն կա. Գոռ Հովհաննիսյան
Այս թեմայով
- «Հետաքրքրաշարժ իրավագիտություն. ինչպես ճիշտ հասկանալ օրենքները. Կարճ ուղեցույց ոչ իրավաբանների համար». Գոռ Հովհաննիսյան
- ՍԴ-ն իրավասու է քննել իրեն վերաբերող հարցեր․ Գոռ Հովհաննիսյան
- «Սուրբ Վալենտինի օրվա առթիվ մի մեջբերում Կայզերական Գերմանիայի Գերագույն դատարանի 1936-ի մի որոշումից».Գոռ Հովհաննիսյան
- Հայաստանը միանշանակ պարտվելու է Եվրոպական դատարանում. Գոռ Հովհաննիսյան
Ու միամիտ պարզվում է, որ այնուամենայնիվ հպարտ քաղաքացին հեչ էլ ամեն ինչ չի կարող որոշել, որովհետեւ մեզ պետք չի, որ նա քիթը ամեն տեղ խոթի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գերմանիայում աշխատանքային երկարամյա փորձ ունեցող իրավագիտության դոկտոր, ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Գոռ Հովհաննիսյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Հպարտ քաղաքացին ՍԴ դատավորներին աշխատանքից ազատելուց հետո նոր դատավորներին էլ ինքը չի նշանակելու, հա՞։ Հենց հերթը նշանակելուն է հասնում, միանգամից հիշում ենք, որ էս երկրում Սահմանադրություն ու օրենք կա, որոնք նույն հպարտ քաղաքացուն թույլ չեն տալիս դատավոր նշանակել։ Ու միամիտ պարզվում է, որ այնուամենայնիվ հպարտ քաղաքացին հեչ էլ ամեն ինչ չի կարող որոշել, որովհետեւ մեզ պետք չի, որ նա քիթը ամեն տեղ խոթի։