«Ահա ապացույցը»․ Վայոց ձորի փոխմարզպետը լուսանկար է հրապարակել
Ահա ապացույց, որ Սերգեյ Բագրատյանն այնտեղ է եղել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վայոց ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը եւ կից հրապարակել լուսանկար ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ տեղի ունեցած միջադեպից։
«Բագրատյանը հերքում է, որ մասնակից է եղել դեպքին։ Ահա ապացույց, որ այնտեղ է եղել»,- ասված է նրա գրառման մեջ։