2019թ. վերջին գերլուսինը համընկել է գարնանային գիշերահավասարի հետ (լուսանկարներ)
Բրիտանական Daily Mail պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է ընթացիկ տարվա վերջին՝ երրորդ գերլուսնին, որը համընկել է գարնանային գիշերահավասարի հետ:
Պարբերականը նկատում է, որ այսպիսի համընկնում վերջին անգամ տեղի էր ունեցել 1905թ.:
Նշվում է, որ հաջորդ անգամ գերլուսինը մարտ ամսին տեղի կունենա 2044թ.:
Հիշեցնենք, որ այս տարվա առաջին գերլուսինը տեղի էր ունեցել հունվարի 21-ին, իսկ 2-րդը՝ փետրվարի 19-ին:
Ստորև ծավալուն ֆոտոշարքով ներկայացված են գերլուսնի՝ Միացյալ Նահանգների տարածքից արված ուշագրավ կադրերը.