Այսօր՝ 30 սեպտեմբերի 2020թ., 00:00
Թրամփի և Բայդենի առաջին հեռուստաբանավեճի ավարտին դահլիճից բացականչել են, որ Թրամփը բոլոր ժամանակների ամենահզոր նախագահն է (տեսանյութ) Չափազանց կարեւոր է Իրանի՝ Արցախի խնդրի խաղաղ ճանապարհով կարգավորելու անփոփոխ դիրքորոշումը Չենք բացառում, որ ՊԲ-ն միայն իր նախկին բնագծերը վերականգնելով չի բավարարվի. Արցախի նախագահի խոսնակ Արցախի հյուսիսում հակառակորդը ակտիվ է. Արծրուն Հովհաննիսյան Հակառակորդի բոլոր փորձերը ձախողվել են Հուսանք՝ հայկական պաշտպանության ուժերը կկարողանան դիմակայել ադրբեջանական հարձակմանը. Ջոն Էվանս Մոնթե Մելքոնյանի կիբեր բանակն Ադբրեջանի կառավարական էլ. փոստերից կարևոր տվյալներ է արտահանել Հայ հրետանավորների պատասխան պատժիչ գործողությունները հյուսիսարևելյան ուղղությամբ Գիշերը Ստեփանակերտի օդային տարածքում խոցվել են հակառակորդի Harop տեսակի ԱԹՍ-ներ (լուսանկարներ) Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ այս պահի դրությամբ հրետանային փոխհրաձգություն է Ախալքալաքցիները փակել են վրաց-թուրքական սահմանը (լուսանկարներ) ՊԲ հրետանավորները. կադրեր առաջնագծից ԵՄ-ն կքննարկի ղարաբաղյան հակամարտության հարցը ՄԻԵԴ-ը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ արել կատարել իրենց կոնվենցիոն պարտավորությունները ԵԱՀԿ Մշտական խորհուրդը քննարկել է ԼՂ հակամարտության շուրջ տեղի ունեցող զարգացումները Մարիա Զախարովան, Կոնստանտին Զատուլինը Սոլովյովի հեղինակային հաղորդման ժամանակ խոսել են Արցախի մասին (Տեսանյութ) Արցախի ՊԲ, արևելյան ուղղություն․ հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյան խոցումը (տեսանյութ) Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել նախկին բարձրաստիճան հրամանատարների մասնակցությամբ (տեսանյութ) Ադրբեջանական ԱԹՍ-ի մասնիկները Հադրութում Ռուս պատգամավորը կոչ է արել Սահակաշվիլիին հեռու պահել Ղարաբաղի թեմայից Ջո Բայդեն. ԱՄՆ-ը պետք է պահանջի, որ Թուրքիան հեռու մնա ղարաբաղյան հակամարտությունից Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ Ալի Ռաբեի. Իրանը, Թուրքիան եւ Ռուսաստանը կարող են օգնել Երեւանին ու Բաքվին հասնել խաղաղության Թուրքիայի պատճառով մեր ժողովուրդը նոր ցեղասպանության վտանգի առջև է. Միքայել Մինասյանի հարցազրույցը Secolo d’Italia-ին «Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կանցկացվի Կիպրոսում Թուրքիան եւ Գերմանիան քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հակառակորդի մի ամբողջ ստորաբաժանման միանգամից ոչնչացման փայլուն իրականացված գործողությունը Մեր զորքը հաջողություն ունի Հյուսիսում. ամենածանր մարտերը Հարավային ուղղությամբ են ընթանում Ֆրանսիան Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ շարունակում է ԼՂ-ում կրակի դադարեցման ուղղությամբ ջանքերը «Ագրեսիան եղել է նախապես ծրագրված». Զոհրաբ Մնացականյանը նամակ է հղել ՄԱԿ Գլխավոր քարտուղարին Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների մեքենաները ՌԴ ԱԳ նախարարության բարձրահարկ շենքի մոտ են Թուրքական F-16-ը խոցել է մեր ՍՈւ-25 գրոհիչը. Մեր օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է Թուրքիան ուղիղ ագրեսիա է իրականացնում ՀՀ նկատմամբ. Արծրուն Հովհաննիսյան «Հայկական կողմի հրամայականը». Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել հայտարարությամբ Ինչպես է Արցախի զինուժը խոցում հակառակորդի ուղղաթիռը Դմիտրի Պեսկովը կոչ է արել ՀԱՊԿ շրջանակներում քննարկել Ղարաբաղում տիրող իրավիճակը Ականանետով տանկեր խփել էլ յուրացրինք Մերկելն Ալիեւին ցույց է տվել իր տեղը Պաշտպանության բանակը շարունակում է փայլուն կատարել իր առջև դրված մարտական խնդիրը ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնությունը Լեռնային Ղարաբաղում Ֆրանսիան մտադիր է ակտիվացնել ԵԱՀԿ ՄԽ-ն «Արարատ-Արմենիան» «Ցրվենա Զվեզդային» կընդունի Երևանում ՌԴ Պետդուման Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կապակցությամբ հայտարարություն է ընդունել Փայլանը Թուրքիային ու Ադրբեջանին մեղադրել է տեղեկությունների իսկությունը խեղաթյուրելու մեջ Խայտառակ դատավարությունը բարեբախտաբար չկայացավ Հենրիխ Մխիթարյանը կոչով դիմել է միջազգային հանրությանը Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Արցախ Թուրքիան հետաքրքրված է, որպեսզի Ադրբեջանը պատերազմի, բայց նա չի պատրաստվում պատերազմել Հայաստանի տարածքում Ռուսաստանի հետ․ Եվսեև Վարդենիսում սպանվել է մեկ քաղաքացիական անձ․ ՀՀ ԱԳՆ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է քաղաքացիական չորս զոհերի անուններ «Ես դիմել եմ մեր բոլոր հավատացյալներին, որ 24 ժամ աղոթեն խաղաղության համար». Արցախի թեմի առաջնորդ Այս պահին պաշտպանության բանակի ստորաբաժանումները վստահորեն հետ են մղում թշնամու հարձակման բոլոր փորձերը «Հենց նոր մերոնք ուղղաթիռ են խոցել. հավանական է ուղղաթիռներ». Արծրուն Հովհաննիսյան Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ Ադրբեջանը գնդակոծել է Վարդենիսը Յուրա Մովսիսյանը՝ հայերի ու ադրբեջանցիների տարբերության մասին «Աղոթում եմ Հայաստանի համար». Քանյե Ուեսթը Twitter-ում հրապարակում է արել Ողբերգական դատավարություն թեժ մարտերի ժամանակ Րոպեներ առաջ նորից ԱԹՍ խոցեցինք. Արծրուն հովհաննիսյան Հայաստանի չորս ղեկավարների հանդիպումը՝ կարևոր. երբ նրանք կկանգնեն մեկ հարթակին Լևոն Պաչաջյան. Ներողություն եմ խնդրում, որ այս պահին ֆիզիկապես բացակայում եմ Հայաստանից «Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, կոտրում է սիրտս». Քլոե Քարդաշյան ՍԴ նախագահի և փոխնախագահի հարցը՝ հաջորդ ժամկետում. Հիմա այլ հարցեր կան Ադրբեջանական հենակետերի և զրահատեխնիկայի ոչնչացման հերթական տեսանյութը Բրիտանիայի եւ Կանադայի ԱԳ նախարարները Լեռնային Ղարաբաղում կրակի անհապաղ դադարեցման կոչ են արել ՄԻԵԴ-ը պետք է Ադրբեջանի կառավարությանը հարցեր ուղարկի «Բանակում հին ու նոր չկա». ՊՆ-ն կարեւորել է նախկին ու ներկա բոլոր բարձրաստիճան զինվորականների աջակցությունը «Դա ֆեյք է, բայց «ըստ օդում կախված լուրերի՝ իմքայլական պատգամավոր Արփի Դավոյանն է». Զոհրաբյան Հակառակորդը պատրաստվում է հերթական հարձակմանը Արդյունաբերական արտադրանքի ծավալներն ավելացել են Տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են. վաղ առավոտյան խոցվել է հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ Արցախի Մարտունու շրջանում հայկական ուժերն ադրբեջանական ռազմական ինքնաթիռ են խոցել. ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Նիկոլ Փաշինյանն Անգելա Մերկելին կոչ է արել գործադրել ամեն ջանք Թուրքիայի ապակառուցողական կեցվածքը սանձելու համար «Ցրվենա Զվեզդայի» տնօրեն․ Չենք ցանկանում օգտագործել հայ ժողովրդի այս վիճակը մեր օգտին Արցախում հակառակորդի կրակից վիրավորված հղի կինն արու զավակ է ծնել, անունը՝ Մոնթե ԵՄ-ն, Գերմանիան Ալիեւից պահանջում են վերջ դնել բռնությանը եւ ռազմական գործողություններին (Տեսանյութ) ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ալիևի հետ զրույցում կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կգումարի փակ ձևաչափով՝ Լեռնային Ղարաբաղի իրադրությունը քննարկելու համար ՄԻԵԴ-ն ընդունել է Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումը Ադրբեջանի կողմից արձակված հրթիռները ընկել են Իրանի տարածք
Հարցում

«Հետաքրքրաշարժ իրավագիտություն. ինչպես ճիշտ հասկանալ օրենքները. Կարճ ուղեցույց ոչ իրավաբանների համար». Գոռ Հովհաննիսյան

Հետաքրքրաշարժ իրավագիտություն. ինչպես ճիշտ հասկանալ օրենքները. Կարճ ուղեցույց ոչ իրավաբանների համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Համառոտ ուղեցույց ոչ իրավաբանների համար

Երբ օրենսդիրն օրենքում ամրագրում է, օրինակ, «Արգելվում է երկու հոգով մի հեծանիվ վարելը», ապա գոնե միջին մակարդակի իրավաբանն այս դրույթը կհասկանա այն իմաստով, որ արգելվում է մի հեծանիվ վարել նաեւ երեք, չորս, հինգ ․․․ հոգով։ Միջինից ցածր մակարդակի իրավաբանը նշված դրույթը կհասկանա տառացի, այն է՝ արգելվում է մի հեծանիվ վարել ՄԻԱՅՆ երկու հոգով, իսկ երեք, չորս, հինգ ․․․ հոգով մի հեծանիվ վարել կարելի է, որովհետեւ օրենսդիրը դա չի արգելել, նա արգելել է միայն երկուսով մի հեծանիվ վարելը։

Ոչ իրավաբանները բնականաբար շատ կզարմանան, թե ինչպես կարող է այսքան պարզ հայերեն միտքը տարակարծությունների տեղիք տալ։ Չէ որ ամեն ինչ պարզ գրված է։ Ուրեմն ինչո՞ւ պիտի երկու տարբեր իրավաբաններ միեւնույն միտքը տարբեր կերպ ընկալեն։

Իրենց հարցի պատասխանն ստանալու համար ոչ իրավաբանները պետք է իմանան ընդամենը հետեւյալը։ Օրենսդիրը յուրաքանչյուր իրավակարգավորում նախատեսում է միշտ մի ԿՈՆԿՐԵՏ ՆՊԱՏԱԿՈՎ։ Իր կարգավորումների միջոցով օրենսդիրը միշտ ձգտում է ինչ-որ նպատակի։ Չկան եւ չեն կարող լինել ուղղակի հենց էնպես, աննպատակ իրավանորմեր։ Հետեւաբար, իրավանորմի իմաստը ճիշտ հասկանալու համար անխուսափելիորեն պետք է պարզել նրա նպատակը՝ ինչո՞ւ է օրենսդիրը սահմանել այդ նորմը։

Եթե իմ ոչ իրավաբան ընկերներին հարցնեմ, թե բերված նորմի նպատակը որն է, ապա նրանք հաստատ կպատասխանեն՝ անվտանգության ապահովումը։ Չէ որ երկու հոգով մի հեծանիվ վարելը վտանգավոր է ոչ միայն հեծանվորդների, այլ նաեւ երթեւեկության մյուս մասնակիցների կյանքի ու առողջության ու ընդհանրապես երթեւեկության անվտանգության համար։ Ով երբեւէ մեկ ուրիշի հետ մի հեծանիվ վարել է, գիտի, որ այդպես հեծանիվ վարելն անշուշտ ավելի դժվար է, հեծանիվն ավելի շատ է ճոճվում, ու շուռ գալու վտանգն ավելի մեծ է։

Գոնե միջին մակարդակի իրավաբանը գիտակցում է նորմի այս նպատակը եւ նորմին նայում նրա նպատակի լույսի ներքո։ Եվ նա կբացատրի՝ եթե երկու հոգով մի հեծանիվ վարելը վտանգավոր է, ապա առավել եւս վտանգավոր է երկուսից ավել հոգով մի հեծանիվ վարելը։ Ուստի արգելված է նաեւ երեք, չորս․․․ հոգով մի հեծանիվ վարելը, թեեւ օրենսդիրն այդ մասին ոչինչ չի ասել։ Անգամ եթե նա չկարողանա գիտականորեն բացատրել, թե ինչ կանոնների հիման վրա նա հանգեց նման եզրակացության, միեւնույն է նրա ընկալումը ճիշտ է։

Գիտական բացատրությունը կտա միջինից բարձր մակարդակի իրավաբանը։ Նա կբացատրի, որ իր գործընկեր միջին մակարդակի իրավաբանի եզրակացությունը բխում է argumentum a fortiori տրամաբանական հետեւությունից, որը հայերենում արտահայտվում է «Եթե արդեն․․․, ապա առավել եւս․․․» ձեւակերպմամբ։ «ԵԹԵ ԱՐԴԵՆ արգելված է երկուսով մի հեծանիվ վարելը (որովհետեւ դա վտանգավոր է), ԱՊԱ ԱՌԱՎԵԼ ԵՎՍ պիտի արգելված լինի երեք, չորս, հինգ․․․ հոգով մի հեծանիվ վարելը (որովհետեւ դա է՛լ ավելի վտանգավոր է)»։

Իսկ բարձրակարգ իրավաբանը կավելացնի, որ նշված հետեւությունը argumentum a fortiori-ի ընդամենը մի ենթատեսակն է՝ argumentum a minore ad maius ( = եզրակացություն ավելի փոքրից դեպի ավելի մեծը)»:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan