Արդեն պարզ է, թե որ ուժերն են անցնում խորհրդարան
Սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Մարիուս Քալանթանն ու Մինդաուգաս
Լապինսկասն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրին KOG ( Institute
for Marketing and Communication Sciences) և «Demokratijos projektai» կողմից իրականացված սոցիոլոգիական հարցումների վերլուծությունները՝ կապված
Հայաստանում 2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների հետ:
Հարցումն իրականացվել է մարտի 8-17-ն ընկած ժամակահատվածում:
Ըստ արդյունքների՝ հարցման մասնակիցների 40.70 տոկոսը կքվեարկի «Ծառուկյան» դաշինքի օգտին, 19.40-ը՝ ՀՀԿ-ի, 8.70-ը՝ ՕՐՕ դաշինքի, 4.10-ը՝ «Ելք» դաշինքի, 3.9 տոկոսը՝ Հայկական վերածնունդի, 3.79-ը՝ ՀՅԴ-ի, 3.15-ը՝ ՀԱԿ-ի, իսկ 1.70-ը՝ Ազատ դեմոկրատների:
Այսպիսով, արգելապատնեշը հաղթահարում եւ խորհրդարան են անցնում երեք ուժեր՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, ՀՀԿ-ն եւ «Ծառուկյան դաշինքը»:
Անցակցված հարցման արդյունքներով՝ քաղաքական լինդերներն են` Գագիկ Ծառուկյանը՝ 48.78 տոկոս, Կարեն Կարապետյանը՝ 24,7 տոկոս, Սեյրան Օհանյանը՝ 14 տոկոս, Նիկոլ Փաշինյանը՝ 10 տոկոս, Րաֆֆի Հովհաննիսյանը` 10, Լեւոն Տեր-Պետրոսյանը` 6, Սերժ Սարգսյանը` 8, Էդմոն Մարուքյանը, Տարոն Մարգարյանը` 3.5 տոկոս, Արթուր Բաղդասարանը՝ 4.1, Վիգեն Սարգսյանը` 4.26, Խաչատուր Քոքոբելյանը` 2.05 տոկոս, Ստեփան Դեմիրճյանը` 2 եւ Արմեն Ռուստամյանը՝ 3.7 տոկոս։
Ի դեպ, հավելենք, որ մասնագետները հակված են այն կարծիքին, որ մարտի 17-ից հետո մի շարք պատճառներով «Ծառուկյան դաշինքի» եւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի վարկանիշը աճման միտում ունի: