Այսօր՝ 02 մայիսի 2024թ., 00:00
Եվրոպական գրադարաններից գողացել են ռուս դասականների ավելի քան 170 հազվագյուտ հրատարակություն և փոխարինվել են պատճեններով Իրավիճակը Կիրանցի ճանապարհին այս պահին Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է ՌԴ օդային տարածքում ոչնչացվել է 12 անօդաչու թռչող սարք ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ Շատ վատ ֆանտազիա ունեն` կարելի էր գոնե խելքին մոտ բաներ տարածել Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը Ոստիկանությունն իրականում մեղքի իր բաժինն ունի, բայց միակ և գլխավոր հանցագործը եղել և լինելու է քաղաքական իշխանությունը Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա Չգիտեմ` ով էր դրանց ղեկավարը, էդ սև բերետների, բառիս բուն իմաստով փախավ. Բագրատ սրբազան Անցյալում շատերդ եղել եք ոչինչ. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակելու դեպքի վերաբերյալ վարույթով Երևանի 39-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել Երբ Փաշինյանը կիրանցեցիներին դիմեց որպես «սիրելի», հասկացա՝ մի բան լինելու է.Գեղամ Նազարյան Ասել են` պիտի գնանք ականները հանենք, ասել ենք` որ հանեք, թուրքերը կգան. ջարդելով, քաշելով տարան. բերման ենթարկված Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ, գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան «Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին Ի՞նչ պիտի անենք, բալա ջան. փաստորեն մենք մեր տներում, իրանց ասելով, թուրքի հողում ենք ապրում. կիրանցեցի կանայք Ազգային ժողովի նիստը (տեսանյութ) Կիրանցի համայնքային ղեկավարին կառավարությունից 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում (տեսանյութ) Բոլոր բերման ենթարկվածներին ազատ արձակեցին Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգամավոր Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Ինչ վիճակի է ոստիկանությունն իր գործողություններով հասցրել Լենիկ տատիկին (տեսանյութ) Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր և դերեր. ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը Ո՞նց ենք ապրելու, եթե թուրքը մտնում ա մեր տները Կիրանցում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը շատ լարված է. կանայք փակ են պահում ճանապարհը. գյուղապետ ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը 2 ամսով կալանավորվեց ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծումը. ՆԳՆ Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան Վաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց «Ծեծելով մարդկանց գցեցին ավտոները տարան. Ո՞ւմ հողն եք տալիս, արա». Կիրանցում լարված է Ստեղծվել է քաղցկեղի դեմ առաջին անհատական պատվաստանյութը Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի տրամադրումը Երևանի հետ փոխադարձ ընդունելի արդյունքների հասնելու տեսանկյունից ամենաարդյունավետն ուղիղ երկկողմ բանակցություններն են. Բայրամով 4 գյուղը Ադրբեջանի վերջին փաստարկն է՝ ՀՀ-ի վրա լեգիտիմ hարձակnւմ գործելու համար․ Արթուր Հովհաննիսյան Ժերար Դեպարդյոն ազատ է արձակվել. փաստաբան Սրտի լուսային դեֆիբրիլյացիան բարեհաջող կերպով փորձարկվել է մկների վրա. Chaos Գիտնականը բացահայտել է «փարավոնի անեծքի» պատճառը Դինոզավրերի ինտելեկտը գերագնահատվել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի բացառել TikTok-ի արգելափակումը ԵՄ-ում Ինչ կլինի միջուկային ապոկալիպսիսից հետո. բացատրում է գիտությունը Երևան-Երասխ ավտոճանապարհին «Opel» -ը բախվել է ձիուն․ վարորդն ու ուղևորները հոսպիտալացվել են Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի Տնտեսության քողարկված խնդիրները Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան ԱԺ-ն մերժեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի Փաշինյանը ստիպված չի լինի ներկայանալ ԱԺ, ու հարցուպատասխանը չի կայանա Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել Պետական և համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են Արդյոք Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշել Դու շուն ես, հայրենասեր չես, որովհետև հայրենասերից մինչև շnւն մի քայլ է․ Հովհաննես Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդին ԱԺ-ն գումարել է իր հերթական նիստերը (տեսանյութ) Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ. Արման Թաթոյան Էս մարդը գյուղի մեջ բերում, նստեցնում է ադրբեջանցիների` առանց որևէ անվտանգության երաշխիքի․ Գառնիկ Դանիելյան Ինչ արել եք՝ դրա պատասխանը պետք է տաք․ Անպատասխան չեն մնալու ձեր գործերը․ Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին Կառավարությունից հայտնել են՝ Կիրանցիներին առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները և հարցերին տալ լուծումներ Մարդիկ արդեն մտածում են ամենավատի մասին. Գեղամ Նազարյան Կիրանցիների հանդիպումը Փաշինյանի հետ ավարտվեց. նրանք վրդովված են Ֆլորիդայում քանդում են Բեն Լադենի եղբոր առանձնատունը Իրանից Նախիջևան ուղևորվող բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 20 կգ հերոին Ավիաընկերությունը 101-ամյա ուղևորի համար 1 տարեկանի տոմս է ամրագրել՝ համակարգում առկա սխալի պատճառով Հայտնի մաֆիոզը նշել է իր ամուսնության տարեդարձը եկեղեցում, որտեղ թաղված է Կոզա Նոստրայի կողմից սպանված քննիչը
Հարցում

«Բական ընդդեմ Հունգարիայի» ՄԻԵԴ վճիռը եւ դրա նշանակությունը Հայաստանում իրականացվող Սահմանադրական հանրաքվեի համար

Հունգարիայի իշխանությունների կողմից բարձրագույն դատական ատյանի նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու քայլը գնահատվել է որպես ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին մասի (արդար դատաքննության իրավունք) և 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն) խախտում։ Այս մասին գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ «Փաստինֆո»-ին տրամադրված հոդվածում։

Կից ներկայացնում ենք Դավիթ Հարությունյանի հոդվածն ամբողջությամբ.

Ապրիլի 5-ին նախատեսված Սահմանադրության փոփոխության հանրաքվեի տեսանկյունից, որով նախատեսվում է դադարեցնել մինչև 2018թ․ ապրիլը նշանակված Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունները, չափազանց կարևոր է տեղեկցված լինել ՄԻԵԴ-ի կողմից «Բական ընդդեմ Հունգարիայի» գործով կայացված որոշմանը (1) ։ Դրանով Հունգարիայի իշխանությունների կողմից բարձրագույն դատական ատյանի նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու քայլը գնահատվել է որպես ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին մասի (արդար դատաքննության իրավունք) և 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն) խախտում։

Ստորև կներկայացնեմ այդ որոշման հետ կապված որոշ կարևոր դրվագներ և իմ եզրահանգումները։

Գործի փաստական հանգամանքները

1. 2010թ. Հունգարիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում 2 քաղաքական ուժ, կազմելով կոալիցիա, դարձավ խորհրդարանական մեծամասնություն և ձեռնամուխ եղավ դատական բարեփոխումների իրականացմանը:

2. Հունգարիայի Գերագույն դատարանի նախագահ Անդրաս Բական, ով այդ պաշտոնին Հունգարիայի խորհրդարանի կողմից նշանակվել էր 2009-ին և պետք է պաշտոնավարեր մինչև 2015 թվականը (6 տարի), հանդես եկավ այդ բարեփոխումների հետ կապված քննադատություններով:

3. 2011թ. Հունգարիայի խորհրդարանն ընդունեց «Դատարանների կազմակերպման և կառավարման մասին» օրենքի փոփոխությունները և սահմանադրական փոխոխությունները, համաձայն որոնց՝ սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելու պահից դադարեցվելու էին Գերագույն դատարանի նախագահի լիազորությունները:

4. Վերոհիշյալ փոփոխությունների հիմքով, 2012թ. հունվարի 1-ին` երեքուկես տարի ավելի շուտ, քան նախատեսված էր իր ընտրվելու ժամանակ գործող օրենսդրությամբ, դադարեցվեցին Հունգարիայի Գերագույն դատարանի նախագահ պարոն Բակայի լիազորությունները և նա շարունակեց պաշտոնավարել միայն որպես Գերագույն դատարանի քաղաքացիական պալատի նախագահ:

5. Պարոն Բական (այսուհետ` Դիմումատու) դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան (այսուհետ` ՄԻԵԴ) իր իրավունքների խախտումը ճանաչելու հայցով:

6. Դիմումատուն պնդում էր, որ զրկված է եղել իր լիազորություների վաղաժամ դադարեցումը դատական կարգով բողոքարկելու հնարավորությունից, քանի որ իր ազատումը կատարվել է սահամանադրական մակարդակում ամրագրված նորմի հիման վրա, որը զրկել է նրան այդ նորմը թեկուզ սահմանադրական դատարանում բողոքարկելու հնարավորությունից:

7. Դիմումատուն նաև նշում էր, որ իր ազատումը պայմանավորված է իր հայացքներով և իշխող քաղաքական ուժի կողմից ձեռնարկված՝ դատական համակարգի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների՝ իր կողմից կատարված քննադատությամբ:

ՄԻԵԴ դիրքորոշումը

1. ՄԻԵԴ-ը իր վճռում նշել է, որ Դիմումատուն ընտրվել էր Գերագույն դատարանի նախագահ Սահմանադրության և դրանից բխող «Դատարանների կազմակերպման և կառավարման մասին» օրենքի համաձայն: Նշված օրենքով հստակ և սպառիչ կերպով սահմանված էին եղել այն դեպքերը, երբ հնարավոր է նախագահի պաշտոնավարության վաղաժամկետ դադարեցում, այն է` կողմերի համաձայնությամբ, հրաժարականի, պաշտոնից հեռացվելու (2), պաշտոնավարման ժամկետը լրանալու դեպքերում: Այս ամենից ՄԻԵԴ-ը եզրահանգել է, որ Դիմումատուն իրավունք ուներ պաշտոնավարել մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը կամ օրենքով սահմանված դեպքերում լիազորությունների վաղաժամ դադարելը (3): ՄԻԵԴ-ը նշել է, որ Դիմումատուի՝ մինչև օրենքով սահմանված ժամկետի լրանալը, պաշտոնավարելու իրավունքը հիմնավորվում էր նաև Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանների անկախության և դատավորների անփոփոխելիության սկզբունքներով (4):

2. ՄԻԵԴ-ը իր վճռում նշել է՝ չնայած նրան, որ Դիմումատուն շարունակել է պաշտոնավարել որպես քաղաքացիական պալատի նախագահ, նա հեռացվել է Գերագույն դատարանի նախագահի պաշտոնից երեքուկես տարի ավելի շուտ, ինչը «դժվար թե համահունչ լինի դատական իշխանության հատուկ էությանը` որպես պետական իշխանության առանձին ճյուղ, ինչպես նաև դատավորների անփոփոխելիության սկզբունքին, որը ՄԻԵԴ նախադեպային իրավունքով և միջազգային իրավունքով ճանաչվել է որպես դատական իշխանության անկախության էական բաղադրատարր (5)»:

3. Դիմումատուի լիազորությունները դադարեցվել էին Սահմանադրության փոփոխությունների ուժով՝ անցումային դրույթներով , ինչն էլ Դիմումատուին զրկել էր այդ նորմերը որևիցե դատական ատյանում, անգամ Սահմանադրական դատարանում, բողոքարկելու հնարավորությունից: ՄԻԵԴ-ը իր վճռում հիշեցնում է, որ դատարան դիմելու իրավունքը, այն է՝ դատարաններում քաղաքացիական վարույթ հարուցելը, ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավունքի բնորոշ տարր է, որը սահմանում է դատարանի կազմավորման, կազմի և քննության իրականացման երաշխիքներ: Դիմումատուի դատարան դիմելու իրավունքը չապահովելու արդյունքում՝ պետությունը թույլ է տվել ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին մասի` արդար դատաքննության իրավունքի խախտում (6):

4. ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ պետությունը չի կարողացել հիմնավորված կերպով ցույց տալ, որ Դիմումատուն պաշտոնից հեռացվել է բարձրագույն դատական մարմնի բարեփոխումների համատեքստում և համաձայնել է Դիմումատուի հետ, որ նրա պաշտոնից ազատումը կապված է եղել վերջինիս հայացքներով և դատական համակարգի բարեփոխումների վերաբերյալ արտահայտած քննադատությամբ (7):

5. Հաշվի առնելով վերոգրյալը` ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ Դիմումատուին պաշտոնից վաղաժամ հեռացնելը առաջացրել է ՄԻԵԿ 10-րդ հոդվածով երաշխավորված ազատորեն արտահայտվելու իրավունքի խախտում (8):

6. ՄԻԵԴ-ը նաև գտել է, որ Դիմումատուին պաշտոնից հեռացնելը ունեցել է «կանխարգելիչ» նշանակություն, քանի որ դրանով սահմանափակվել է ոչ միայն Դիմումատուի ազատ արտահայտվելու իրավունքը, այլև դա կարող էր նաև խոչընդոտել մյուս դատավորների և դատարանների նախագահների` հետագայում դատական համակարգի հետ կապված փոփոխությունների և առհասարակ դատական իշխանության անկախության մասին ազատորեն արտահայտվելուն:

7. Հիշատակման են արժանի նաև ՄԻԵԴ վճռում վկայակոչվող մի շարք եվրոպական կառույցների դիրքորոշումներ, մասնավորապես․

• Վենետիկի հանձնաժողովը Հունգարիայի սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին իր կարծիքում նշում է, որ Սահմանադրության փոփոխությունների անցումային դրույթները չպետք է օգտագործվեն նախորդ Սահմանադրությամբ նշանակված կամ ընտրված անձանց պաշտոնավարումը դադարեցնելու համար (9):

• Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2013թ. հրապարակել է զեկույց (10)՝ պահանջելով իրականացնել դիտակումներ Հունգարիայի նկատմամբ: Զեկույցում կրկին քննադատվում է խտրական վերաբերմունքը, որը դրսևորվել էր Դիմումատուի նկատմամբ: Շատերի կողմից այս կարգավորումները դիտարկվեցին որպես միջոց՝ ազատվելու Գերագույն դատարանի նախագահից, ով հանդես էր եկել մի շարք քննադատություններով՝ կապված դատական իշխանության վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների հետ (11):

• Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը նշել է (12). «Հունգարիայում իրականացվող քայլերը կարող են խաթարել դատական համակարգի անկախությունը: Հանձնակատարը նաև ցավով արձանագրել է Գերագույն դատարանի նախագահի լիազորությունների վաղաժամ դադարեցման մասին` ընդգծելով դատական համակարգի քաղաքական անհարկի միջամտություններից պաշտպանված լինեու անհրաժեշտությունը»:

Եզրահանգումներ Հայաստանի համար

Հայաստանի սահմանադրական դատարանի կազմը որևէ կերպ փոփոխելուց առաջ պետք է հաշվի առնվի, որ․

• Հունգարիայի իշխանությունների կողմից նման փորձը ՄԻԵԴ-ի կողմից ճանաչվել է որպես ՄԻԵԿ երկու հոդվածների խախտում և ավելին՝ արժանացել է բազմաթիվ քննադատությունների միջազգային կառույցների կողմից:

• Ընդ որում, ի տարբերություն Հայաստանում առաջարկվող փոփոխությունների, Հունգարիայում օրենսդրական փոփոխությունների արդյունքում Գերագույն դատարանի նախագահը չէր հեռացվել դատական համակարգից, այլ շարունակել է պաշտոնավարել որպես Բարձրագույն դատարանի քաղաքացիական պալատի նախագահ:

• ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ այն փոփոխությունները, որոնք ուղղված են կոնկրետ անձանց դեմ և նպատակ ունեն հեռացնել վերջիններիս իրենց զբաղեցրած պաշտոններից կամ սահմանել համապատասխան պաշտոնի համար այնպիսի համատեղելիության պահանջներ, որոնք անհնարին են դարձնում նրանց պաշտոնավարումը կամ կրկին ընտրվելու հնարավորությունը, համատեղելի չէ դատավորների անփոփոխելիության և դատական իշխանության անկախության սկզբունքների հետ:

Թեև Հունգարիայի իշխանությունները որպես փաստարկ բերում էին այն, որ Դիմումատուն հեռացվել է պաշտոնից դատական համակարգի բարեփոխումների համատեքստում, ՄԻԵԴ-ի կողմից այն չի ընդունվել: ՄԻԵԴ-ը, չունենալով մանդատ, որով հստակ կարձանագրեր Հունգարիայի իշխանությունների կողմից դատական իշխանության անկախության միջամտություն, այնուամենայնիվ բազմաթիվ դեպքերում բարձրաձայնել էր նման դրսևորումների մասին:

1.Baka v. Hungary, Grand Chamber, Application no. 20261/12, 23.06.2016:

2.Պաշտոնից հեռացման միակ հիմքը պաշտոնավարման ընթացքում դրսևորած ոչ կոմպետենտ վարքագիծն է: Այս դեպքում նույնպես այդ որոշումը ենթակա էր դատական կարգով բողոքարկման:

3. Case of Baka v. Hungary, կետ 107:

4.Case of Baka v. Hungary, կետ 108:

5.Case of Baka v. Hungary, կետ 172:

6.Case of Baka v. Hungary, կետ 122:

7.Case of Baka v. Hungary, կետ 151:

8.Case of Baka v. Hungary, կետ 176:

9.Venice Commission Opinion on the new Constitution of Hungary, Adopted by the Venice Commission at its 87th plenary session, CDL-AD(2011)016 կետ 140:

10.Parliamentary Assembly Council of Europe, Doc. 13229, 10 June 2013, Request for the opening of a monitoring procedure in respect of Hungary, հասանելի է հետևյալ հղմամբ:

11.Նույն տեղում, կետ 113 և 114:

12.Case of Baka v. Hungary, կետ 61:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan