Իմ ցանկությամբ չեմ ընդգրկվել ՀՀԿ ցուցակում. Դավիթ Հարությունյան
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պնդում է, որ Հանրապետական կուսակցության համապետական ցուցակում չի ընդգրկվել իր իսկ ցանկությամբ:
«Այս պահին ես կամ Գործադիրում եւ ընտրություններից հետո, երբ պարզ կլինի, թե որ քաղաքական ուժը կհաղթի, դրանից կերեւա` կլինեմ Գործադիրում թե ոչ»,- այսօր` փետրվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Հարությունյանը:
Հարցին` ճիշտ են մամուլի տեղեկությունները, որ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում եք նշանակվելու, Դավիթ Հարությունյանը պատասխանեց` դա պրակտիկորեն անհնար է: